ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը Facebook-ի իր էջում գրում է.
«Պարույր Հայրիկյանը, վստահ եմ, կապաքինվի:
Սակայն նույն լավատեսությունը չունեմ այն մարդկանց կապակցությամբ, որոնց բացահայտ հոգեկան խեղումները արդեն բերել են անձի լիակատար և ամբողջական դեգրադացմանը:
Այս մարդիկ երևի նախորդ կյանքում շնաձուկ են եղել կամ բորենի և, թեպետ հիմա փաթեթավորվել են երկոտանի էակների պատյանի մեջ, իրենց ներքին պարունակությունը մնացել է նույնը:
Եվ այս վհուկային խրախճանքի անփառունակ վախճանը մոտալուտ է. հայ ժողովուրդն է տերը իր երկրի և իր ապագայի»:








































