ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի նկատմամբ մահափորձի արդյունքում նախագահի ընտրությունները կարող են հետաձգվել:
Համաձայն ՀՀ Ընտրական օրենսգրքի 98-րդ հոդվածի երկրորդ կետի՝ «Հանրապետության Նախագահի թեկնածուներից մեկի համար անհաղթահարելի խոչընդոտներ առաջանալու դեպքում Հանրապետության Նախագահի ընտրությունը հետաձգվում է երկշաբաթյա ժամկետով:
Անհաղթահարելի ճանաչված խոչընդոտները չվերանալու դեպքում նշանակվում է նոր ընտրություն, իսկ քվեարկությունն անցկացվում է նշված երկշաբաթյա ժամկետը լրանալուց հետո’ 40-րդ օրը»:










































