Գերմանիայի դրոշի տակ հանդես եկող հայ բռնցքամարտիկ Խորեն Գևորը WBO վարկածով միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցի հետ մարտից առաջ հարցազրույց է տվել Fightnews.com-ին:
«Իհարկե, լավագույն տարբերակը Շտիգլիցին նոկաուտի ենթարկելը կլինի, այդ պարագայում ոչ մի հարց չի ծագի: Ես կարող եմ հաղթել նաև մրցավարների որոշման արդյունքում, սակայն ես արդեն մի քանի անգամ հանդիպել եմ կողմնակալ մրցավարության: Փորձս է ստիպում հանգամանորեն ուսումնասիրել այդ խնդիրը»:
Հիշեցնենք, որ Գևորը և նրա թիմը ցանկություն էին հայտնել փոխել մրցավարական բրիգադը: