Elle-ն կազմել է վարկանշային աղյուսակ ըստ ժամանակագրության՝ «Օսկարի» պատմության մեջ ամենալավ զգեստներից ընտրելով լավագույնները.
1. Գվինեթ Փելթրոուն՝ Tom Ford-ով (2012)

2. Հիլարի Սոունկը՝ Guy Laroche-ով (2005)

Սոունկը 2005թ. իր կարիերայում երկրորդ արձանիկին արժանացավ Քլինթ Իսթվուդի «Մեկ միլիոն դոլարանոց աղջիկը» ֆիլմի համար: Երկար ամիսների մարզումները բռնցքամարտով տվեցին իրենց արդյունքը՝ նրա իդեալական մեջքը մինչ օրս համարվում է էտալոն:
3. Ջուլիա Ռոբերթսը՝ Valentino-ով (2001)

Նա ոչ միայն մրցանակի արժանացավ «Էրիկ Բրոկովիչ» ֆիլմի համար, այլև ընտրեց այնպիսի զգեստ, որը նորաձևության քննադատներն անվանեցին ամենաէլեգանտը:
4. Սանդրա Բալոքը՝ Marchesa-ով (2010)

Անկասկած, նրա ռետրո կերպարը՝ Հոլիվուդի ոսկեդարի ոճով, ցույց տվեց, որ հավերժ դասականը միշտ նորաձև է:
5. Օդրի Հեփբյորնը՝ Givenchy-ով (1954)

Նրա սերը բրենդի հանդեպ աշխարհին տվեց անհավանական կերպարներ, որոնք ներառվեցին 20-րդ դարի ոճի լավագույն զգեստների թանգարանում:
6. Գրեյս Քելլին՝ «Էդիտ Հեդ»-ով (1955)

Նրա կերպարը դարձավ ճիշտ հոլիվուդյան գլամուրի խորհրդանիշ:
7. Հոլլի Բերին՝ Elie Saab-ով (2002)

Հոլի Բերին ոչ միայն ստացավ այդ տարվա բաղձալի մրցանակը, այլև իսկական ֆուրոր առաջացրեց իր սեքսուալ զգեստով:
8. Նիկոլ Քիդմանը՝ Christian Dior-ով (1997)

Դիզայներ Ջոն Գալյանոյի կարած կանաչ հագուստը հոլիվուդյան շատ դերասանուհիներ այդպես էլ չէին կրի:
9. Շերոն Սթոունը Vera Wang-ով ու Gap (1998)

10. Ռիզ Ուիզերսփունը՝ Nina Ricci-ով (2007)









































