Wednesday, 28 02 2024
Զորամասի հրամանատարը հափշտակել է 4 մլն դրամի վառելիք և համազգեստ
Փաստերի խեղաթյուրումներ. Զախարովան իր հին գործին է
Բաքուն քարոզչական նոր հնարք է մտածել
ԵՄ-ն նշել է Հայաստանի հետ մերձեցման ուղղությունները
Մոսկվան իր զգուշացումը թարմացնում է բեռլինյան հանդիպմանն ընդառաջ
Կոտայքի մարզի Վերին Պտղնի գյուղում այրված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է
23:30
Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները կքննարկեն Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցը
23:15
Ուելսում ֆերմերները փակել են տեղի խորհրդարանի մոտ գտնվող ճանապարհը
Ադրբեջանցիները գոռացել են իրար վրա, կրակոցներ են եղել. սահմանը խախտելու միջադեպի մանրամասները
1 մլրդ դրամի թմրամիջոց է վաճառել. Վրաստանը հետախուզվողին հանձնել է Հայաստանին
Լայն խոսակցություն պիտի ունենանք հանրության հետ, որի աղբյուրը պիտի լինի սերը. Փաշինյան
ՀԱՊԿ միջնորդությունը չենք ընդունում. Փաշինյանը պարզաբանեց միջնորդության պայմանները
Հայաստանի ու Վրաստանի անվտանգությունը կախված է մեկը մյուսից
Բանակցությունը սումգայիթյան օրերին խորհրդանշական է. հիշեցնում է՝ ինչ է սպասվում մեզ, եթե համառենք
Այսօր ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել ռուս գործընկերներին. ԲՏԱ նախարարը՝ կրկնվող խախտումների մասին
21:40
Բելգիան 200 մլն եվրո է հատկացրել Ուկրաինային՝ արկերի հրատապ գնման համար
Բժշկական շտապ օգնության կանչերի թերթիկներն այսուհետ կլրացվեն էլեկտրոնային եղանակով. Երևանի քաղաքապետարան
Վատ չի լինի, որ սովորենք միայնակ լինելուն. Փաշինյան
Բեռլինն ի՞նչ առաջարկ ունի Երեւանին եւ Բաքվին
«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունն անդրադարձել է Իվանյանի շուրջ ադրբեջանական հիստերիային
Ադրբեջանական ֆաշիզմով համեմված «դիվանագիտության» թշվառությունը
Ասել՝ Սյունիք մի այցելեք, որևէ հիմնավորում չունի. Փաշինյանը՝ դեսպանատների զգուշացումների մասին
Փաշինյանի թիմակիցները սպառնալիքներ են ստացել
Դե ֆակտո սառեցրել ենք, եթե ՀԱՊԿ-ը նույն կերպ շարունակի, դե յուրե էլ կսառեցնենք. վարչապետ
Սուքիասյանը ծիծաղեց ու մանրամասներ խնդրեց նորակառույցների օրինագծի վերաբերյալ
«Ինչ-որ հրաշքը ո՞րն ա, ստեղ հրաշք չի կարող գործել, օրենքով կարգավորվող նորմ ա». «Հմի էդ ա»
Սումգայիթից Արցախ՝ 36 տարվա «նախիջևանացում»
Ալիևը սպառնացել է վերջնականապես դադարեցնել Ադրբեջանի անդամակցությունը ԵԽԽՎ-ին
Ներքին Հանդի հատվածում ՌԴ սահմանապահների ներկայության մանդատ և պայմանագիր գոյություն չունի․ վարչապետ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

«Հարցի գինը». 31.01.2013 (տեսագրություն)

Եթե 2012 թվականի ավարտը ակնհայտ, կարելի է ասել՝ նույնիսկ ընդգծված արևմտյան էր Հայաստանի համար՝ նոյեմբերի վերջին Երևանում ԵԺԿ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի անցկացում, բարձրաստիճան եվրոպացի պաշտոնյաների ժամանում, վարչապետ Տիգրան Սարգսյանի բավական հետաքրքրական այցելություն ԱՄՆ և հանդիպում փոխնախագահ Բայդենի հետ, ապա 2013 թվականի մեկնարկը բավական ռուսական է ստացվում:

Հայաստան է ժամանում ՌԴ պաշտպանության նախարար Շոյգուն, նաև Հայաստան են այցելում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ու մոտ 4 տասնյակ տարբեր պաշտոնյաներից կազմված աննախադեպ մեծ պատվիրակություն, Հայաստանում կնքվում է ՀԱՊԿ-ի ակադեմիա ստեղծելու մասին հուշագիր: Իսկ մինչ այդ էլ, եթե նախորդ տարին Սերժ Սարգսյանն ավարտում էր եվրոպական կուրսի մասին հավաստիացումներով, ապա նոր տարին սկսեց այն ելույթով, որտեղ շեշտեց Հայաստանի անվտանգության հարցում Ռուսաստանի առաջնայնության մասին:

Մի կողմից՝ այնպիսի տպավորություն է, որ Ռուսաստանը պարզապես չներեց Հայաստանին տարեվերջյան արևմտյան ընդգծված ժեստերը, մյուս կողմից՝ չի բացառվում, որ Արևմուտքն ու Ռուսաստանը պարզապես հերթապահություն են սահմանել Հայաստանի մասով և հերթով իրականացնում են այն: Ո՞րն է այս ամենի նպատակը՝ առայժմ այնքան էլ պարզ չէ: Մի բան է ակնհայտ, որ այս հերթապահությունը ոչ թե նպաստում է Հայաստանում ռեսուրսների առավել հուսալի պահպանությանը, այլ հակառակն է տեղի ունենում: Երկիրը դատարկվում է, տնտեսությունը գտնվում է անմխիթար վիճակում, նորանոր շերտեր են սկսում բողոքել իրենց կյանքից և գործունեության պայմաններից:

Այսինքն՝ հերթապահությունը Հայաստանին չի օգնում հաստատ: Գուցե օգնում է իշխանությանը, որը պարադոքսալ կերպով իրեն ներկայիս իրավիճակում ոչ միայն լավ է զգում, այլև նույնիսկ իրեն թույլ է տալիս բավական համարձակ և անկաշկանդ խոսել բնակչության հետ նախընտրական շրջանում, ինչի վկայությունն են Սերժ Սարգսյանի քարոզարշավի ընթացքում արձանագրվող միջադեպերը: Համենայն դեպս, նորմալ կլիներ այն, որ ներկայիս ծանր պայմանների պարագայում իշխանությունը շատ ավելի զգոն քարոզարշավ իրականացներ՝ դողալով ամեն մանրուքի վրա: Սակայն մենք հակառակն ենք տեսնում, ու հենց դրանից էլ տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանում սահմանած հերթապահությամբ փոխարինելով միմյանց՝ Ռուսաստանն ու Արևմուտքը ոչ թե Հայաստանի ռեսուրսներն են հսկում, այլ հսկում են իշխանությանը:

Ամեն մեկը սրանում, իհարկե, ունի իր քաղաքական հաշվարկները, ինչը նաև բնական է, քանի որ պետությունները առաջնորդվում են սեփական շահերով և հաշվարկներով: Հայաստանի շահերն ու հաշվարկները առաջին հերթին հենց մեր, ոչ թե որևէ մեկի խնդիրն են: Բայց եթե հերթապահություն սահմանածներից որևէ մեկի շահերից ու հաշվարկներից բխում է ուժեղ Հայաստանը, ժամանակակից, մրցունակ Հայաստանը, ապա երևի թե արժե, որ տվյալ սուբյեկտը լրջորեն վերանայի իր հերթապահությունը՝ գոնե չվնասելու սկզբունքով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում