Wednesday, 28 02 2024
ԵՄ-ն նշել է Հայաստանի հետ մերձեցման ուղղությունները
Մոսկվան իր զգուշացումը թարմացնում է բեռլինյան հանդիպմանն ընդառաջ
Կոտայքի մարզի Վերին Պտղնի գյուղում այրված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է
23:30
Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները կքննարկեն Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցը
23:15
Ուելսում ֆերմերները փակել են տեղի խորհրդարանի մոտ գտնվող ճանապարհը
Ադրբեջանցիները գոռացել են իրար վրա, կրակոցներ են եղել. սահմանը խախտելու միջադեպի մանրամասները
1 մլրդ դրամի թմրամիջոց է վաճառել. Վրաստանը հետախուզվողին հանձնել է Հայաստանին
Լայն խոսակցություն պիտի ունենանք հանրության հետ, որի աղբյուրը պիտի լինի սերը. Փաշինյան
ՀԱՊԿ միջնորդությունը չենք ընդունում. Փաշինյանը պարզաբանեց միջնորդության պայմանները
Հայաստանի ու Վրաստանի անվտանգությունը կախված է մեկը մյուսից
Բանակցությունը սումգայիթյան օրերին խորհրդանշական է. հիշեցնում է՝ ինչ է սպասվում մեզ, եթե համառենք
Այսօր ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել ռուս գործընկերներին. ԲՏԱ նախարարը՝ կրկնվող խախտումների մասին
21:40
Բելգիան 200 մլն եվրո է հատկացրել Ուկրաինային՝ արկերի հրատապ գնման համար
Բժշկական շտապ օգնության կանչերի թերթիկներն այսուհետ կլրացվեն էլեկտրոնային եղանակով. Երևանի քաղաքապետարան
Վատ չի լինի, որ սովորենք միայնակ լինելուն. Փաշինյան
Բեռլինն ի՞նչ առաջարկ ունի Երեւանին եւ Բաքվին
«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունն անդրադարձել է Իվանյանի շուրջ ադրբեջանական հիստերիային
Ադրբեջանական ֆաշիզմով համեմված «դիվանագիտության» թշվառությունը
Ասել՝ Սյունիք մի այցելեք, որևէ հիմնավորում չունի. Փաշինյանը՝ դեսպանատների զգուշացումների մասին
Փաշինյանի թիմակիցները սպառնալիքներ են ստացել
Դե ֆակտո սառեցրել ենք, եթե ՀԱՊԿ-ը նույն կերպ շարունակի, դե յուրե էլ կսառեցնենք. վարչապետ
Սուքիասյանը ծիծաղեց ու մանրամասներ խնդրեց նորակառույցների օրինագծի վերաբերյալ
«Ինչ-որ հրաշքը ո՞րն ա, ստեղ հրաշք չի կարող գործել, օրենքով կարգավորվող նորմ ա». «Հմի էդ ա»
Սումգայիթից Արցախ՝ 36 տարվա «նախիջևանացում»
Ալիևը սպառնացել է վերջնականապես դադարեցնել Ադրբեջանի անդամակցությունը ԵԽԽՎ-ին
Ներքին Հանդի հատվածում ՌԴ սահմանապահների ներկայության մանդատ և պայմանագիր գոյություն չունի․ վարչապետ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
19:00
Նավթի գներն աճել են – 27-02-24
Անկախ ձեր ջղաձգումներից՝ դատավարական խախտումները կունենան հետևանքներ. նախարար Մինասյանը՝ Խամոյանին
Ներքին Հանդում ռուս սահմանապահների ներկայության մանդատ և պայմանագիր գոյություն չունի. վարչապետ

Որն է Հրանտ Բագրատյանի ընտրազանգվածը. մեկնաբանում է թեկնածուն

Նախընտրական քարոզարշավի շրջանակներում նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանն այցելել է 2 քաղաք, 7 գյուղ: «Առաջինը՝ հասկացել եմ, թե ինչ պրոբլմներ ունեն: Իրավիճակը, որում տեսանք, ավելի վատ է, քան մենք կարող էինք պատկերացնել: Իրավիճակի այդքան վատ լինելը ինձ համար էլ էր զարմանալի: Առաջինը աղքատությունն է. մենք սիրում ենք ամեն ինչ Երևանով չափել: Կանգնել ենք գյուղի բլրի վրա ու հաշվել, թե քանի պատուհան է ցելոֆոնված. սա խոսում է աղքատության մասին: Չկա տնտեսական շարժ»,- «Հ2» հեռուստաընկերության «Խոսքի իրավունք» հաղորդման եթերում քարոզարշավից իր տպավորություններն է կիսել Հրանտ Բագրատյանը: Նա նաև նկատել է վախի մթնոլորտ, վախենում են անգամ նրանք, ովքեր աշխատանք չունեն։ «Վախենում են նպաստը կորցնել, վեճ ունենալ թաղապետի, քաղաքապետի հետ: Սա տեսնում է նաև Սերժ Սարգսյանը, դրա համար էլ նյարդայնացած է: Նրանք չեն վախենում, որ կորցնելու բան չունեն»,- ասել է նախագահի թեկնածուն և հավելել, որ ինքը ներկայացրել է խնդիրների լուծման ծրագիր, որից խուսափում է իշխանության թեկնածուն: Այդ ծրագրով Հրանտ Բագրատյանը լավություն է արել տաքսու վարորդներին ու ոսկերիչներին, ովքեր իր ընտրվելու դեպքում լիցենզիայով չեն աշխատի, գյուղատնտեսությունն էլ չի խոշորանա:

Հրանտ Բագրատյանն անդրադարձել է նաև նախագահի երեք թեկնածուների կողմից ստորագրված հայտարարությանը՝ նշելով, որ իրենց համար այս փուլում կարևորը ընտրացուցակների զտումն է. «Ցուցակներում 600 հազար և ավելի մարդ կա: Այս մարդիկ կան, բայց չեն գալիս Հայաստան երբեք»:

Հրանտ Բագրատյանը նաև ասել է, թե ովքեր են իր ընտրողները. «Իմը ՀԱԿ-ի նախկին ժողովուրդն է: Ես եմ ենթադրում, որ կան նաև ԲՀԿ-ից, ինձ մի քանիսը մոտեցել են: ԲՀԿ-ն էլ մեծամասամբ աշխատում է ՀՀԿ-ի օգտին: Ավելի կայուն է ՀՅԴ ընտրազանգվածը, կայուն է և հեռու են մեզանից: Բայց հայտարարում եմ, որ իմ շտաբներում կան նաև ՀՅԴ-ից մարդիկ: Քիչ են, մի քանի տասնյակ, բայց կան: Նրանց համար կարևոր չէ, թե ինչ հայացքներ ունի Բագրատյանը: Այն ուժերը, որ չմասնակցեցին, ասեմ, որ տեղերում չի լինում այդպես: Հնարավոր չէ գյուղում ասել մենք չենք մասնակցում: Երևանում գուցե առաջնորդները կարող են ասել, որ չեն մասնակցում, գյուղերում՝ ոչ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում