Thursday, 28 03 2024
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը
11:50
Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Իմանղալի Թասմաղամբետով
«Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի». Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն
11:30
«Հայաստանի էլիտաների մասով որոշակի իրադարձություններ և տրամադրություններ մտահոգիչ են». ՀԱՊԿ քարտուղար
11:20
«Երևանից որևէ պաշտոնական դիմում չենք ստացել անդամակցության կասեցման մասին». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
11:10
«ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպման հիմնական կետը տնտեսական կայունությունն է»․ Միլլեր
Ռուսները մի դիրք զիջեցին Հայաստանում. տակտիկակա՞ն նահանջ
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Պոլիկլինիկայի նախկին տնօրենը յուրացրել է բժիշկների աշխատավարձը և վառելիքը
Ուղիղ. Ժողովրդավարական ուժերի համաժողով` նվիրված Հայաստանի եվրաինտեգրմանը

Վլադի՛միր Վլադիմիրովիչ, ավելի լավ է ընկերություն անենք ԱՄՆ-ի հետ. Արմեն Ջիգարխանյանի հարցազրույցը «Արգումենտի ի ֆակտի»-ին

Հայազգի անվանի դերասան Արմեն Ջիգարխանյանը հարցազրույց է տվել «Արգումենտ ի ֆակտի» թերթին, որը թարգմանաբար ներկայացնում ենք ստորև.

-Արմեն Բորիսովիչ, հիշում եմ, մեր հարցազրույցում դուք շատ ջերմ արտահայտվեցիք ԱՄՆ-ի մասին։ Սակայն վերջին սոցհարցումները վկայում են, որ վիթխարի թվով ռուսներ ԱՄՆ-ին թշնամի են համարում։

-Ես հնարավորություն եմ ունեցել զրուցելու մեր նախագահի հետ։ Բաց տեքստով ասել եմ նրան. «Վլադիմիր Վլադիմիրովի´չ , ավելի լավ է ընկերություն անենք Ամերիկայի հետ»։ Այո, դա բարդ երկիր է, ունի օհո-հո-հո… ի՜նչ հավակնություններ, սակայն կարծում եմ՝ նրանց հետ, ամեն դեպքում, ավելի խելամիտ է նորմալ հարաբերություններ պահպանել։ Մենք այդ դեպքում նրանից ավելի շատ կվերցնենք մեզ համար։ Իսկ դիմակայության վրա ուժերը միայն զուր վատնվում են։ Մի բան հստակ գիտեմ. եթե թշնամանանք, կաշխատենք բազարում, ընդ որում՝ վատ բազարում։ Պետք է գործով զբաղվել, ոչ թե փորփրել հայտնի չէ ինչը… Այո՛, այժմ բարդ իրավիճակ է։ Մենք չպետք է պահը բաց թողնենք, երբ դրանից դուրս գալու ժամանակն է: Այլապես այն մեզ կխորտակի։

-Իրավիճակն աշխարհում, իսկապես, վատ բազար է հիշեցնում։ Երկրները ոտնատակ են տալիս միմյանց, փչացնում մրցակիցների կյանքը, «մատների վրա խաղացնում»…

-Ների՛ր կոպտության համար, սակայն մարդու բնավորությունից է բխում՝ որոշել, թե անկողում վերևից ով պիտի պառկի։ Մարդուն ղեկավարում են ընդամենը երկու զգացմունքներ՝ սերն ու նախանձը։ Օ-օ-օ, իմ վերնաշապիկը վատն է, իսկ դու լավը որտեղի՞ց ես վերցրել։ Լավ կլինի, եթե դու անձամբ ինձ այն զիջես։ Սակայն կգա մի պահ, երբ ես կսկսեմ այդ իրը քաշել վրայիցդ. «Տու´ր հագնեմ»։ Եվ ես դա կանեմ, եթե էներգիաս բավականացնի։ Ես չեմ պարզեցնում, ես պարզապես նկարագրում եմ ժամանակից իրավիճակն աշխարհում։

Դուք կրկին վերադարձել եք բեմ՝ «Ներոնի և Սենեկայի ժամանակների թատրոն» ներկայացմամբ։ Ըստ Ձեզ՝ դեպի ու՞ր է շարժվում մարդկությունը դարերի ընթացքում։

«Եթե իմանայի», ինչպես գրել է Անտոն Պավլովիչը։ (Դադար)։ Ո՞վ կմտածեր, որ Ուկրաինան ու Ռուսաստանը թշնամի կդառնան։ Ես Ուկրաինայում հաճախ եմ եղել, մենք հյուրախաղերի ենք գնացել Կիև, Օդեսա, Խարկով։ Այնտեղ ռուսերեն են խոսում։ Ինձ թվում էր՝ ռուսներն ու ուկրաինացիները մեկ ազգ են։ Պարզվում է՝ ոչ, տարբեր են…

Կան կապեր, որոնք ձևավորվել են դարերի ընթացքում, դրանք հուսալի են, ոչ մտացածին ։ Խելացի մարդիկ դա գնահատում են։ Բայց կան ոչ շատ խելացի մարդիկ…Ինչի՞ մասին է մի քաղաքական գործիչ այնտեղ պայմանավորվում մեկ այլ քաղաքական գործչի հետ։ Մենք երբեք չենք կռահի այդ հանելուկը։ Սակայն նրանք մեզ ասում են. «Ընկերնե´ր, ի՞նչ բարի հարևաններ։ Ոչ մի դեպքում»։ Ես գտել եմ, թե երբ են սկսվել գժտությունները…Մոսկվա են եկել ընտանիքներ, որոնցում կինը հայուհի է, ամուսինը՝ ադրբեջանցի, կամ հակառակը։ Նրանք թաքնվել են դեսպանատանը…Վայրի, վայրի բաներ…Բեռնարդ Շուոի մոտ հիշեք. «Մի´ մոռացեք, որ մարդկային արարած եք՝ հոգով ու հոդաբաշխ խոսքի աստվածային պարգևով օժտված»։ Այսպես, թվում էր, թե՝ եկեք պարզենք, նստենք, խոսենք։ Պարզվում է՝ ոչ։ Կան ճարպիկներ, ովքեր մարդկային ողբերգությունը վերածում են «համարի», «չարչիություն (գեշեֆտ) են անում», էլ չեմ խոսում այն մասին, որ, ներեցեք, ազգային բախումների վրա ոմանք շատ լավ վաստակում են։

-Իսկ ի՞նչ կասեք արվեստի ոլորտի ճարպիկների մասին։ Այսօր շատերն են ջանում ինչ-որ «նորաձև» բան անել։ Դա գալիս է իսկապես սահմանները շարժելու ցանկությունի՞ց, թե՞ պարզապես ոմանք այդկերպ փորձում են թաքցնել սեփական անտաղանդությունը։

Երբեմն տեսնում եմ ներկայացուցմներ… պայմանականորեն դրանք անվանենք… «համարձակ»։ Հավատացե´ք իմ փորձին, ի վերջո դա վատ ավարտ է ունենում։ Որովհետև ինչ-որ մեկի ճաշակը փչացրել ենք։ «Դու սկզբում ինձ ասացիր, որ Ռախմանինովն է լավը, իսկ հետո, պարզվում է, որ ինչ-որ Չուչուլկին-Պուպու՞լկինը»։ Պետք է հասկանալ, թե ինչ պատասխանատվություն ենք մենք կրում։ Որոշ հեռուստածրագրերից հետո ես մտածում եմ ոչ թե այն մասին, որ «ափսոս, փող են ծախսել», այլ «ինչի՞ են նրանք հասնում»։ «Իսկ դուք գիտե՞ք, դա նոր ոճ է, կոչվում է «տրուլյա-պուլյա»։ (Ձայնը բարձրացնում է)։ Հետո՞ ինչ։ Երբ մարդիկ ջուր են ծեծում, ես նրանց նայում եմ ինչպես ազգի թշնամիների…Մենք պետք է գնահատական տանք միայն բարձր չափորոշիչներով։ Ցավոք սրտի, այսօր ամենուր դատարկություն է…

Արմեն Բորիսովիչը, ինձ զարմացրին Ձեր խոսքերը՝«մարդուն ղեկավարում են միայն սերն ու նախանձը»։ Իսկ խա՞նդը։

Խանդը նույնպես նախանձ է։ Նա նախանձում է, որ այդ կինը այլ մարդու է պատկանում…Դա կյանքի ճշմարտությունն է։ Ես սիրում եմ այն՝ ճշմարտությունը։ Ամեն ինչում։ Ունեմ սիրելի բժիշկներ։ Մշտապես նրանց խնդրում եմ. «Ավելի լավ է՝ անկեղծ ասա»։ Ինչպես դիմակայեմ ճշմարտությա՞նը. հնար կգտնեմ։ Այո՛, 1-2 գիշեր չեմ քնի։ Սակայն կստանամ ընտրության իրավունք, թե ինչպես վարվեմ։

Այսօր հին ընկերները թշնամի են դառնում ոչ թե կանանց, այլ քաղաքականության պատճառով։ Ինչպե՞ս հասկանալ՝ որտեղ է ճիշտը, և որտեղ՝ սուտը։ Ինչպե՞ ս մանրախնդրությամբ չզբաղվել երկրի ներսում։

-Ես մեծ կյանք եմ ապրել և գիտե՞ք՝ ինչ եմ սովորել։ Լսի´ր օրգանիզմին, այն քեզ անմիջապես կհուշի: Այսօր մանանեխ քիչ ես ուտում, ուրեմն շաքարավազ էլ շատ պետք չէ: Իմ կատուն էլ ինձ շատ բան է սովորեցրել։ Կենդանին երբեք չի պառկում այնպես, որպեսզի իրեն անհարմար լինի…մենք անպայման կկարողանանք դուրս գալ և ելք գտնել, եթե կարողանանք չխաբել և ազնիվ լինել ինքներս մեր առջև։ Եթե չհորինենք մեզ համար ինչ-որ տեսություններ, ինչը մենք, ի դեպ, հիմնականում անում ենք։

Հիասքանչ հայ գրող Հովհաննես Թումանյանը մի հանճարեղ հեքիաթ ունի՝ «Մի կաթիլ մեղրը»։ Մարդը որսից իր գյուղ էր գնում։ Ճանապարհով շուկա է անցնում։ Վաճառականին ասում է. «Ինձ մեկ տարա մեղր տուր, տանեմ ընտանիքիս»։ Եվ մի կաթիլ ծորում է։ Խանութպանի կատուն ցատկում ու լիզում է այն։ Որսորդի շունը հարձակվում է կատվի վրա ու պատառոտում։ Խանութպանը վերցնում ու սպանում է շանը։ Եվ պատերազմ է սկսվում…

Կոնֆլիկտը կարող է ծագել ինչից ասես։ Սիրելու ցանկությունից մինչև ատելու ցանկություն ընդամենը փոքր քայլ է։ Ինչպես ասել է Լև Նիկոլաևիչը, «չարը շատ գործուն է»։ Եթե հանկարծ ցանկանամ քեզ նեղացնել, հնարավորությունները շատ-շատ են։ Քեզ չե՞մ հավանում, շիշը կվերցնեմ ու՝ գլխիդ։ Եվ վերջ, խնդիրը լուծեցինք։ Ես ավելի քան 60 տարի աշխատել են թատրոնում և կարող եմ ասել՝ եթե ցանկանում ես սկանդալ սարքել, դա միշտ հնարավոր է…. Նշանակում է՝ ամեն ինչ կախված է այն բանից, թե ինչ ենք դնում հիմքում։

-Իսկ Ձեզ համար ի՞նչն է հիմք, Արմեն Բորիսովիչ։

-Ես հիմքում դնում եմ սերը։ Իմ կարծիքով՝ մյուս տարբերակներն ավելի վատն են։ Սակայն մինչև սեր բարձրանալու համար պետք է մեծ աշխատանք անել։ Հասկանալ, որ դու նույնպես մարդ ես։ Ինչպես հայերն են ասում՝ քեզ նույնպես մայր է ծնել։ Եվ էական չէ, որ քո մայրը ուզբեկ է, հայրը՝ վրացի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում