Wednesday, 21 02 2024
«Ռուսաստանը դաշնակիցներ ունի նույնիսկ ոչ բարեկամ երկրներում»․ Պուտին
ԵՄ առաքելությունը Հայաստանում իրականացրել է ավելի քան 1720 պարեկություն
ՔՊ նիստում քննարկվել են արտաքին և ներքին քաղաքական հարցեր
00:15
Հունաստանում հիմնադրվում է Հայագիտության ուսումնասիրությունների կենտրոն
ԲՏԱ նախարարն այցելել է Չարենցավանի հաստոցաշինական գործարան
00:00
Ըստ Լուկաշենկոյի՝ Լեհաստանի սահմանին սադրանք է նախապատրաստվում
ՌԴ-ում հետախուզում է հայտարարվել ամերիկացի սենատորի նկատմամբ
Արմավիրում բախվել են մարդատար Գազելն ու Mercedes-ը. կա վիրավոր
Կրակել է ընկերուհու ոտքին
Որոնվում են մեղավորներ, բայց ոչ՝ պատճառներ. երբ դրվեց Արցախի անկման սկիզբը
Պետություն ենք խաղացել, արժեքներ հայտարարել, արել լրիվ այլ բան. ինչու կորսվեց Արցախը
Ալիևը ուզի-չուզի պետք է չկատարի Մոսկվային տված խոստումները. Մյունխենում ուղերձներ է «կերել»
Սահակաշվիլին Ալիևին կոչել է «Իլհամ հաղթանակած». նա առողջանում է, բայց մտքերը անառողջ են
«Լավ քննարկում ունեցանք ՀՀ վարչապետի հետ». Միշել
Նավալնիի եղբոր նկատմամբ հետախուզում է հայտարարվել
Նախկինների կասկածելի միլիարդները
Արսեն Բաբայանը նշանակվել է Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար
22:00
Գիրք նվիրելու օրը՝ Խնկո Ապոր անվան գրադարանում․ IDBank
Վարչապետին է ներկայացվել Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի 2023թ. հաշվետվությունը
Վրաստանը չի միանա Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին
«Ճվճըվ Արոյի» որդի Սերժուլիկն է եղել. մեքնենան վարել է անսթափ, առանց իրավունքի
Ալիևը վախենում է Մինսկի խմբից՝ ինչպես սատանան խնկից
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
Ֆրանս-թուրքական սկանդա՞լ. Ալիեւը «վարակը» տարել է Թուրքիա՞
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը կգործուղվի Ֆրանսիա
20:40
Շվեդիան ռուս-ուկրաինական հակամարտության սկզբից ռազմական աջակցության ամենամեծ փաթեթը կհատկացնի Ուկրաինային
Վրաստանը պատրաստ կլինի 2030 թվականին անդամակցել Եվրամիությանը. վարչապետ Կոբախիձե
20:20
ԵՄ-ում հայտնել են Ուկրաինային մարդասիրական օգնության համար 75 մլն եվրո հատկացնելու մասին
20:10
Կանադան Ուկրաինային ավելի քան 800 անօդաչու թռչող սարք կփոխանցի
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

ԲՀԿ-ն տրանսֆորմացիայի մեջ է

ԲՀԿ-ն տրանսֆորմացիայի մեջ է գտնվում. այս կառույցի խնդիրն այն է, որ քաղաքական կերպար չունի: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը՝ անդրադառնալով նախագահական ընտրություններից հետո սպասվելիք հնարավոր քաղաքական զարգացումներին:

Փորձագետը նշեց, որ նախագահական ընտրությունների արդյունքներն արդեն կանխորոշված են այն բանից հետո, երբ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն ու ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարեցին, որ նախագահական ընտրություններին չեն առաջադրելու իրենց թեկնածությունը:

Ըստ նրա՝ հասկանալի է, որ նախագահական ընտրությունները չսկսված՝ ավարտվել են, հասկանալի է նաև այն, թե ով է լինելու ՀՀ հաջորդ նախագահը՝ որքան էլ այլ թեկնածուները փորձեն նախընտրական քարոզարշավ վարել: Սակայն, փորձագետի կարծիքով, հետաքրքրական է լինելու հետընտրական իրավիճակը:

Արմեն Բադալյանը ներկայացրեց, թե քաղաքական ինչ 3 հարց է առաջանալու ՀՀ-ում կայանալիք նախագահական ընտրություններից հետո: Ըստ քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետի՝ առաջին հարցն այն է, որ փետրվարի 18-ից հետո ՀՀ գործող նախագահը, շարունակելով նորից նախագահել, համարվելու է «գնացող նախագահ», և առաջ է գալու հարցը՝ ո՞վ է լինելու Սերժ Սարգսյանի ժառանգորդը Հանրապետական կուսակցությունում:

«Եթե հաշվի առնենք, որ Հանրապետական կուսակցությունում տարբեր խմբավորումներ կան, ապա այդ խմբավորումների միջև պայքար կծավալվի»,- ասաց Արմեն Բադալյանը:

Անդրադառնալով ԲՀԿ-ին և իր դիտարկումների երկրորդ հատվածին՝ նա ասաց, որ նորմալ չէ, երբ ԲՀԿ ղեկավար մարմինը հայտարարում է գալիք նախագահական ընտրություններում ոչ մի թեկնածուի չսատարելու իր որոշման մասին, իսկ ԲՀԿ ղեկավարի տեղակալը և ԲՀԿ-ական մի քանի այլ գործիչներ հայտնում են իրենց մրցակից կուսակցության ղեկավարին սատարելու որոշման մասին: Բադալյանի խոսքով՝ սա արևմտյան քաղաքական համակարգում նոնսենս կդիտվեր, իսկ Հայաստանում այդպես չէ:

«ԲՀԿ-ն, որը երկար ժամանակ իշխանություն է եղել, անցյալ տարվա մայիսի խորհրդարանական ընտրություններին, չմիանալով իշխանություններին, հռչակելով իրեն այլընտրանք (իսկ իրականում այլընտրանք չկա՝ կա իշխանություն կամ ընդդիմություն, իսկ ինքն իրականում ընդդիմություն է)՝ տրանսֆորմացիայի մեջ է գտնվում: Կախված նրանից, թե այդ տրանսֆորմացիան ինչպիսի ընթացք և արդյունքներ կունենա, դրանից հետո կարող ենք ասել, թե ԲՀԿ-ի հետ ինչ կլինի՝ հնարավոր է պառակտվի, հնարավոր է հզորանա. կախված է իրենցից»,- երկրորդ հարցը ներկայացրեց փորձագետը:

Նրա խոսքով՝ ԲՀԿ-ի ամենամեծ խնդիրն այն է, որ դեռևս քաղաքական կերպար չունի, այն ֆինանսավարչական կառույց է, ունի քաղաքականապես ընդգծված գործիչներ, բայց որպես կառույց՝ դեռևս վերջնականապես ձևավորված չէ: Ուստի, փորձագետի համոզմամբ, կախված նրանից, թե ինչպես կձևավորվի ԲՀԿ-ն, ինչ ընթացք կստանա ձևավորումը, հնարավոր կլինի ասել, թե ինչ ազդեցություն կարող է այն ունենալ քաղաքական զարգացումների վրա կամ՝ կունենա՞, թե՞ ոչ:

Երրորդ խնդիրը, որը կարող է առաջանալ նախագահական ընտրություններից հետո, ըստ Ա. Բադալյանի, վերաբերում է ՀԱԿ-ին: Նրա գնահատմամբ՝ ՀԱԿ-ի խնդիրները շատ ավելի լուրջ են, քան ԲՀԿ-ինը:

«Հասկանալի է, որ ՀԱԿ-ը, որպես կուսակցությունների դաշինք, այլևս գոյություն չունի, և դարձյալ կախված նրանից՝ ՀԱԿ-ը կդառնա՞ մեկ կուսակցություն, ի՞նչ օրիենտացիոն ուղղվածություններով, կարող ենք ասել՝ ՀԱԿ-ն ինչ դերակատարություն կարող է ունենալ հետագայում»,- իր դիտարկումը ներկայացրեց Արմեն Բադալյանը:

Ըստ նրա՝ որ քաղաքական ուժը կարողանա ժամանակին մոդեռնիզացվել և հասկանալ իր քաղաքական վեկտորներն ու իր անելիքներն այդ վեկտորների շրջանակում, այն էլ ապագա կունենա և քաղաքական գործընթացներում՝ դերակատարություն:

Եզրափակելով իր խոսքը՝ քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետը նկատեց, որ շատ մեծ դրական բան կա ստեղծված իրավիճակում. «Դաշտը բացվել է, և Հանրապետականը, և Բարգավաճը, և ՀԱԿ-ը, և ՀՅԴ-ն կարող են հանգիստ տրանսֆորմացվել, և նրանց ոչինչ չի խանգարի»:

Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում