Wednesday, 21 02 2024
«Ռուսաստանը դաշնակիցներ ունի նույնիսկ ոչ բարեկամ երկրներում»․ Պուտին
ԵՄ առաքելությունը Հայաստանում իրականացրել է ավելի քան 1720 պարեկություն
ՔՊ նիստում քննարկվել են արտաքին և ներքին քաղաքական հարցեր
00:15
Հունաստանում հիմնադրվում է Հայագիտության ուսումնասիրությունների կենտրոն
ԲՏԱ նախարարն այցելել է Չարենցավանի հաստոցաշինական գործարան
00:00
Ըստ Լուկաշենկոյի՝ Լեհաստանի սահմանին սադրանք է նախապատրաստվում
ՌԴ-ում հետախուզում է հայտարարվել ամերիկացի սենատորի նկատմամբ
Արմավիրում բախվել են մարդատար Գազելն ու Mercedes-ը. կա վիրավոր
Կրակել է ընկերուհու ոտքին
Որոնվում են մեղավորներ, բայց ոչ՝ պատճառներ. երբ դրվեց Արցախի անկման սկիզբը
Պետություն ենք խաղացել, արժեքներ հայտարարել, արել լրիվ այլ բան. ինչու կորսվեց Արցախը
Ալիևը ուզի-չուզի պետք է չկատարի Մոսկվային տված խոստումները. Մյունխենում ուղերձներ է «կերել»
Սահակաշվիլին Ալիևին կոչել է «Իլհամ հաղթանակած». նա առողջանում է, բայց մտքերը անառողջ են
«Լավ քննարկում ունեցանք ՀՀ վարչապետի հետ». Միշել
Նավալնիի եղբոր նկատմամբ հետախուզում է հայտարարվել
Նախկինների կասկածելի միլիարդները
Արսեն Բաբայանը նշանակվել է Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար
22:00
Գիրք նվիրելու օրը՝ Խնկո Ապոր անվան գրադարանում․ IDBank
Վարչապետին է ներկայացվել Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի 2023թ. հաշվետվությունը
Վրաստանը չի միանա Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին
«Ճվճըվ Արոյի» որդի Սերժուլիկն է եղել. մեքնենան վարել է անսթափ, առանց իրավունքի
Ալիևը վախենում է Մինսկի խմբից՝ ինչպես սատանան խնկից
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
Ֆրանս-թուրքական սկանդա՞լ. Ալիեւը «վարակը» տարել է Թուրքիա՞
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը կգործուղվի Ֆրանսիա
20:40
Շվեդիան ռուս-ուկրաինական հակամարտության սկզբից ռազմական աջակցության ամենամեծ փաթեթը կհատկացնի Ուկրաինային
Վրաստանը պատրաստ կլինի 2030 թվականին անդամակցել Եվրամիությանը. վարչապետ Կոբախիձե
20:20
ԵՄ-ում հայտնել են Ուկրաինային մարդասիրական օգնության համար 75 մլն եվրո հատկացնելու մասին
20:10
Կանադան Ուկրաինային ավելի քան 800 անօդաչու թռչող սարք կփոխանցի
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

Կայացել է «Հայազն» կուսակցության հիմնադիր համագումարը

«Հայազն» կուսակցության մամլո ծառայությունից հայտնում են, որ այսօր Երևանում,Անի Պլազա հյուրանոցի Անի սրահում տեղի է ունեցել «Հայազն» կուսակցության հիմնադիր համագումարը :

Նախ ընդունվել է կուսակցության կանոնադրությունը, որը մշակվել ու ձևակերպվել էր Ծաղակաձորում կուսակցության կայացած եռօրյա հավաքի ժամանակ:

Համագումարը նախագահում էր Արմեն Հովհաննիսյանը, քարտուղար` Աշոտ Գրիգորյան: Հաշվիչ հանձնախմբի նախագահ ընտրվեց Հովհաննես Նալբանդյանը,անդամներ` Կարեն Մեժլումյանը,Արսեն Սարգսյանը:

Ելույթներով հանդես են եկել Արմեն Մկրտչյանը,Արմեն Աղայանը,Դավիթ Խոսրովյանը,Հայկ Ղազարյանը,Ալեքսանդր Քանանյանը:

Կուսակցության ղեկավար մարմնի` Վարչության անդամներ ընտրվեցին Արմեն Մկրտչյանը,Արմեն Աղայանը,Դավիթ Խոսրովյանը,Հայկ Ղազարյանը,Ալեքսանդր Քանանյանը, Հովհաննես Եղյանը,Խորեն Հարությունյանը:Վերահսկիչ Մարմնի անդամներ ընտրվեցին`Արսեն Սարգսյանը, Հովհաննես Նալբանդյանը,Սերգեյ Կարապետյանը:

«Հայազն» կուսակցության հիմնական նպատակը ազգային պետականակերտման լայնածավալ, այդ թվում սահմանադրական բարեփոխումների իրականացումն է, որը ենթադրում է պետականության հիմնարար սկզբունքների համապատասխանեցում Հայոց ազգային նկարագրին, հոգևոր արժեքների համակարգին, արդարության և բարոյականության պատկերացումներին, ինքնակազմակերպման և հավաքաբար գործելու ազգային առանձնահատկություններին, ինչպես նաև պատմական արդի ժամանակաշրջանի մարտահրավերներից բխող հիմնախնդիրներին:

Կուսակցությունը դեմ է ազգային ինքնիշխանության սահմանափակմանը, վերպետական որևէ կառույցում Հայաստանի ներգրավմանը: Արցախի խնդրի լուծումը տեսնում է տարածքի բնակեցման, արցախաբնակ ՀՀ քաղաքացիների սահմանադրական իրավունքների վերականգնման, Արցախը ՀՀ-ից անջատող ակտերի վերացման, իսկ նոր պատերազմի դեպքում բնական և անվտանգ սահմանի վերականգնման միջոցով: Արևմտյան Հայաստանի հարցում մերժում է ներկա բաժանարար գիծը սահման ճանաչելու փորձերը և պահանջում է Ցեղասպանության տարածքային հատուցում:

Պաշտպանում է սեփական ճակատագիրը տնօրինելու ջավախահայության իրավունքը:

Համագումարի ընթացքում հայտարարվել է,որ կուսակցության մոտակա քաղաքական քայլերն են լինելու նախագահական ընտրություններին Բոլորին Դեմ-ի կոչով հանդես գալը,մայիսին կայանալիք Երևանի ավագանու ընտրությանը մասնակցության հարցը քննարկելը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում