Ամերիկացիները Mercedes-ը վերածել են երկու սենյականոց բնակարանի: Նման ավտոմեքենայի տերը այլևս չի դժգոհի, որ չի հասցրել քնել: Կարելի է քնել նաև գրասենյակ տանող ճանապարհին, քանի որ Mercedes Sprinter-ի ներսում տեղավորվել է երկու տեղանոց մահճակալ՝ հայտնում է Vesti.ru-ն:
Նախագծի վրա աշխատող Lexani Motorcars ընկերությունը չի հայտնել, թե ում համար պատրաստված այդ շարժական պալատը: Հաճախորդը դրա համար վճարել է մոտ 300 հազար դոլար: Գումարի դիմաց գնորդը ստացել է ոչ մեծ երկու սենյականոց բնակարան՝ հյուրասրահով ու ննջարանով:
Մեքենայում կա աուդիոհամակարգ՝ Wi-Fi-ով, և սարքավորում՝ համաժողովների անցկացման համար: Մեքենայում որոշ աքսեսուարներ պատված են ոսկով, կա նաև 46-դյույմանոց հեռուստացույց, մինի բար:










































