Tuesday, 27 02 2024
19:00
Էստոնիան պլանավորում է 4 տարվա ընթացքում իր ՀՆԱ-ի 0,25 %-ի չափով ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային
Ադրբեջանը լիակատար անպատժելիության պայմաններում շարունակում է վերացնել հայկական հետքը
Փոքր երեխեքի պես խփում, փախնում են. ՔՊ-ական պատգամավորը դժգոհեց ընդդիմադիրներից
Մամիջանյանին Ստանիսլավսկին կնախանձեր. ՔՊ-ական պատգամավոր
Իրեն հարգող գործակալը սահման կա, որ չի անցնի. ՔՊ-ականը դիմեց «հավաքագրված» ընդդիմադիրներին
18:50
Հնդկաստանն ու ԱՄՆ-ն համատեղ կիբերանվտանգության ծրագիր կանեն
18:40
Հութիները վնասել են չորս ստորջրյա մալուխներ, որոնք կապում են Եվրոպան և Ասիան. Globes
18:37
Բրիտանիան և Իտալիան նույնպես դեմ են արտահայտվել Ուկրաինա զորքեր ուղարկելուն
18:30
Շվեդիայի վարչապետը շվեդական զորքերի ուղարկումն Ուկրաինա տեղին չի համարում
«Հարկը պետք վճարվի օրենքով», «ռեկե՞տ էինք անելու». վեճ՝ ԱԺ նախագահի և պատգամավորի միջև
Գեղամ Նազարյանի հուշումով ԱԺ-ն 1 րոպե լռությամբ հարգեց Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատակը
Եթե դռները բաց թողնենք գնանք, մեկ է՝ իշխանություն չեք դառնալու, միայն ՀՅԴ-ն արանքը կճղի. Ա. Սիմոնյան
«Հայաստան» խմբակցության պատգամավորի ելույթը կարծես ռուսերենից էր թարգմանված. Ալեն Սիմոնյան
Մի՛ անիծեք Հայաստանը. Գեղամ Նազարյանը դիմեց ընդդիմադիր գործընկերներին
Շնչելու հարկ էլ կսահմանեն, որովհետև ասֆալտ են գցել. Գեղամ Մանուկյան
Ռազմական գնումների թեման տանում են աշխարհաքաղաքական դիմակայությունների դաշտ. ՊՈւ պատգամավոր
Նախաձեռնո՞ւմ եք Ուկրաինային տալ միջնորդության իրավունք. Մամիջանյանի հետևությունները
«Սերժ Սարգսյանը ևս մեկ անգամ հաստատեց՝ մարդն իր համար արժեք չունի». ՔՊ-ական պատգամավոր
«Ֆրանսիան դուդուկի ներքո կկազմակերպի մեր թաղումը». ՀՀԿ-ական պատգամավոր
Անահիտ Մանասյանը ընդունել է Բունդեսթագի Իրավական հարցերի հանձնաժողովի նախագահին
18:10
Կուբայում անցկացվում է Սիգարի միջազգային փառատոնը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հայաստանի ու Հունաստանի վարչապետները հանդիպել են՝ ընդլայնված կազմով
18:01
Շոլցը հավաստիացրել է, որ ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի երկրները զորքեր չեն ուղարկի Ուկրաինա
Լռությունը կլինի Հայաստանի խորացող փոսը
ԵՄ դեսպան Մարագոսը ցավակցություն է հայտնել Սումգայիթի ջարդերի 36-րդ տարելիցի կապակցությամբ
ՀՀ ու Ադրբեջանի առաջնորդների հանդիպումը կլինի՝ Բեռլինում. գոհ ենք, որ բանակցության միջնորդ ենք
Ի՞նչ ճակատագիր է սպասվում «խոպանչիներին»՝ հարկ չվճարելու դեպքում
Կարևոր է Հունաստանի մասնակցությունը մեր սահմանին՝ ԵՄ դիտորդական առաքելությանը. Փաշինյան
Մենք դեմ ենք ուժի կիրառմանը. Հունաստանը սատարում է «Խաղաղության խաչմերուկ»-ին. Միցոտակիս

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցում գնահատականներ կլինեն ընտրությունների հաջորդ օրը

2013թ. նախագահական ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնող ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը հունվարի 23-ին ներկայացրել էր իր առաջին միջանկյալ զեկույցը: Դիտորդական առաքելություն իրականացնող ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ֆիքսել էր, որ գալիք նախագահական ընտրությունները կլինեն առաջինը, որոնք կանցկացվեն 2011 թվականին ընդունված նոր Ընտրական օրենսգրքի համաձայն։

Դիտորդների գնահատմամբ՝ նոր օրենսգիրքը լավ հիմքեր է ստեղծում ժողովրդավարական ընտրությունների անցկացման համար: Նրանք միաժամանակ արձանագրել էին, որ օրենսգրքում կան հատվածներ, որոնք բարելավման կարիք ունեն։

Քաղաքագետները և փորձագետներն արձանագրեցին, որ զեկույցում չկան գնահատականներ գալիք նախագահական ընտրություններին ընդառաջ՝ երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ, այլ միայն տեղեկություններ են ընտրությունների անցկացման կարգի, օրենսդրական բազայի, առաջադրված թեկնածուների, ընտրողների թվի, լրատվամիջոցների աշխատանքի մասին:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ներկայացուցիչ, մեդիա փորձագետ Իվան Գոդարսկին ասաց, որ ճիշտ տպավորություն է ձևավորվել, թե զեկույցում գնահատականներ չկան: Սակայն, ըստ նրա, զարմանալի ոչինչ չկա, որովհետև առաջին միջանկյալ զեկույցը հենց այդպիսի տեսք պետք է ունենար: Նրա խոսքով՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ն առաջին և երկրորդ միջանկյալ զեկույցներով գնահատականներ չի տալիս, այլ ներկայացնում է փաստերը, ներկայացնում իրականությունը, այն, ինչ տեսնում են դիտորդները:

«Այս փուլում մենք գնահատականներ չենք տալիս: Գնահատականներ կլինեն ընտրությունների հաջորդ օրը միայն, որն արդեն կլինի առանձին փաստաթուղթ՝ գնահատականներով: Ուշադրություն դարձրեք մեր այն զեկույցի վերնագրին, որը հրապարակվում է անմիջապես ընտրությունների հաջորդ օրը. այն կոչվում է «Նախնական եզրակացությունների հայտարարություն», նախնական, որովհետև դա նախնական է, իսկ մեր վերջնական հաշվետվությունն արդեն հանրությանն է ներկայացվում մոտավորապես 2 ամիս անց, որն ավելի համապարփակ ու ավելի ամբողջական տեսք ունի:

Այս վերջնական հաշվետվությունն իր մեջ ներառում է նաև առաջարկներ, հանձնարարականներ, թե ինչպես կարելի է բարելավել ընտրական գործընթացը»,- մանրամասնեց դիտորդ Իվան Գոդարսկին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում