Tuesday, 27 02 2024
17:30
«ՆԱՏՕ-ն մտադիր չէ զորքեր ուղարկել Ուկրաինա». Ստոլտենբերգ
Միայն առաջընթացը կարող է զսպել բռնատիրական առաջնորդների ծրագրերը. Միցոտակիս
Ֆրանսիայի հետ հետախուզական տվյալներ փոխանակելու մասին լուրը կեղծ է. ադրբեջանական հերթական ապատեղեկատվական արշավը
ԵՄ դեսպան Մարագոսը ցավակցություն է հայտնել Սումգայիթի ջարդերի 36-րդ տարելիցի կապակցությամբ
Նախագահ Խաչատուրյանը փետրվարի 26-29 պաշտոնական այցով մեկնել է Իրաքի Հանրապետություն
Պատժամիջոցների կիրառումը կխանգարեր խաղաղության գործընթացին. Բունդեսթագի պատգամավոր
Ինձ ռուսական պրոյեկտ անվանելը մեղք է. Ալեն Սիմոնյան
Պապիկյանն Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի անձնակազմին է ներկայացրել նորանշանակ պետին
Զաքիր Հասանովն ու Թուրքիայի ՊՆ փոխնախարարը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակը
Բաքվի հոխորտանքները եւ աշխարհաքաղաքական վախերը
«Որոշ արևմտյան երկրներ սաբոտաժի են ենթարկում հայ-ադրբեջանական բանակցությունները». Էրդողանի կուսակից
Պուտինը չկարողացավ հաղթել Ուկրաինային, Թրամփը գուցե կարողանա
Արտագնա աշխատանքի մեկնողները չեն հարկվի, եթե նրանց եկամուտները չգերազանցեն 12 մլն դրամը
Մոսկվայի հետ լարվածությունը սրելու է Բաքվի հետ կոնֆլիկտը
Ադրբեջանին պետք է փոխանցել ուղերձը՝ ուժի սպառնալիքը առաջ գնալու ճանապարհը չէ և հետևանքներ կունենա. Ստանո
15:30
Ֆրանսիան բանակցություններ չի վարում Ուկրաինային իր կործանիչների մատակարարումների շուրջ. Մակրոն
Հունաստանն աներկբա դատապարտում է ուժի կիրառումը և սատարում Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների գործընթացին
Բաքվում Արցախի նախկին ղեկավարների հետ ևս 25 հաստատված գերի ունենք. բանակցում ենք
15:10
Նիդերլանդները 100 մլն եվրո կհատկացնեն Ուկրաինային՝ ԵՄ-ից դուրս արկեր գնելու համար
Ինչպես չընկնել ճգնաժամի փոսը. հավասարում երկու ողղբերգությամբ
Հզբոլլահը հրթիռակոծել է Գոլանի բարձրունքները
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Բարեկամս անմեղ է, դատարանն է որոշողը. Փաշինյանի հետ խոսել եմ, երկուսիս կարծիքը համընկել է. Սիմոնյան
«Մեթամֆետամինի» ապօրինի շրջանառություն՝ անչափահասի ներգրավմամբ․ երկու եղբայրներին և անչափահասին մեղադրանքներ են ներկայացվել
Ես դեմ չեմ Ադրբեջանի և Թուրքիայի հետ խաղաղ ապրելուն. պատրաստ էլ չեմ այլ տարբերակ լսելուն. ԱԺ նախագահ
Ալիևի հետ մի՛ մտեք «պալեմիկայի» մեջ, նրանք մեզ շատ ուշադիր հետևում, լսում են. Սիմոնյան
14:03
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Բաքվին կոչ է անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանն ու ցեղասպանությանը. հայտարարություն
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա զանգվածային ոճրագործություններին. ԱԳՆ
Բարձրաստիճան սպաները հաջողությամբ խոցել են թիրախները

Ռուսաստանը ակտիվ մասնակից է Հայաստանում ընթացող ընտրություններին. Անդրիաս Ղուկասյան

Այսօր ԳԱԱ շենքի դիմաց հացադուլ հայտարարած նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հանդես է եկել մի քանի հայտարարությամբ: Նա նախ նշել է, որ ՌԴ-ում գործող «Գոլոս Ռոսիի» պետական ռադիոկայանը առանց նախապես զգուշացնելու, միակողմանի խախտելով երկարարաժամկետ պայմանագրի դրույթները՝ խզել է իր տնտեսական հարաբերությունները «Ռադիո-հայ» ռադիոընկերության հետ, որի տնօրենն է հանդիսանում ինքը:

«Իմ հացադուլի պատճառով է, որ նրանք խզել են կապերը «Ռադիո-հայ»-ի հետ: Ես գտնում եմ, որ դա մի օրինակ է, երբ այլ պետության կողմից փորձում են ճնշում գործադրել Հայաստանում ընտրություններին մասնակցող թեկնածուների վրա: Այս ամենը ցավալի է, քանի որ «Գոլոս Ռոսիի» ընկերության հետ համագործակցությունն էական էր, այն ապահովում էր մեր եկամուտների զգալի մասը, և ես այս ամենը շատ բասական եմ գնահատում»,- ասել է Անդրիաս Ղուկասյանը:

Պատասխանելով ԳԱԼԱ-ի այն հարցին՝ արդյո՞ք ռուսական ընկերության կողմից պայմանագրի խզումը կապված է իշխանությունների ճնշումների հետ, Անդրիաս Ղուկասյանը նշեց, որ բոլոր տեսակի հետևությունները թողնելով լրագրողներին, այնուամենայնիվ գտնում է, որ Ռուսաստանը ակտիվ մասնակից է Հայաստանում ընթացող ընտրություններին, անհրաժեշտության դեպքում նման մեթոդներով ճնշում գործադրելով:

Անդրիաս Ղուկասյանի երկրորդ հայտարարությունը կապված էր Սերժ Սարգսյանի նախընտրական տեսահոլովակի հետ, որտեղ օգտագործվել էր կադրեր նաև Անդրիաս Ղուկասյանի հացադուլից:

«Ես դրա վերաբերյալ վաղը դիմում-բողոք եմ ներկայացնելու ԿԸՀ: Դա մոլորություն է ստեղծում քաղաքացիների մոտ, թե իբրև ես և իմ համախոհներն աջակցում ենք Սերժ Սարգսյանին »,- ասել է Անդրիաս Ղուկասյանը:

Երրորդ հայտարարությամբ Անդրիաս Ղուկասյանը նշել է, որ հացադուլը շարունակելու է մինչև ընտրությունների ավարտը, սակայն հացադուլի 15-րդ օրը երկու ժամով բացակայելու է հացադուլի վայրից՝ հիգիենայի հետ կապված խնդիրների պատճառով: Նա նաև իր շնորհակալությունը հայտնեց «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանին՝ եռօրյա հացադուլի միջոցով իր զորակցությունը հայտնելու համար, կարծիք հայտնելով, որ Շանթ Հարությունյանի հետ հնարավոր է հետագա համագործակցություն, քանի որ քրեաօլիգարխիկ համակարգի դեմ պայքարում անհրաժեշտ է բոլոր քաղաքացիների ջանքերի միավորումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում