Wednesday, 21 02 2024
«Ռուսաստանը դաշնակիցներ ունի նույնիսկ ոչ բարեկամ երկրներում»․ Պուտին
ԵՄ առաքելությունը Հայաստանում իրականացրել է ավելի քան 1720 պարեկություն
ՔՊ նիստում քննարկվել են արտաքին և ներքին քաղաքական հարցեր
00:15
Հունաստանում հիմնադրվում է Հայագիտության ուսումնասիրությունների կենտրոն
ԲՏԱ նախարարն այցելել է Չարենցավանի հաստոցաշինական գործարան
00:00
Ըստ Լուկաշենկոյի՝ Լեհաստանի սահմանին սադրանք է նախապատրաստվում
ՌԴ-ում հետախուզում է հայտարարվել ամերիկացի սենատորի նկատմամբ
Արմավիրում բախվել են մարդատար Գազելն ու Mercedes-ը. կա վիրավոր
Կրակել է ընկերուհու ոտքին
Որոնվում են մեղավորներ, բայց ոչ՝ պատճառներ. երբ դրվեց Արցախի անկման սկիզբը
Պետություն ենք խաղացել, արժեքներ հայտարարել, արել լրիվ այլ բան. ինչու կորսվեց Արցախը
Ալիևը ուզի-չուզի պետք է չկատարի Մոսկվային տված խոստումները. Մյունխենում ուղերձներ է «կերել»
Սահակաշվիլին Ալիևին կոչել է «Իլհամ հաղթանակած». նա առողջանում է, բայց մտքերը անառողջ են
«Լավ քննարկում ունեցանք ՀՀ վարչապետի հետ». Միշել
Նավալնիի եղբոր նկատմամբ հետախուզում է հայտարարվել
Նախկինների կասկածելի միլիարդները
Արսեն Բաբայանը նշանակվել է Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար
22:00
Գիրք նվիրելու օրը՝ Խնկո Ապոր անվան գրադարանում․ IDBank
Վարչապետին է ներկայացվել Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի 2023թ. հաշվետվությունը
Վրաստանը չի միանա Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին
«Ճվճըվ Արոյի» որդի Սերժուլիկն է եղել. մեքնենան վարել է անսթափ, առանց իրավունքի
Ալիևը վախենում է Մինսկի խմբից՝ ինչպես սատանան խնկից
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
Ֆրանս-թուրքական սկանդա՞լ. Ալիեւը «վարակը» տարել է Թուրքիա՞
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը կգործուղվի Ֆրանսիա
20:40
Շվեդիան ռուս-ուկրաինական հակամարտության սկզբից ռազմական աջակցության ամենամեծ փաթեթը կհատկացնի Ուկրաինային
Վրաստանը պատրաստ կլինի 2030 թվականին անդամակցել Եվրամիությանը. վարչապետ Կոբախիձե
20:20
ԵՄ-ում հայտնել են Ուկրաինային մարդասիրական օգնության համար 75 մլն եվրո հատկացնելու մասին
20:10
Կանադան Ուկրաինային ավելի քան 800 անօդաչու թռչող սարք կփոխանցի
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

ԶԼՄ-ներն իրենց գործը թողած փորձում են քաղաքական օրակարգ ձևավորել

«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը 2013-ի նախագահական ընտրությունները գնահատում է պասիվ, միապաղաղ և ձանձրալի, ինչը չի եղել քսան տարիների ընթացքում: Նրա դիտարկմամբ՝ մի կողմից՝ մասնագիտական առումով բավականին տխուր է աշխատել այս պայմաններում, քանի որ ընտրապայքարի դեպքում հետաքրքիր է լուսաբանել գործընթացները, մյուս կողմից՝ ցավալի է, որ չկա մրցավազք, ինչը վկայում է այն մասին, որ երկրում քաղաքական կյանքը մեռած է, վատ վիճակում: Ըստ նրա՝ այս հարցում շատ ավելի մեղավոր են իշխանությունները, ինչ-որ չափով՝ նաև ընդդիմությունը:

«Ժամանակ» օրաթերթի և 1in.am լրատվական կայքի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանը թեև կիսում է Արմինե Օհանյանի դիտարկումները, սակայն ավելացրեց, որ այս ընթացքում լրատվամիջոցների համար բավականին դժվար իրավիճակ է ստեղծվել:

«Մեր բուն գործառույթները թողած՝ փորձում ենք քաղաքական օրակարգ ձևավորել, նաև ստիպել քաղաքական ուժերին ակտիվանալ, քայլեր ձեռնարկել, սատարել այս կամ այն թեկնածուին»,- ասաց նա:

Արման Բաբաջանյանի համոզմամբ՝ 2013-ին քաղաքական շատ ավելի ակտիվ շրջանի սկիզբ ենք ազդարարելու: Նրա կարծիքով՝ քաղաքական դաշտն այս պահին թեև կենդանության նշան ցույց չի տալիս, բայց լուրջ էներգիայի, խմորումների կուտակումներ են առաջանում:

Արման Բաբաջանյանի խոսքով՝ տարօրինակ է, որ նախագահի թեկնածուներից և ոչ մեկը ցանկություն չի հայտնել ընտրություններից առաջ հանդիպելու լրատվամիջոցների հետ, այնինչ ցանկացած համապետական ընտրությունների ժամանակ, այդ թվում՝ խորհրդարանական ընտրություններին, քաղաքական ուժերը ոչ միայն հաշվի էին նստում լրատվամիջոցների հետ, այլև հանդիպում էին, ֆինանսական հարցեր քննարկում՝ նրանց օգտակար լինելու և հարթակ տրամադրելու, ընթերցողներին առավել իրազեկված պահելու համար:

Արման Բաբաջանյանը նշեց, որ նախագահի թեկնածոներից առանձնահատուկ վերաբերմունք ունի Հրանտ Բագրատյանի նկատմամբ, և ինքը պատրաստվում է քվեարկել վերջինիս օգտին:

Անդրադառնալով երկրում խոսքի ազատությանը՝ Արման Բաբաջանյանը նշեց, որ իրականում խոսքի ազատություն ունենք, բայց խոսքի ազատությունը լայն սպառում չունի, քանի որ դրան համարժեք քաղաքական պահանջարկ չկա, դրա սպառողը չկա:

Նրա խոսքով՝ լրջորեն պետք է վերաբերվել այն քաղաքական ուժերին, որոնք «տաքացրին» քաղաքական դաշտը մինչև դեկտեմբեր, խորհրդարանում տեղեր զբաղեցրին, բայց իրենց պարազիտի պես պահեցին՝ խոստումներ տվեցին, իսկ հետո հրաժարվեցին:

Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում