5-միլիոնանոց կյանքի ապահովագրության տարեկան արժեքը Հայաստանում 210 հազար դրամ արժե: Սակայն ապահովագրական ընկերությունները մեզ հետ զրույցում նշեցին, որ ոչ բոլորը կարող են իրենց կյանքն ապահովագրել: Ապահովագրվելու ցանկություն ունեցող քաղաքացիները նախ պետք է բժշկական ստուգում անցեն, որի միջոցով կերաշխավորվի, որ իրենք նախքան ապահովագրվելն առողջ են, իսկ եթե հիվանդ եղան, ապա չեն կարող ապահովագրվել, որպեսզի ընկերությունը գումարներ չվատնի: «Վերջերս մի կին զանգ տվեց մեզ, որը շաքարախտով հիվանդ էր, խրոնիկ մի քանի հիվանդություններ ուներ: Ավելին՝ անկեղծացավ, որ գնում է վիրահատության եւ ցանկանում է հենց հիմա ապահովագրվել, որ ապահովագրական ընկերությունը ծախսերը փոխհատուցի: Սակայն մեզ մոտ նման կարգի գործաքներ չեն կնքվում»,- մեզ հետ զրույցում նշեց ապահովագրական ընկերություններից մեկի ներկայացուցիչը: