Tuesday, 27 02 2024
Բաքվի հոխորտանքները եւ աշխարհաքաղաքական վախերը
«Որոշ արևմտյան երկրներ սաբոտաժի են ենթարկում հայ-ադրբեջանական բանակցությունները». Էրդողանի կուսակից
Պուտինը չկարողացավ հաղթել Ուկրաինային, Թրամփը գուցե կարողանա
Արտագնա աշխատանքի մեկնողները չեն հարկվի, եթե նրանց եկամուտները չգերազանցեն 12 մլն դրամը
Մոսկվայի հետ լարվածությունը սրելու է Բաքվի հետ կոնֆլիկտը
Ադրբեջանին պետք է փոխանցել ուղերձը՝ ուժի սպառնալիքը առաջ գնալու ճանապարհը չէ և հետևանքներ կունենա. Ստանո
15:30
Ֆրանսիան բանակցություններ չի վարում Ուկրաինային իր կործանիչների մատակարարումների շուրջ. Մակրոն
Հունաստանն աներկբա դատապարտում է ուժի կիրառումը և սատարում Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների գործընթացին
Բաքվում Արցախի նախկին ղեկավարների հետ ևս 25 հաստատված գերի ունենք. բանակցում ենք
15:10
Նիդերլանդները 100 մլն եվրո կհատկացնեն Ուկրաինային՝ ԵՄ-ից դուրս արկեր գնելու համար
Ինչպես չընկնել ճգնաժամի փոսը. հավասարում երկու ողղբերգությամբ
Հզբոլլահը հրթիռակոծել է Գոլանի բարձրունքները
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Բարեկամս անմեղ է, դատարանն է որոշողը. Փաշինյանի հետ խոսել եմ, երկուսիս կարծիքը համընկել է. Սիմոնյան
Հայաստանն ու Ֆրանսիան կփոխանակվեն հետախուզական տվյալներով
«Մեթամֆետամինի» ապօրինի շրջանառություն՝ անչափահասի ներգրավմամբ․ երկու եղբայրներին և անչափահասին մեղադրանքներ են ներկայացվել
Ես դեմ չեմ Ադրբեջանի և Թուրքիայի հետ խաղաղ ապրելուն. պատրաստ էլ չեմ այլ տարբերակ լսելուն. ԱԺ նախագահ
Ալիևի հետ մի՛ մտեք «պալեմիկայի» մեջ, նրանք մեզ շատ ուշադիր հետևում, լսում են. Սիմոնյան
14:03
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Բաքվին կոչ է անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանն ու ցեղասպանությանը. հայտարարություն
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա զանգվածային ոճրագործություններին. ԱԳՆ
Բարձրաստիճան սպաները հաջողությամբ խոցել են թիրախները
Վերականգնվել է Հայաստանի Հանրապետությանը պատճառված աննախադեպ չափի՝ 27 մլրդ. 785 մլն. ՀՀ դրամի վնաս
13:30
Իրանը պահանջել է վերացնել միջուկային զենքի պաշարներն ամբողջ աշխարհում
Եթե Զելենսկին գա, դա տարածաշրջանային այց կլինի, ոչ թե՝ այց Հայաստան. Սիմոնյան
Աղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ
Ուղիղ․ Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմից 2 տարի անց․ ի՞նչ ունենք և ի՞նչ սպասել․ քննարկում
13:00
Ուկրաինային միջին և մեծ հեռահարության հրթիռներ մատակարարելու համար կոալիցիա կստեղծվի․ Մակրոն
Ինչու՞ են բանակում ավելացել մահվան դեպքերը, ովքե՞ր են պատժվել. հարց՝ ՊՆ փոխնախարարին
Բաղդադում մեկնարկել է Հայաստանի և Իրաքի նախագահների հանդիպումը

Փետրվարի 20-ն էլ կանցնի. պետք է դադարել «փրկիչ» փնտրել

Փետրվարի 20-ն էլ կանցնի. պետք է դադարել «փրկիչ» փնտրել: Այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց «Մարդու իրավունքների և ժողովրդավարության ինստիտուտ» ՀԿ հիմնադիր, քաղաքագետ, իրավաբան Արմինե Առաքելյանը՝ խոսելով հայ հասարակության առջև ծառացած խորքային մարտահրավերների մասին:

Արմինե Առաքելյանը հիշեց իր՝ 27.02.2012-ին հրապարակված «Բարենպաստ հնարավորության հասունացո՞ւմ. քաղաքացիական պետության արմատական սլացքը ճեղքում է քրեաօլիգարխիկ պետությունը» վերնագրված հոդվածը, որտեղ նա երկու էապես տարբեր ու իրարամերժ մշակութային մոդելների էր անդրադարձել՝ քրեաօլիգարխիկ և այն, ինչ Մաշտոցի պուրակում էր ծիլ տվել՝ քաղաքացիական, իրավական և սահմանադրական համակարգերին:

Նա նշեց, որ սկսած ՀՀ առաջին, երկրորդ ու երրորդ նախագահներից՝ Հայաստանի կառավարման համակարգը սնանկացման, սպառման տենդով է առաջնորդվում: «Ես շատ ուրախ եմ դեռ անցյալ տարվա փետրվար ամսից մինչ այսօր ընթացող բյուրեղացման պրոցեսների համար»,- նշեց Արմինե Առաքելյանը:

Նրա խոսքով՝ այսօր հասարակության խնդիրն անձերը չեն, ոչ էլ այն, ինչ կոչվում է ընտրական համակարգ, որը պարզ տեխնոլոգիա է, գործիք և միջոց, որը միայն կարող է իր էական առաքելությունն իրագործել, եթե ձեռնարկվում է սահմանադրականության ու քաղաքացիականության գաղափարների ու ստեղծագործ մոդելների կենսագործման դեպքում: Առաքելյանի համոզմամբ՝ այդ գաղափարների մասին պատկերացում ձևավորելով է միայն, որ հայ մարդը՝ իբրև անհատ, և ժողովուրդը՝ իբրև հավաքականություն, իր ստեղծագործական ներուժի զարգացմամբ ու գործարկմամբ մշակում է իրեն հատուկ համակեցության մոդելներ, ինչպես նաև տեղական ու համապետական կառավարիչների ընտրություն:

Նրա կարծիքով՝ հայ ժողովրդի կենսական հիմնախնդիրը, քննարկումների, ստեղծագործական գործընթացների սիրտն ու միտքը՝ ոգին, մարդկային ու ազգային հոգևոր-մշակութային արժեքների ու ժառանգության վերաիմաստավորումն է, սահմանադրականության ու քաղաքացիականության գաղափարների ընկալումն ու պատկերացումը, համակեցության որակական մոդելների ստեղծումն ու կենսագործումը, որն իր էությամբ տարբերվում է ներկայիս քրեաօլիգարխիկ մոդելից:

Քաղաքագետի դիտարկումներով՝ անհրաժեշտ է հիմնախնդիրները դասակարգել ըստ իրենց կարևորության ու ըստ այդմ վարվել: Այդ իմաստով պետականաշինության և հասարակաշինության օրակարգերի հիերարխիայում ընտրություններն ածանցյալ, ոչ կենսական տեղում պետք է լինեն, քանի որ դրանք միջոցի կարգավիճակ ունեն, մինչդեռ հակառակ սրան՝ ընտրությունները բերվում են առաջնային ու կենսական օրակարգ: Ուստի, նրա կարծիքով, տեղի է ունենում էներգիայի ու ներուժի սպառում, քանզի գաղափարների և մոդելների ստեղծագործական պրոցեսներով զբաղվելու փոխարեն՝ բոլորը հիմնականում զբաղված են տարբեր տեխնոլոգիաների փորձարկմամբ՝ առանցք դարձնելով տեխնոլոգիան, այնինչ այն մակերեսային և երկրորդական խնդիր է:

«Մեր իրական, խորքային խնդիրը սահմանադրականության գաղափարի շուրջ ստեղծագործական գործընթացներ զարգացնելն է, ինչը մենք, իբրև հավաքականություն, շատ նմուշային և շատ փոքր մակարդակներում կենսագործեցինք Մաշտոցի պուրակում: Մի որոշակի ժամանակահատված մարդկանց միտքն ու սիրտը բաբախեց մի ռիթմով, համահունչ, սակայն գաղափարի պատկերացումը, այդ պատկերացման հոգևոր-մշակութային ներուժը սահմանափակ էր, այսինքն՝ միայն կարողացավ ձգել հանրային տարածքի՝ այգի դառնալու շրջագծում, չձգեց հոգևոր-մշակութային թռիչքը ընկալելուն, սահմանադրականության ու որակապես առողջ մշակութային ու սոցիալական համակեցության մոդելի մշակման ու իրագործման համընդհանուր միասնական պատկերացում ձևավորելուն:

Այդ պատճառով էլ ես շեշտում եմ, որ դա մնում է ծիլ ու նմուշ՝ այն իմաստով, որ քաղաքացիականության իմաստով և ազատության հոգևոր ոլորտում թռիչքը եղավ զուտ տարրական մակարդակի, ավելի բարձր հոգևոր-մշակութային թռիչքի ներուժ չունենալով՝ այդ ծիլը մոլորության մատնվեց կամ նույն ոչ առողջ արժեհամակարգի ու ռեակցիոն մշակութային կարծրատիպերի վերարտադրման առիթ տվեց: Դրա համար էլ գործընթացները դանդաղում են, սակայն համակարգի փլուզման պրոցեսը անդարձելի է»,- մեկնաբանեց Արմինե Առաքելյանը:

Նա նշեց, որ ազատագրված մարդն է առողջ արժեքների շինարարը, մշակութային գործոնը, որը ստեղծագործականությամբ ու շինարարությամբ վերափոխում է եղածն ու առողջացնում, բյուրեղացնում: Նա նկատեց՝ եթե մարդու մոտ կա երկակիություն այն գաղափարների միջև, ինչ նա հնչեցնում է և իրականում է, եթե հռչակում է, թե ազատության ու արդարության համար է պայքարում, բայց այդ գաղափարների կրողն ու սնողը չէ, այլ գործադրում է թույն, էգոների մրցակցություն, «իմ ու քո», նախանձ և անարդարություն, ապա նա էապես չի տարբերվում այն համակարգից, որի դեմ, իբր, պայքարում է, այլ ընդհակառակը՝ իր այդ հոգեվիճակով ու վարքագծով վերարտադրում է այդ մերժելի արժեհամակարգն ու կառավարման համակարգը:

«Մեր խնդիրն ազատ, արդար, սոլիդար, ստեղծագործ համակեցության առողջ մոդելներ ստեղծելն է»,- տեսակետ հայտնեց Արմինե Առաքելյանը՝ հավելելով, որ եթե ընդունակ չենք նման գործընթաց տանելու, ապա պետք է գիտակցենք, որ մեռելի մահը՝ համակարգի փլուզումը, երկարաձգում ենք և նպաստում այդ համակարգի կամ դրա նման ու որակով մեկ այլ համակարգի վերարտադրությանը՝ այլ անվան ու մարդկանց տեսքով: Երբ փչացող համակարգի դեմ ես կենտրոնացնում քո ստեղծագործական ներուժը, բզբզում ես, տիկին Առաքելյանի խոսքով, վերակենդանացնում ես և վերարտադրում ես նույնորակ մեկ այլ բան:

«Մեր իրականության քաղաքացիական նախաձեռնություններն ու գործոնները դեռ նոր են մուտք գործում ազատության հոգևոր տարածք և մնում են ծիլեր, իսկ նրանք կարող են աճել, եթե հիմնականում սնվեն ու ինքնառեալիզացվեն իբրև ազատ ու ստեղծագործ հոգևոր-մշակութային գործոններ՝ թե անհատական և թե հավաքական հարթություններում: Այդ ռուբիկոնն անցնելով է, որ սրտերն ու մտքերը սկսում են նույն ալիքի վրա բաբախել և կենսագործում են այն, ինը անկարելի ու անհավանական է թվում ստամոքսային ու մատերիայով ապրող մարդու ու հավաքականության համար: Այդտեղ են հրաշքները»,- շեշտեց Արմինե Առաքելյանը:

Նրա խոսքով՝ արևը չի ծագում և մայր մտնում, աշխարհը չի սկսվում ու ավարտվում Սերժ Սարգսյաններով և ընտրություններով. Հայաստանը և հայ ժողովուրդը հոգևոր-մշակութային խաչմերուկներից է եղել և վերականգնելու է իր այդ դերն ու կարգավիճակը:

«Այսօր պետք է արժևորել կյանքը, ընտրել հայրենիքը, փորձել այնպես անել, որ բաբախի անհատական ու հավաքական միտքն ու սիրտը՝ ոգին, բարձր ստեղծագործական ալիքի վրա, և մենք կստեղծենք մեզ երջանկացնող, մեր կյանքը իմաստավորող ազատ, արդար ու սոլիդար նոր ինքնուրույն համակեցության մոդելներ»,- եզրափակեց Արմինե Առաքելյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում