Wednesday, 21 02 2024
«Ռուսաստանը դաշնակիցներ ունի նույնիսկ ոչ բարեկամ երկրներում»․ Պուտին
ԵՄ առաքելությունը Հայաստանում իրականացրել է ավելի քան 1720 պարեկություն
ՔՊ նիստում քննարկվել են արտաքին և ներքին քաղաքական հարցեր
00:15
Հունաստանում հիմնադրվում է Հայագիտության ուսումնասիրությունների կենտրոն
ԲՏԱ նախարարն այցելել է Չարենցավանի հաստոցաշինական գործարան
00:00
Ըստ Լուկաշենկոյի՝ Լեհաստանի սահմանին սադրանք է նախապատրաստվում
ՌԴ-ում հետախուզում է հայտարարվել ամերիկացի սենատորի նկատմամբ
Արմավիրում բախվել են մարդատար Գազելն ու Mercedes-ը. կա վիրավոր
Կրակել է ընկերուհու ոտքին
Որոնվում են մեղավորներ, բայց ոչ՝ պատճառներ. երբ դրվեց Արցախի անկման սկիզբը
Պետություն ենք խաղացել, արժեքներ հայտարարել, արել լրիվ այլ բան. ինչու կորսվեց Արցախը
Ալիևը ուզի-չուզի պետք է չկատարի Մոսկվային տված խոստումները. Մյունխենում ուղերձներ է «կերել»
Սահակաշվիլին Ալիևին կոչել է «Իլհամ հաղթանակած». նա առողջանում է, բայց մտքերը անառողջ են
«Լավ քննարկում ունեցանք ՀՀ վարչապետի հետ». Միշել
Նավալնիի եղբոր նկատմամբ հետախուզում է հայտարարվել
Նախկինների կասկածելի միլիարդները
Արսեն Բաբայանը նշանակվել է Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար
22:00
Գիրք նվիրելու օրը՝ Խնկո Ապոր անվան գրադարանում․ IDBank
Վարչապետին է ներկայացվել Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի 2023թ. հաշվետվությունը
Վրաստանը չի միանա Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին
«Ճվճըվ Արոյի» որդի Սերժուլիկն է եղել. մեքնենան վարել է անսթափ, առանց իրավունքի
Ալիևը վախենում է Մինսկի խմբից՝ ինչպես սատանան խնկից
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
Ֆրանս-թուրքական սկանդա՞լ. Ալիեւը «վարակը» տարել է Թուրքիա՞
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը կգործուղվի Ֆրանսիա
20:40
Շվեդիան ռուս-ուկրաինական հակամարտության սկզբից ռազմական աջակցության ամենամեծ փաթեթը կհատկացնի Ուկրաինային
Վրաստանը պատրաստ կլինի 2030 թվականին անդամակցել Եվրամիությանը. վարչապետ Կոբախիձե
20:20
ԵՄ-ում հայտնել են Ուկրաինային մարդասիրական օգնության համար 75 մլն եվրո հատկացնելու մասին
20:10
Կանադան Ուկրաինային ավելի քան 800 անօդաչու թռչող սարք կփոխանցի
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

Նախընտրական քարոզարշավի առաջին շաբաթվա ընթացքում ՀՌԱՀ-ը խախտումներ չի արձանագրել

Նախընտրական քարոզարշավի առաջին շաբաթվա ընթացքում ՀՌԱՀ-ը հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների կողմից իրավախախտումներ չի արձանագրել: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանը՝ ներկայացնելով ՀՀ նախագահի 2013թ. փետրվարի 18-ի ընտրություններին մասնակցող թեկնածուներին եթերային հեռարձակում իրականացնող հեռուստաընկերությունների, ռադիոընկերությունների կողմից հունվարի 21-27-ը տրամադրված ընդհանուր եթերաժամանակի վերաբերյալ ՀՌԱՀ մշտադիտարկման արդյունքները ու եզրակացությունը:

Գրիգոր Ամալյանը տեղեկացրեց, որ ՀՀ-ում գործում է 96 հեռուստաընկերություն, 44-ը՝ եթերային, 52-ը՝ մալուխային, և 20 ռադիոընկերություն: Ըստ նրա՝ 22 հեռուստա և ռադիոընկերություն ցանկություն է հայտնել վճարովի եթերաժամանակ տրամադրել ՀՀ նախագահի թեկնածուներին, որոնցից 6-ը՝ հանրապետական սփռման հեռուստաընկերություն, 4-ը՝ երևանյան, 9-ը՝ մարզային, մեկ հանրապետական սփռում ունեցող ռադիոընկերություն, մեկ՝ երևանյան և մեկ՝ մարզային:

Բանախոսի գնահատմամբ՝ հանձնաժողովը ուսումնասիրել է հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների առաջարկած սակագների օրինականության հարցը և պարզել, որ ընկերությունների կողմից առաջարկվող սակագները համապատասխանում են ՀՀ ընտրական օրենսդրության բարեփոխված պահանջներին:

«Բոլոր թեկնածուների տրված անվճար եթերաժամանակը համաչափ է բաշխված թեկնածուների միջև, բացառություն է Վարդան Սեդրակյանը, ով հայտարարել էր, որ քարոզչական գործունեություն կծավալի փետրվար ամսից, և չի օգտվել եթերաժամանակից:

Նախընտրական առաջին շաբաթվա ընթացքում վճարովի եթերաժամից օգտվել են ՀՀ նախագահի երեք թեկնածուներ՝ Հրանտ Բագրատյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը, Սերժ Սարգսյանը, և հանձնաժողովն այդ ընթացքում չի ստացել բողոքներ»,- նշեց հանձնաժողովի նախագահը:

Նա ՀՀ նախագահի թեկնածուներին և նրանց շտաբների ներկայացուցիչներին հորդորեց առավել ակտիվ արձագանքել հեռուստաընկերությունների հրավերներին: Ամալյանը նշեց, որ իրենց ուսումնասիրությունների ընթացքում պարզվել է, որ թեկնածուների նախընտրական քարոզարշավի տակտիկական առանձնահատկություններից ելնելով՝ ոմանք հրաժարվել են մասնակցել հաղորդումներին:

«Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ խտրականություն չի եղել լրատվամիջոցների կողմից հրավերների իմաստով, թեկնածուն ազատ է եղել մասնակցելու հաղորդմանը: Մեկ այլ գործոն ևս կա՝ հեռուստաընկերությունները հնարավորություն չունեն միաժամանակ հրավիրելու բոլոր թեկնածուներին:

Լրատվական թողարկումներում կարող եք տեսնել անհամաչափություններ, ինչը պայմանավորված է քարոզչության իրականացման առանձնահատկություններով, մարզային այցելություններով: Սակայն այս պարագայում ևս ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ խտրականության դրսևորում չկա թեկնածուների նկատմամբ:

Ամփոփելով՝ կցանկանայի ասել, որ հանձնաժողովը ներկայացրեց, որ նախընտրական քարոզարշավի առաջին շաբաթվա ընթացքում խախտում չի արձանագրվել»,- ասաց Գրիգոր Ամալյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում