Wednesday, 28 02 2024
1 մլրդ դրամի թմրամիջոց է վաճառել. Վրաստանը հետախուզվողին հանձնել է Հայաստանին
Լայն խոսակցություն պիտի ունենանք հանրության հետ, որի աղբյուրը պիտի լինի սերը. Փաշինյան
ՀԱՊԿ միջնորդությունը չենք ընդունում. Փաշինյանը պարզաբանեց միջնորդության պայմանները
Հայաստանի ու Վրաստանի անվտանգությունը կախված է մեկը մյուսից
Բանակցությունը սումգայիթյան օրերին խորհրդանշական է. հիշեցնում է՝ ինչ է սպասվում մեզ, եթե համառենք
Այսօր ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել ռուս գործընկերներին. ԲՏԱ նախարարը՝ կրկնվող խախտումների մասին
21:40
Բելգիան 200 մլն եվրո է հատկացրել Ուկրաինային՝ արկերի հրատապ գնման համար
Բժշկական շտապ օգնության կանչերի թերթիկներն այսուհետ կլրացվեն էլեկտրոնային եղանակով. Երևանի քաղաքապետարան
Վատ չի լինի, որ սովորենք միայնակ լինելուն. Փաշինյան
Բեռլինն ի՞նչ առաջարկ ունի Երեւանին եւ Բաքվին
«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունն անդրադարձել է Իվանյանի շուրջ ադրբեջանական հիստերիային
Ադրբեջանական ֆաշիզմով համեմված «դիվանագիտության» թշվառությունը
Ասել՝ Սյունիք մի այցելեք, որևէ հիմնավորում չունի. Փաշինյանը՝ դեսպանատների զգուշացումների մասին
Փաշինյանի թիմակիցները սպառնալիքներ են ստացել
Դե ֆակտո սառեցրել ենք, եթե ՀԱՊԿ-ը նույն կերպ շարունակի, դե յուրե էլ կսառեցնենք. վարչապետ
Սուքիասյանը ծիծաղեց ու մանրամասներ խնդրեց նորակառույցների օրինագծի վերաբերյալ
«Ինչ-որ հրաշքը ո՞րն ա, ստեղ հրաշք չի կարող գործել, օրենքով կարգավորվող նորմ ա». «Հմի էդ ա»
Սումգայիթից Արցախ՝ 36 տարվա «նախիջևանացում»
Ալիևը սպառնացել է վերջնականապես դադարեցնել Ադրբեջանի անդամակցությունը ԵԽԽՎ-ին
Ներքին Հանդի հատվածում ՌԴ սահմանապահների ներկայության մանդատ և պայմանագիր գոյություն չունի․ վարչապետ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
19:00
Նավթի գներն աճել են – 27-02-24
Անկախ ձեր ջղաձգումներից՝ դատավարական խախտումները կունենան հետևանքներ. նախարար Մինասյանը՝ Խամոյանին
Ներքին Հանդում ռուս սահմանապահների ներկայության մանդատ և պայմանագիր գոյություն չունի. վարչապետ
25 հազ. հնդիկ հարկ չի վճարում, թրաֆիկինգի գրանդիոզ սխեմա կարող է լինել. Արթուր Խաչատրյան
18:50
Հնդկաստանի ռազմածովային ուժերը 3,3 տոննա թմրանյութ տեղափոխող նավ են կալանել
Վարչապետին է ներկայացվել ՊՊԾ հաշվետվությունը
Իրանը արբանյակ կարձակի ռուսական տանող հրթիռի միջոցով
ՀՅԴ-ական պատգամավորը շնորհակալություն հատնեց պապի եղբոր նկարը կառավարության շենքում փակցնելու համար
18:30
Իսպանիայում 470 կգ հաշիշ են հայտնաբերել կենդանիներ փոխադրող ավտոմեքենայի քարշակում

Սերժիկ Ազատի Սարգսյանը տառապում է պարանոյա կոչվող հիվանդությամբ. Վ. Սեդրակյան

Նախագահի թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով բանակի կազմավորման 21-ամյակին նվիրված միջոցառման մասին՝ կարծիք հայտնեց, որ գործող նախագահ Սերժ Սարգսյանը տառապում է հիշողության կորստով, քանի որ չի հիշատակել այն մարդկանց անունները, որոնք բանակի կազմավորման հիմքն են դրել:

«Պաշտպանության նախարարությունը միջոցառում է կազմակերպում, բայց ոչ մի խոսք չի ասվում այն մասին, թե ով է ստեղծել բանակը, որ պաշտպանության նախարարի ժամանակ է ազատագրվել Շուշին: Խոսվում է և որպես կինոաստղ ցուցադրվում միայն Արկադի Տեր-Թադևոսյանը: Այս տարի հունվարի 28-ին ականատես եղանք մի երևույթի, որը կոչվում է հայկական բանակ, Սերժ Սարգսյան և Արկադի Տեր-Թադևոսյան: Ինչպե՞ս կարող ենք հասկանալ, որ ոչ մի բառ չի ասվում Վազգեն Սարգսյանի մասին, Հանրային հեռուստաընկերությունն անգամ մեկ անգամ չհիշատակեց նրա անունը:

Լավ, Լևոն Տեր-Պետրոսյանին չեք սիրում, բայց հո Վազգեն Մանուկյանը մարտի 1-ի գնդակահարություններից հետո մեղադրե՞ց ընդդիմությանը, նա էլ հո ձե՞րն է, ինչո՞ւ ոչ մի բառ չեք ասում իր մասին:

Ես կարծում եմ, որ բացի այն փաստից, որ Սերժիկ Սարգսյանն իր քարոզարշավն իրականացնում է բազմաթիվ խախտումներով, նա նաև հիշողության կորստով է տառապում»,- ասաց նախագահի թեկնածուն:

Ըստ էպոսագետի՝ այն մարդը, որը խեղաթյուրում է փաստերն ու պատմությունը, նախագահ դառնալու իրավունք չունի. «Մարդկանց ուղեղի մեջ մտցնում է, որ մարդկանց ապահովությունը պայմանավորված է միայն Սերժիկ Ազատի Սարգսյանով: Մարդիկ տառապում են սեփական անձը գերագնահատող հիվանդությամբ: Իսկ մեծն սոցիոլոգը բացահայտել է այդ հիվանդության անունը՝ պարանոյա»:

Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում