ՄԱԿ-ը տվյալներ չի ստացել Իսրայելի ռազմաօդային ուժերի կողմից Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի արվարձանում ռազմական հետազոտությունների կենտրոնին հասցրած հարվածի մասին: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, նման հայտարարությամբ հանդես է եկել համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուչի տեղակալ Էդուարդո Դել Բուեյը:
Նրա խոսքերով՝ Լիբանանի հարավում տեղակայված ՄԱԿ խաղաղապահները ուշադրության են դարձրել Իսրայելի օդուժի բարձր ակտիվության վրա:
«ՄԱԿ ուժերը երկրի օդային տարածք ներխուժման բազմաթիվ դեպքեր են գրանցել: Սա ամբողջ տեղեկատվությունն է, որ մենք ունենք»,- ընդգծել է Էդուարդո Դել Բուեյը:
Հիշեցնենք, որ Սիրիայի զինված ուժերի հրամանատարությունը հաղորդել է այն մասին, որ հունվարի 30-ին Իսրայելի օդուժը հարվածել է Դամասկոսի արվարձանում գտնվող ռազմական հետազոտական կենտրոնին:








































