Tuesday, 27 02 2024
Ռազմական գնումների թեման տանում են աշխարհաքաղաքական դիմակայությունների դաշտ. ՊՈւ պատգամավոր
Նախաձեռնո՞ւմ եք Ուկրաինային տալ միջնորդության իրավունք. Մամիջանյանի հետևությունները
«Սերժ Սարգսյանը ևս մեկ անգամ հաստատեց՝ մարդն իր համար արժեք չունի». ՔՊ-ական պատգամավոր
«Ֆրանսիան դուդուկի ներքո կկազմակերպի մեր թաղումը». ՀՀԿ-ական պատգամավոր
Անահիտ Մանասյանը ընդունել է Բունդեսթագի Իրավական հարցերի հանձնաժողովի նախագահին
18:10
Կուբայում անցկացվում է Սիգարի միջազգային փառատոնը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հայաստանի ու Հունաստանի վարչապետները հանդիպել են՝ ընդլայնված կազմով
18:01
Շոլցը հավաստիացրել է, որ ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի երկրները զորքեր չեն ուղարկի Ուկրաինա
Լռությունը կլինի Հայաստանի խորացող փոսը
ԵՄ դեսպան Մարագոսը ցավակցություն է հայտնել Սումգայիթի ջարդերի 36-րդ տարելիցի կապակցությամբ
ՀՀ ու Ադրբեջանի առաջնորդների հանդիպումը կլինի՝ Բեռլինում. գոհ ենք, որ բանակցության միջնորդ ենք
Ի՞նչ ճակատագիր է սպասվում «խոպանչիներին»՝ հարկ չվճարելու դեպքում
Կարևոր է Հունաստանի մասնակցությունը մեր սահմանին՝ ԵՄ դիտորդական առաքելությանը. Փաշինյան
Մենք դեմ ենք ուժի կիրառմանը. Հունաստանը սատարում է «Խաղաղության խաչմերուկ»-ին. Միցոտակիս
Աջակցում ենք ՀՀ-ի պաշտպանական ոլորտին դիտարկում՝ առևտրի ընդլայնման հեռանկարները.Հունաստանի վարչապետ
Ճիշտ կլինի՝ ռուս սահմանապահները դուրս գան «Զվարթնոց»-ից․ ԱԺ նախագահ
ՔԿ վարույթներով վերականգնվել է պետությանը պատճառված աննախադեպ չափի գումար
Զինծառայող Ավագ Զաքարյանի սպանության մեղադրանքով կալանավորվել է նրա համածառայակիցը
Բունդեսթագը բանաձևով է ճանաչել հայոց ցեղասպանությունը. Բունդեսթագի պատգամավոր
Ուկրաինա արևմտյան զինվորականների ուղարկումը կհանգեցնի ՌԴ-ի և ՆԱՏՕ-ի միջև ռազմական բախման․ Պեսկով
17:30
«ՆԱՏՕ-ն մտադիր չէ զորքեր ուղարկել Ուկրաինա». Ստոլտենբերգ
Ֆրանսիայի հետ հետախուզական տվյալներ փոխանակելու մասին լուրը կեղծ է. ադրբեջանական հերթական ապատեղեկատվական արշավը
Միայն առաջընթացը կարող է զսպել բռնատիրական առաջնորդների ծրագրերը. Միցոտակիս
Նախագահ Խաչատուրյանը փետրվարի 26-29 պաշտոնական այցով մեկնել է Իրաքի Հանրապետություն
Պատժամիջոցների կիրառումը կխանգարեր խաղաղության գործընթացին. Բունդեսթագի պատգամավոր
Ինձ ռուսական պրոյեկտ անվանելը մեղք է. Ալեն Սիմոնյան
Պապիկյանն Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի անձնակազմին է ներկայացրել նորանշանակ պետին
Զաքիր Հասանովն ու Թուրքիայի ՊՆ փոխնախարարը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակը
Բաքվի հոխորտանքները եւ աշխարհաքաղաքական վախերը

Ու՞մ է ընտրելու քաղհալածյալ Վարդան Օսկանյանը

ԱԳ նախկին նախարար, ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանի հիմնադրած «Սիվիլիթաս» հիմնադրամը երեկ ներկայացրեց թվով 5-րդ տարեկան զեկույցը. սա նշանակում է «Սիվիլիթասը» գործում է արդեն հինգ տարի:

Քննարկման ավարտին լրագրողները հարցեր ուղղեցին ԲՀԿ ներկայացուցչին: Վարդան Օսկանյանից «Առաջին լրատվական»-ը հետաքրքրվեց, թե ում է ընտրելու նախագահի ընտրություններում. «Բնականաբար, ես գիտեմ՝ ում եմ ընտրելու»,-ասաց Օսկանյանը՝ հրաժարվելով հրապարակել իր թեկնածուի անունը: Մեր դիտարկմանը, թե ԲՀԿ-ականներ կան, որ արդեն իսկ հրապարակում են իրենց թեկնածուի անունը, Վարդան Օսկանյանը հակադարձեց. «Եթե նախագահական որևէ ընտրությունների հրապարակած լինեի, թե ո՞ւմ օգտին եմ քվեարկելու, գուցե ձեր հարցումը արդարացված լիներ: Բայց ես երբեք չեմ հրապարակում անունները: Անիմաստ է: Ամեն մարդ իսկապես ազատ է իր որոշման մեջ: Ես էլ իմ որոշումը կայացրել եմ, բայց դրա մասին հրապարակային չեն ուզում խոսել»:

Լրագրողների հարցին, թե թեկնածուն ընդդիմությա՞ն, թե՞ իշխանության ներկայացուցիչ է, Օսկանյանը հրաժարվեց պատասխանել: Փոխարենը հայտարարեց, որ իր դեմ հետապնդումները շարունակվում են, «Սիվիլիթասի» դեմ գործընթացը դեռևս շարունակվում է: «Մարդկանց պարբերաբար կանչում են հարցաքննության: «Սիվիլիթասի» մասով արդեն սկսել են տարբեր ծրագրերի մեջ խորանալ: Չգիտեմ մինչև ուր կգնան»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ պատգամավոր Վարդան Օսկանյանը՝ պնդելով. «Մենք առաջին օրվանից էլ ասել ենք և շարունակում ենք կրկնել, որ այս բոլորը քաղաքական սկիզբ ունեցավ, և հիմա, համենայնդեպս, շարունակվում է՝ անկախ նրանից, թե ինչպիսի զարգացումներ են եղել այդ ժամանակահատվածում»:

Վարդան Օսկանյանին վերջերս նորից կանչել են հարցաքննության. «Սիվիլիթասըե տարբեր ծրագրեր է անում այս տարիներին: Հիմա ծրագիր են բռնել 2009-ին իրականացված, սկսել են արդեն դրա մեջ խորանալ՝ բոլոր մանրուքների, որ ես կարծում եմ` արդեն չափը անցել են: Արդեն գիտեք, «Սիվիլիթասի» գործունեությանն են խանգարում, և մինչև ուր են տանելու՝ իսկապես ես չգիտեմ: Սահմանամերձ երկու գյուղերում 2009-ին ջրամատակարարման ծրագիր է եղել, և ԱԱԾ-ն հիմի խորացել է այդ ծրագրի մեջ: Ուղղվածությունն այն է, իբր թե «Սիվիլիթասը», ժողովրդական տերմին օգտագործելով՝ այդ ծրագրից «ատկատ» է վերցրել»:

«Առաջին լրատվական»-ի հարցին, թե դուք նախագահի թեկնածու չդարձաք, հիմա ինչո՞ւ պիտի Ձեր հանդեպ քաղաքական հետապնդում լինի, Օսկանյանը հայտարարեց. «Արդեն իրենց պիտի հարցնեք»:

Ինչ վերաբերում է, որ ԲՀԿ փոխնախագահը և ԲՀԿ-ի մի մասը նախագահական ընտրություններում սատարում են Սերժ Սարգսյանին ու զբաղվում նրա քարոզչությամբ, այդ առթիվ Օսկանյանը նման պատասխան տվեց. «Այս մասին արդեն ասվել է, որ յուրաքանչյուր անհատ կարող է իր անձնական որոշումը կայացնել: Իսկ կուսակցության որոշումը շատ պարզ է, հստակ է: Կարծում եմ՝ կուսակցությունը կշարունակի այն»:

Ընդհանրապես, Վարդան Օսկանյանը հարգում է Գագիկ Ծառուկյանի ու ԲՀԿ-ի որոշումը՝ նախագահի ընտրություններին չմասնակցելու առթիվ, սակայն դա իր սրտով չէր. «Երբ այդ որոշումը կայացվեց, ես իմ տեսակետը այդ օրերին հայտնել եմ և այսօր էլ նույն կարծիքին եմ. ես հարգում եմ պարոն Ծառուկյանի որոշումը, դա իր անձնական որոշումն է եղել: Իհարկե, ես այլ կերպ կցանկանայի, որ զարգացումները լինեին, բայց համենայնդեպս, պարոն Ծառուկյանը այդպես որոշեց, քաղխորհուրդը այդ եզրակացությանը հանգեց, և ես` որպես կուսակցության անդամ, իսկապես հարգում եմ, և մենք շարունակելու ենք մեր քաղաքական ներգրավվածությունը անկախ նախագահական ընտրությունների արդյունքներից: Ինչ որ Գուրգեն Արսենյանն ասել է` պատճառներից մեկն է, բայց ոչ միակ պատճառը: Եվ ես վստահեցնում եմ, որ ճիշտ պահին, երբ ավելի հարմար և բարենպաստ կլինեն պայմանները, մենք այդ բոլորի մասին ավելի մանրամասն կխոսենք»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում