«Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը «Լիվերպուլ»-ի դեմ հանդիպումից հետո քննադատել է իր թիմի պաշտպաններին և գովեստի խոսքեր հասցեագրել Թեո Ուլկոտին, որը հավասարեցրել է խաղի հաշիվը:
«Հիանալի հանդիպում էր, երկու թիմերն էլ մոտ էին հաղթանակին: Սակայն «Արսենալ»-ի պաշտպաններն այնքան էլ լավ հանդիպում չանցկացրին: Նրանք ջանք չէին խնայում:
Թեո Ուոլկոտի խաղը դուք ինքներդ տեսաք: Նրան դիմակայում էր Պրեմիեր Լիգայի լավագույն պաշտպաններից մեկը, և Թեոն ցուցադրեց այն ամենն, ինչի ընդունակ է: Տպավորված եմ նրա խաղից»,- Վենգերին մեջբերում է «Արսենալ»-ի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք` Անգլիայի Պրեմիեր Լիգայի 24 տուրերից հետո «Արսենալը» զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը:








































