Friday, 29 03 2024
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ

Քաղաքացիական պատերազմի հոտ է գալիս. Վահան Բադասյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԼՂՀ ԱԺ պատգամավոր, Մարտական խաչի ասպետ Վահան Բադասյանը:

Պարոն Բադասյան, ի՞նչ եք կարծում՝ ինչո՞ւ հիմա՛ Սերժ Սարգսյանը որոշեց այսպիսի կոշտ գնահատական տալ Գագիկ Ծառուկյանին:

Սա պայմանավորված է անհավասարակշռությամբ և խուճապով: Երկրում ճգնաժամային իրավիճակ է, երկրի ինքնիշխանության կորուստ, երկրում տիրում է հանրապետականների՝ ամբողջությամբ «Ապահով Հայաստանի» ծաղրանք, քաղաքացիների հանդեպ արհամարհանք, սեփական թիմակիցների վայրագությունների և անօրեն գործողությունների տարափ: «Ով մեզ հետ չէ՝ նա հայ չէ» կարգախոսը բերեց-հասցրեց նրան, որ ապահով Հայաստան է ստեղծվել միայն մի խումբ մարդկանց համար, և այդ խմբի անդամներից մեկը եթե հանդգնում է ընդդիմանալ, ապա նրան սպասվում է այդպիսի պատիժ: Եթե 8 տարի իմացել է (ինքը Սահմանադրության երաշխավորն է), որ կատարվում են հանցագործություններ, որոնք ինքը կոծկում է, ապա անձամբ Սերժ Սարգսյանը դրանց երաշխավորն է և ուրեմն՝ պետական հանցագործ: Փրկություն չունեն ինքն ու իր թիմակիցները: Հիմա իր թիմակիցները բորենու պես հարձակվել են շեֆի կողմից նշված մարդու վրա: Սա ամենամեծ նամարդությունն է: Դա ցավ է բոլորիս համար: Ես իսկապես ցավով եմ ասում, որ մեր հայրենիքը հայտնվել է այսպիսի իրավիճակում: Մեր, այսպես կոչված, քաղաքական էլիտան իրար դեմ հանեց ազատամարտիկներին, ամենամոտ մարդկանց, հարազատներին, ընկերներին, հիմա էլ իրենք հոշոտում են սեփական ընկերներին, իրենց կողքին կանգնած ընկերներին: Սա մեծ քաոս է, որը վերածվելու է չգիտեմ ինչի:

Այսինքն՝ այս դեպքում հնարավոր է ներքաղաքական պատերա՞զմ:

Այո, քաղաքացիական պատերազմի հոտ է գալիս, որովհետև սա նշանակում է հասարակական համերաշխության խախտում ամենաբարձր աստիճանից: Այս խուճապը վերածվելու է քաղաքացիական ընդհարումների: Եվ սա կանխել է պետք, բայց ո՞վ պետք է կանխի: Այժմ քաղաքական էլիտայում և հասարակական տրամադրություններում մի մարդ, մի սուբյեկտ չեն թողել, որ կարողանա կանգնի ու ասի՝ ամո՛թ է, վե՛րջ տվեք: Վերջին ուժը գուցե Ղարաբաղի իշխանություններն էին, բայց նրանց էլ Սերժ Սարգսյանը փչացրեց Բերձորի իրադարձությունների ժամանակ: Չկա այլևս մի ուժ ու միտք, որ կարողանա կանգնեցնել այս հոսքը:

Ի՞նչ եք կարծում՝ այս դեպքում կուսակցությունը կենսունակ կլինի՞, այսինքն՝ կգոյատևի՞ ԲՀԿ-ն, մանավանդ որ Սերժ Սարգսյանը խոսեց այնտեղ առկա առողջ տարրերի մասին:

Դա արդեն երկրորդական է, արդեն տակտիկայի հարց է: Դա շատ պարզ մեսիջ է՝ ուղարկված այնտեղից, որտեղից որ պետք է կատարվի առնետավազք: Ես այս ամենը համարում եմ մեծ թատրոն և մեծ ողբերգություն, և սա շատ տհաճ երևույթ է:

Եռյակն այս պահին ի՞նչ գործողություն պետք է կատարի: Հնարավո՞ր են լայնամասշտաբ հանրահավաքներ, և դրանցով հնարավո՞ր է երկրում փոփոխության հասնել:

Իհարկե՝ ոչ: Ես նման բան չեմ սպասում, և կարծում եմ, որ պետք էլ չէ, որովհետև Գագիկ Ծառուկյանը մինչև վերջ չի էլ կարող կանգնել: Դա ցույց տվեց նրա մասնակցությունը նախագահական ընտրություններին: Նա վախենում է ընդդիմություն կոչվելուց, ասում է՝ ես այլընտրանք եմ: Իսկ ի՞նչ է այլընտրանքը. այլընտրանքը հիբրիդ է, անպտուղ մի հասկացություն, քաղաքական հիբրիդային խոսք: Իրենք չկարողացան համարձակությամբ ասել այն, ինչ կատարվում է: Եվ տեսնում եք նրա թույլ կողմերը՝ տնտեսական հանցագործություններ, չբացահայտված հանցագործություններ… Նույնը Ծառուկյանը կարող է ասել Սերժ Սարգսյանի վերաբերյալ՝ Սաշիկներ, հարկեր, տուրքեր և այլն: Մի խոսքով՝ խառնված է քաղաքական դաշտը, և բանը բանից անցել է:

Ռոբերտ Քոչարյանի վերադարձը այս պարագայում ավելի՞ է հստակեցվում, նկատի ունեմ նույն ԲՀԿ լիդերի կարգավիճակում:

Ես միշտ դեմ եմ եղել վերադարձերին, ինչը նույնպես վատ է: Պատկերացնո՞ւմ եք՝ ես այնքան հիասթափված եմ այս ամենից, որ եթե Ռոբերտ Քոչարյանը պետք է գա ու միասնության կոչ անի, իր ախպերությունը մի կողմ դնի, հայտարարի իր սխալների, արարքների մասին, գնահատական դա դրանց և խոստանա, որ դրանք չեն կրկնվի և հասարակական համերաշխության կոչ անի, ապա ես կարծում եմ, որ նա կարող է ծանր հրետանու նման իջնել: Բայց նա դա պետք է անի լուրջ կեցվածքով: Նա եզակի մարդկանցից մեկն է, որ գուցե կարող է այս վիճակից դուրս բերել, ուրիշ ոչ մի բան ես չեմ տեսնում:

Բայց հանրությունը հիշողություն ունի…

Ես կարծում եմ՝ եթե նա կարողանա իր մեջ ուժ գտնել և գնահատական տալ իր ժամանակաշրջանին ու իր արատներին, ապա նա ոչ միայն կինքնամաքրվի:

Այսինքն՝ ընդհուպ մինչև Մարտի մե՞կը:

Ամեն, ամեն գործողություն: Եթե նա ինքնամաքրվի, նոր միայն կարող է իջնել քաղաքական դաշտ և հավասարակշռել այդ դաշտը, եթե ոչ, ապա համաժողովրդական շարժումը չգիտեմ՝ ինչպես պետք է սկսվի: Մի խոսքով՝ ես սրանում շատ ծանր երևույթ եմ տեսնում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում