Thursday, 28 03 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Չեմպիոնների լիգա. «Չելսի»-«Մանչեսթեր Յունայթեդ»` որոշիչ կլինի պատասխան հանդիպումը (տեսանյութ)

«Չելսի»-«Մանչեսթեր Յունայթեդ»` Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության քառորդ եզրափակիչ միակ դիմակայությունը, որի ելքը կորոշվի պատասխան խաղից հետո:

Չնայած «Սթենֆորդ Բրիջ»-ում կայացած խաղում Ալեքս Ֆերգյուսոնի թիմը հաղթեց տանտերերին, սակայն «ազնվականներ»-ի ցուցադրած խաղն ու հաշվի նվազագույն տարբերությունը հույս են ներշնչում, որ այս դիմակայությունում ամեն ինչ դեռ առջևում է:

Հանդիպումը շատ ակտիվ սկսեց «Չելսի»-ն, որի կազմում առանձնահատուկ ուշադրության էին արժանի Ֆերնանդո Տորրեսի գործողությունները: Իսպանացու խաղը սկսել է ստացվել. նա անընդհատ ազատ դիրքերում էր հայտնվում և Վան դեր Սարին անհանգստացնելու առիթը բաց չէր թողնում: Ինչևէ, Տորրեսն այդպես չկարողացավ իրացնել բազմաթիվ հնարավորություններից և ոչ մեկը, իսկ «Յունայթեդ»-ի հարձակման առաջատար Ռունիին ընդամենը մեկ պահը բավականացրեց հաշիվը բացելու համար: 24-րդ րոպեին հիանալի կոմբինացիայի խաղարկումից հետո, Ռունին խփեց այս հանդիպման միակ գնդակը:

Անչելոտտիի սաներն ամենավտանգավոր պահը ստեղծեցին առաջին խաղակեսի վերջին րոպեին. Դրոգբայի սուր փոխանցումից հետո Տորրեսը շեղեց գնդակի ուղղությունը, սակայն այն ետ մղվեց դարպասաձողից ու հայտնվեց Լեմպարդի մոտ, ում հարվածից հետո էլ Պատրիս Էվրան դարպասային գծի վրայից հանեց գնդակը:

Երկրորդ խաղակեսում գոլեր չգրանցվեցին, սակայն այն չի կարելի դիտարժան չհամարել: Տորրեսը շարունակում էր զարմացնել իր հրաշալի խաղով, սակայն Վան դեր Սարը որսում էր այն ամենը, ինչ ընթանում էր դեպի «Յունայթեդ»-ի դարպասը: «Չելսի»-«Մանչեսթեր Յունայթեդ»` 0:1: Ամեն ինչ կորոշվի պատասխան խաղում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում