Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 18:00-ի սահմաններում Nissan Pathfinder մակնիշի 95 RU 555 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի Թեժլեռ կոչվող տարածքում՝ «Կանյոն» ռեստորանային համալիրի ճանապարհին, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 30 մետր գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ձորում: Վթարի հետևանքով 1 հոգի մահացել է, 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Մանրամասները՝ shamshyan.com-ում