Saturday, 20 04 2024
ԵՊՀ մի խումբ դասախոսներ այցելել են ՊՆ զորամաս
19:00
ԱՄՆ-ի Սենատը հաստատել է օտարերկրացիների հսկողության մասին օրենքը
Երևանում քաղաքացին երկորրդ հարկից ընկել է նկուղային մակարդակում գտնվող հորը
18:30
Ֆինլանդիան ԵՄ-ից փող է խնդրել Ռուսաստանին սահմանակից շրջանների համար
18:15
Սերբիան դեմ կլինի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Սրեբրենիցայի վերաբերյալ սպասվող բանաձեւին
Համապարփակ պաշտպանության ունակ է համախմբված ժողովուրդը. այն, ինչ մեզ պակասում է
Փրկարարներն Աբովյան քաղաքից Նուբարաշեն տանող ճանապարհի հարակից ձորակից դի են դուրս բերել
Իրանը ռևերանս արեց ՌԴ-ին և Թուրքիային. ԵՄ ներկայության ընդլայնումը միանշանակ խնդիրներ է բերելու
ԵՄ անդամ դառնալու դեպքում Վրաստանը կվերանայի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
16:30
Դելիմիտացիա Տավուշում. ռիսկեր և հնարավորություններ
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին

Ադրբեջանի արբանյակային ծրագրին ԱՄՆ ֆինանսավորումը սպառնում է ՀՀ անվտանգությանը

Armenianweekly.com կայքում հրապարակվել է Նանորե Բարսումյանի «ԱՄՆ-ը ֆինանսավորեց Ադրբեջանի արբանյակը. սպառնալի՞ք Հայաստանի անվտանգությանը» խորագրով հոդվածը.

«Ադրբեջանը հուսով է ավարտին հասցնել ԱՄՆ կառավարության գործակալություն հանդիսացող Export-Import (Ex-Im) բանկի հետ իր գործարքը` միլիոնավոր դոլարներ արժեցող իր արբանյակային նախագծի ֆինանսավորման համար: Ամերիկյան բանկի տրամադրելիք վարկն Ադրբեջանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը հնարավորություն կընձեռի անհրաժեշտ միջոցներ հատկացնել առաջադեմ արբանյակների, ցամաքային ղեկավարման սարքավորումների գնմանը և կապահովի անհրաժեշտ դասընթացների կազմակերպումը:

Այդ նախագծի համար արդեն պայմանագիր է կնքվել Orbital Sciences Corporation (Orbital) մատակարար ընկերության հետ: Ադրբեջանի կապի նախարարությունը հայտարարել է, որ Azerspace անվանված այդ արբանյակը գործածվելու է կոմերցիոն հեռահաղորդակցության նպատակներով. այն Ադրբեջանի Հանրապետությանը կտրամադրի հեռահաղորդակցության ու հեռարձակման ծառայություններ: Արբանյակի պոտենցիալը բավարարում է Աֆրիկային ու Կենտրոնական Ասիային սպասարկելու համար:

Հայկական կողմը մտահոգ է, որ նոր արբանյակը կօգտագործվի նաև ռազմական նպատակներով` դրանով իսկ սպառնալիք հանդիսանալով թե´ Հայաստանի, թե´ Լեռնային Ղարաբաղի համար: Ադրբեջանը չի հրաժարվել իր ագրեսիվ վարքից և սպառնում է Լեռնային Ղարաբաղում պատերազմի վերսկսման դեպքում հասնել մինչև «հին ադրբեջանական քաղաք» համարվող Երևան:

Եվ քանի որ Ադրբեջանին Ex-Im բանկի տրամադրելիք գումարը գերազանցելու է 100 միլիոն դոլարի սահմանագիծը, ուստիև այն պետք է նախապես արժանանա Կոնգրեսի հավանությանը: Հունվարին բանկի նախագահ Ֆրեդ Հոչբերգը դիմել էր սենատոր Ժոզեֆ Բայդենին: Որոշակի տեղեկություններով, Ադրբեջանը, արբանյակի հետ կապված, արդեն իսկ ստացել է 25 միլիոն դոլար, և մնացել է լուծել մնացած 96 միլիոն դոլարի խնդիրը:

Վերջին շրջանում Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի հնչեցրած սպառնալիքները հասել են մի նոր մակարդակի: Խոսքն այն մասին է, որ Բաքուն սպառնաց կործանել այն ինքնաթիռները, որոնք Հայաստանից կուղևորվեն վերջերս վերանորոգված Ստեփանակերտի օդանավակայան, որի բացումը նախատեսված է մայիսին:

Ադրբեջանի քաղաքացիական ավիացիայի վարչության ղեկավար Արիֆ Մամեդովը հայտարարեց, որ Ադրբեջանի կառավարությունը չի հանդուրժի այդ թռիչքները, քանի որ Ղարաբաղի օդային տարածքը հայտարարել է փակ գոտի: Ավիացիայի մասին օրենքը «նախատեսում» է այդ տարածքում վայրէջք կատարող ինքնաթիռների ոչնչացում:

Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան ադրբեջանական այդ սպառնալիքը որակեց որպես անընդունելի, սակայն Բաքվի վրա ճնշում չգործադրեց այդ սպառնալիքները հետ վերցնելու համար: Միևնույն ժամանակ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ լինելու է այդ թռիչքի առաջին ուղևորը:

Երկու շաբաթ անց` ապրիլի 1-ին, Ադրբեջանի արտգործնախարարության մամլո քարտուղար Էլխան Պոլուխովը հայտարարեց, որ Ադրբեջանը, «ի տարբերություն Հայաստանի», երբեք չի հարվածել և չի հարվածելու քաղաքացիական օբյեկտներին:

Այնուամենայնիվ, դեռ դժվար կլինի այդ մասշտաբի վտանգի չեզոքացումը, որը, առկա մյուս վտանգների հետ մեկտեղ, կարող է ռազմական գործողությունների վերսկսման սպառնալիք դառնալ: Դրա համար էլ այժմ Հայաստանը մտահոգ է, որ Ադրբեջանը Azerspace արբանյակը կարող է գործածել նաև ռազմական նպատակներով:

Հայ-ադրբեջանական շփման գծում բախումները չեն դադարել, հայ զինվորները շարունակում են մնալ ադրբեջանական դիպուկահարների թիրախում: Մարտի 9-ին Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ դրականորեն է նայում շփման գծից դիպուկահարների հեռացմանը, մինչդեռ ադրբեջանական կողմը շարունակում է դիպուկահարների միջոցով սադրանքների գնալու իր քաղաքականությունը:

Ելույթ ունենալով Նովրուզի տոնակատարության ժամանակ` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, թե ինքը չի կասկածում, որ Ադրբեջանը վերականգնելու է «իր տարածքային ամբողջականությունը»` չբացառելով դրա իրականացման ռազմական տարբերակը, ինչի համար էլ իրենք լուրջ ուշադրություն են հատկացնում բանակաշինությանը:

Ըստ նրա` Լեռնային Ղարաբաղը «երբեք» անկախություն չի ստանա, և ադրբեջանական ժողովուրդն ու պետությունը երբեք չեն հանդուրժի «իրենց պատմական հայրենիքում հայկական երկրորդ պետության» ստեղծումը (ստացվում է, որ ՀՀ-ը «նույնպես» գտնվում է «ադրբեջանական պատմական» տարածքում):

Այժմ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) նամակ է հղել Ex-Im բանկի նախագահին և ամերիկյան օրենսդիրներին` նշելով, որ Ադրբեջանը Azerspace արբանյակը կարող է գործածել նաև ռազմական նպատակներով:

Մեր ունեցած տվյալներով` Երևանի պաշտոնյաները նույնպես իրենց մտահոգությունն են հայտնել ԱՄՆ կառավարությանը: Ադրբեջանը հայտարարել է, որ մտադիր է արձակել այդ արբանյակը 2012 թվականի հուլիս-օգոստոսին»:

Հիշեցնենք, որ գրեթե նույն ժամանակ պլանավորված է թուրքական «Գյոքթուրք» անվանմամբ հետախուզական արբանյակի արձակումը տիեզերք: Այն իր գործունեությունը կծավալի շուրջ 6 տարի:

Նախագծի արժեքը գնահատվում է 200 միլիոն դոլար: 650 կիլոմետր վեր բարձրանալու ունակություն ունեցող այդ արբանյակն ի վիճակի կլինի տիեզերքից հետևելու 60 սանտիմետրից ավելի մեծություն ունեցող օբյեկտների շարժմանը: Դա առաջին հերթին արվում է ԱՄՆ-ից ստացվող հետախուզական տվյալներից ունեցած սեփական կախվածությունը նվազեցնելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում