Wednesday, 28 02 2024
Փաստերի խեղաթյուրումներ. Զախարովան իր հին գործին է
Բաքուն քարոզչական նոր հնարք է մտածել
ԵՄ-ն նշել է Հայաստանի հետ մերձեցման ուղղությունները
Մոսկվան իր զգուշացումը թարմացնում է բեռլինյան հանդիպմանն ընդառաջ
Կոտայքի մարզի Վերին Պտղնի գյուղում այրված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է
23:30
Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները կքննարկեն Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցը
23:15
Ուելսում ֆերմերները փակել են տեղի խորհրդարանի մոտ գտնվող ճանապարհը
Ադրբեջանցիները գոռացել են իրար վրա, կրակոցներ են եղել. սահմանը խախտելու միջադեպի մանրամասները
1 մլրդ դրամի թմրամիջոց է վաճառել. Վրաստանը հետախուզվողին հանձնել է Հայաստանին
Լայն խոսակցություն պիտի ունենանք հանրության հետ, որի աղբյուրը պիտի լինի սերը. Փաշինյան
ՀԱՊԿ միջնորդությունը չենք ընդունում. Փաշինյանը պարզաբանեց միջնորդության պայմանները
Հայաստանի ու Վրաստանի անվտանգությունը կախված է մեկը մյուսից
Բանակցությունը սումգայիթյան օրերին խորհրդանշական է. հիշեցնում է՝ ինչ է սպասվում մեզ, եթե համառենք
Այսօր ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել ռուս գործընկերներին. ԲՏԱ նախարարը՝ կրկնվող խախտումների մասին
21:40
Բելգիան 200 մլն եվրո է հատկացրել Ուկրաինային՝ արկերի հրատապ գնման համար
Բժշկական շտապ օգնության կանչերի թերթիկներն այսուհետ կլրացվեն էլեկտրոնային եղանակով. Երևանի քաղաքապետարան
Վատ չի լինի, որ սովորենք միայնակ լինելուն. Փաշինյան
Բեռլինն ի՞նչ առաջարկ ունի Երեւանին եւ Բաքվին
«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունն անդրադարձել է Իվանյանի շուրջ ադրբեջանական հիստերիային
Ադրբեջանական ֆաշիզմով համեմված «դիվանագիտության» թշվառությունը
Ասել՝ Սյունիք մի այցելեք, որևէ հիմնավորում չունի. Փաշինյանը՝ դեսպանատների զգուշացումների մասին
Փաշինյանի թիմակիցները սպառնալիքներ են ստացել
Դե ֆակտո սառեցրել ենք, եթե ՀԱՊԿ-ը նույն կերպ շարունակի, դե յուրե էլ կսառեցնենք. վարչապետ
Սուքիասյանը ծիծաղեց ու մանրամասներ խնդրեց նորակառույցների օրինագծի վերաբերյալ
«Ինչ-որ հրաշքը ո՞րն ա, ստեղ հրաշք չի կարող գործել, օրենքով կարգավորվող նորմ ա». «Հմի էդ ա»
Սումգայիթից Արցախ՝ 36 տարվա «նախիջևանացում»
Ալիևը սպառնացել է վերջնականապես դադարեցնել Ադրբեջանի անդամակցությունը ԵԽԽՎ-ին
Ներքին Հանդի հատվածում ՌԴ սահմանապահների ներկայության մանդատ և պայմանագիր գոյություն չունի․ վարչապետ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
19:00
Նավթի գներն աճել են – 27-02-24

«Քվեաթերթիկս անվավեր եմ դարձնելու». Արմեն Ռուստամյան

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար, ԵԽԽՎ-ում Հայաստանի խորհրդարանական պատվիրակության անդամ Արմեն Ռուստամյանը ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի նիստերին խոսելով Հայաստանում կայանալիք նախագահական ընտրությունների մասին՝ ասել է, որ եթե խորհրդարանական հզոր ուժերը չեն մասնակցում ընտրություններին, ուրեմն ինչ-որ բան այն չէ, ժողովրդի 80 տոկոսը չի հավատում արդյունքներին, և բացի այդ՝ ընտրություններով վիճակ չի փոխվում: «Այս ամենի արդյունքում ընտրությանը մասնակցելը ինքնանպատակ է: Մենք չմասնակցելով՝ ավելի լավ ենք պայքարում և պայքարում ենք հիվանդությունը բուժելու համար, ցույց ենք տալիս արատները, որ կան ընտրական գործընթացների մեջ»,- «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության «Երկրի հարցը» հաղորդման եթերում ասել է Արմեն Ռուստամյանը: Նա նշել է, որ ՀՅԴ-ն իր համակիրներին հստակ ցուցումներ կտա, իսկ Ռուստամյանն անձամբ կգնա և բոլորին դեմ կքվեարկի. «Ընտրությունների անիմաստությունն ապացուցելու համար անվավեր եմ դարձնելու քվեաթերթիկը»: Իշխանությունը, նրա խոսքերով, բոյկոտի իրավական հիմքերը ևս վերացրել է՝ «բոլորին դեմ» նշումը հանելով:

Ռուստամյանն ասել է նաև, որ ՀՅԴ-ն լռության մեջ չէ, ակտիվ է և խոսում է ընտրությունների կեղծ ու ձևական լինելու մասին: Ի պատասխան ֆեյսբուքյան օգտատերի այն հարցին, թե մինչև երբ է այսպիսի թշվառ վիճակում մնալու Դաշնակցությունը, Արմեն Ռուստամյանն ասել է. «Դաշնակցությունը երբեք թշվառ վիճակում չի լինի, եթե ժողովուրդը լավ վիճակում է: Այս վիճակից դուրս գալու համար ներկայացրել ենք առաջարկություններ: Պետք է նախագահական ընտրություների գնալ մեկ ծրագրով, մեկ թեկնածուով, և կլինի իրական ընտրություն»: Նա ասել է, որ ընտրությանը մասնակցողներն ավելի շատ մեղադրում են չմասնակցողներին, քան իշխանություններին, որ ստեղծել է այս վիճակը. «Մասնակցողները թող փոխեն, դաշտը թողել ենք կտրիճներին: Մեր էլեկտորատը չի ուզում ձևական մասնակցություն, ուզում է մեր մասնակցությամբ եղանակ փոխել»,-ասել է Արմեն Ռուստամյանն ու հավելել, որ չարժեր 10-15 տոկոսի համար մասնակցել ընտրությանը և էլեկտորատին հիասթափեցնել:

Ա. Ռուստամյանն ասել է նաև, որ թեկնածուները, ովքեր նախապես նշել էին, թե ընդունում են ՀՅԴ առաջարկած 7 կետերը, պետք է այդ դրույթները դարձնեին իրենց ծրագրային հենքը, այլապես ստացվում է, որ իրենք կողմ էին 7 կետերին՝ ՀՅԴ-ի սատարմանն արժանանալու համար:

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչը հերքել է այն տեղեկությունները, թե որոշ դաշնակցականներ աշխատում են իշխանական թեկնածուի օգտին՝ նախ նշելով, որ որևէ դաշնակցական որևէ թեկնածուի օգտին չի աշխատելու, իսկ իշխանության թեկնածուին սատարելը բացառվում է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում