Wednesday, 28 02 2024
1 մլրդ դրամի թմրամիջոց է վաճառել. Վրաստանը հետախուզվողին հանձնել է Հայաստանին
Լայն խոսակցություն պիտի ունենանք հանրության հետ, որի աղբյուրը պիտի լինի սերը. Փաշինյան
ՀԱՊԿ միջնորդությունը չենք ընդունում. Փաշինյանը պարզաբանեց միջնորդության պայմանները
Հայաստանի ու Վրաստանի անվտանգությունը կախված է մեկը մյուսից
Բանակցությունը սումգայիթյան օրերին խորհրդանշական է. հիշեցնում է՝ ինչ է սպասվում մեզ, եթե համառենք
Այսօր ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել ռուս գործընկերներին. ԲՏԱ նախարարը՝ կրկնվող խախտումների մասին
21:40
Բելգիան 200 մլն եվրո է հատկացրել Ուկրաինային՝ արկերի հրատապ գնման համար
Բժշկական շտապ օգնության կանչերի թերթիկներն այսուհետ կլրացվեն էլեկտրոնային եղանակով. Երևանի քաղաքապետարան
Վատ չի լինի, որ սովորենք միայնակ լինելուն. Փաշինյան
Բեռլինն ի՞նչ առաջարկ ունի Երեւանին եւ Բաքվին
«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունն անդրադարձել է Իվանյանի շուրջ ադրբեջանական հիստերիային
Ադրբեջանական ֆաշիզմով համեմված «դիվանագիտության» թշվառությունը
Ասել՝ Սյունիք մի այցելեք, որևէ հիմնավորում չունի. Փաշինյանը՝ դեսպանատների զգուշացումների մասին
Փաշինյանի թիմակիցները սպառնալիքներ են ստացել
Դե ֆակտո սառեցրել ենք, եթե ՀԱՊԿ-ը նույն կերպ շարունակի, դե յուրե էլ կսառեցնենք. վարչապետ
Սուքիասյանը ծիծաղեց ու մանրամասներ խնդրեց նորակառույցների օրինագծի վերաբերյալ
«Ինչ-որ հրաշքը ո՞րն ա, ստեղ հրաշք չի կարող գործել, օրենքով կարգավորվող նորմ ա». «Հմի էդ ա»
Սումգայիթից Արցախ՝ 36 տարվա «նախիջևանացում»
Ալիևը սպառնացել է վերջնականապես դադարեցնել Ադրբեջանի անդամակցությունը ԵԽԽՎ-ին
Ներքին Հանդի հատվածում ՌԴ սահմանապահների ներկայության մանդատ և պայմանագիր գոյություն չունի․ վարչապետ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
19:00
Նավթի գներն աճել են – 27-02-24
Անկախ ձեր ջղաձգումներից՝ դատավարական խախտումները կունենան հետևանքներ. նախարար Մինասյանը՝ Խամոյանին
Ներքին Հանդում ռուս սահմանապահների ներկայության մանդատ և պայմանագիր գոյություն չունի. վարչապետ
25 հազ. հնդիկ հարկ չի վճարում, թրաֆիկինգի գրանդիոզ սխեմա կարող է լինել. Արթուր Խաչատրյան
18:50
Հնդկաստանի ռազմածովային ուժերը 3,3 տոննա թմրանյութ տեղափոխող նավ են կալանել
Վարչապետին է ներկայացվել ՊՊԾ հաշվետվությունը
Իրանը արբանյակ կարձակի ռուսական տանող հրթիռի միջոցով
ՀՅԴ-ական պատգամավորը շնորհակալություն հատնեց պապի եղբոր նկարը կառավարության շենքում փակցնելու համար
18:30
Իսպանիայում 470 կգ հաշիշ են հայտնաբերել կենդանիներ փոխադրող ավտոմեքենայի քարշակում

«Լինելու է երկրորդ փուլ, որտեղ Սերժ Սարգսյան չի լինելու». Հրանտ Բագրատյան

«Գելլափի» հարցումները, որով նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանը ընտրողի վստահության 4 տոկոսանոց մակարդակ ունի, թեկնածուն ինքը սուտ է համարում: Ավելին, նա համարում է, որ և՛ Ահարոն Ադիբեկյանը, և՛ եվրոպացի բարեկամները և «Գելլափը» կեղծ ինֆորմացիա են ծախում: Դրանցով իշխանությունները նաև որոշել են տեղաբաշխում անել: «Որևէ կազմակերպություն չի ասում՝ ինքն ով է, ով է պատվիրատուն, ով է փող տվել, ովքեր են հարցումներ արել: Դիմել եմ դեսպանատներին, և ասում են, որ սա այն «Գելլափը» չէ, որ իրենք ունեն»,- «Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդման եթերում ասել է Հրանտ Բագրատյանը: Նա նշել է, որ քարոզարշավի արդյունքում իր վարկանիշը բարձրանում է, այնինչ «Գելլափն» իջեցնում է:

«Հույսս կտրում եմ հարցումներից, նայում եմ կայքերը և տեսնում եմ, որ 7-8 կայքերում հարցումներ են, 3-4-ում ես առաջինն եմ: Ես պատվիրել եմ հարցումներ, և երևում է, որ «Գելլափի» թվերը 7-8 անգամ պետք է ավելացնել: Եթե մինչ այս ես ասում էի, որ պայքարը իմ և Սերժ Սարգսյանի միջև է, ապա իմ հարցումներից հետո ասում եմ, որ լինելու է երկրորդ փուլ, որտեղ Սերժ Սարգսյան չի լինելու»,- ասել է Հրանտ Բագրատյանը և հեռուստաեթերով դիմել է դատախազությանը՝ պարզելու, թե ովքեր են իրականում ներկայացնում «Գելլափը», ինչ հարկեր են վճարել: Ժողովրդին էլ կոչ է անում արհամարհել հարցումները և ասում է, որ հեղափոխական վիճակ է երկրում:

Պատասխանելով նախագահի թեկնածու Արամ Հարությունյանի՝ թեկնածությունները վայր դնելու կոչին, Հրանտ Բագրատյանն ասել է. «Ես թեկնածությունս չեմ հանելու, ում դուր չի գալիս, թող չմասնակցի ընտրություններին»:

Հ. Բագրատյանը նախագահի թեկնածուների միավորումը հնարավոր է համարում, բայց այդ դեպքում, ըստ նրա, կառաջանա ծրագրերի հարց, քանի որ թեկնածուները տարբեր մարդիկ են: Բայց եթե որևէ թեկնածու Հրանտ Բագրատյանին համոզի, որ ունի ծրագիր, հօգուտ նրան կհանի իր թեկնածությունը:

«Հայաստանը կոնֆետի պես երկիր կարելի է ստեղծել 5 տարում»,- ասել է Հրանտ Բագրատյանը և հավելել, որ 20 օր անց կունենա իշխանություն, այլ ելք չկա. «Ճիշտը ես եմ»:

Հրանտ Բագրատյանի խոսքերով՝ Հայաստանում իշխանությունից վատ մեկ էլ սոցիոլոգիան է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում