Tuesday, 27 02 2024
19:00
Էստոնիան պլանավորում է 4 տարվա ընթացքում իր ՀՆԱ-ի 0,25 %-ի չափով ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային
Ադրբեջանը լիակատար անպատժելիության պայմաններում շարունակում է վերացնել հայկական հետքը
Փոքր երեխեքի պես խփում, փախնում են. ՔՊ-ական պատգամավորը դժգոհեց ընդդիմադիրներից
Մամիջանյանին Ստանիսլավսկին կնախանձեր. ՔՊ-ական պատգամավոր
Իրեն հարգող գործակալը սահման կա, որ չի անցնի. ՔՊ-ականը դիմեց «հավաքագրված» ընդդիմադիրներին
18:50
Հնդկաստանն ու ԱՄՆ-ն համատեղ կիբերանվտանգության ծրագիր կանեն
18:40
Հութիները վնասել են չորս ստորջրյա մալուխներ, որոնք կապում են Եվրոպան և Ասիան. Globes
18:37
Բրիտանիան և Իտալիան նույնպես դեմ են արտահայտվել Ուկրաինա զորքեր ուղարկելուն
18:30
Շվեդիայի վարչապետը շվեդական զորքերի ուղարկումն Ուկրաինա տեղին չի համարում
«Հարկը պետք վճարվի օրենքով», «ռեկե՞տ էինք անելու». վեճ՝ ԱԺ նախագահի և պատգամավորի միջև
Գեղամ Նազարյանի հուշումով ԱԺ-ն 1 րոպե լռությամբ հարգեց Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատակը
Եթե դռները բաց թողնենք գնանք, մեկ է՝ իշխանություն չեք դառնալու, միայն ՀՅԴ-ն արանքը կճղի. Ա. Սիմոնյան
«Հայաստան» խմբակցության պատգամավորի ելույթը կարծես ռուսերենից էր թարգմանված. Ալեն Սիմոնյան
Մի՛ անիծեք Հայաստանը. Գեղամ Նազարյանը դիմեց ընդդիմադիր գործընկերներին
Շնչելու հարկ էլ կսահմանեն, որովհետև ասֆալտ են գցել. Գեղամ Մանուկյան
Ռազմական գնումների թեման տանում են աշխարհաքաղաքական դիմակայությունների դաշտ. ՊՈւ պատգամավոր
Նախաձեռնո՞ւմ եք Ուկրաինային տալ միջնորդության իրավունք. Մամիջանյանի հետևությունները
«Սերժ Սարգսյանը ևս մեկ անգամ հաստատեց՝ մարդն իր համար արժեք չունի». ՔՊ-ական պատգամավոր
«Ֆրանսիան դուդուկի ներքո կկազմակերպի մեր թաղումը». ՀՀԿ-ական պատգամավոր
Անահիտ Մանասյանը ընդունել է Բունդեսթագի Իրավական հարցերի հանձնաժողովի նախագահին
18:10
Կուբայում անցկացվում է Սիգարի միջազգային փառատոնը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հայաստանի ու Հունաստանի վարչապետները հանդիպել են՝ ընդլայնված կազմով
18:01
Շոլցը հավաստիացրել է, որ ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի երկրները զորքեր չեն ուղարկի Ուկրաինա
Լռությունը կլինի Հայաստանի խորացող փոսը
ԵՄ դեսպան Մարագոսը ցավակցություն է հայտնել Սումգայիթի ջարդերի 36-րդ տարելիցի կապակցությամբ
ՀՀ ու Ադրբեջանի առաջնորդների հանդիպումը կլինի՝ Բեռլինում. գոհ ենք, որ բանակցության միջնորդ ենք
Ի՞նչ ճակատագիր է սպասվում «խոպանչիներին»՝ հարկ չվճարելու դեպքում
Կարևոր է Հունաստանի մասնակցությունը մեր սահմանին՝ ԵՄ դիտորդական առաքելությանը. Փաշինյան
Մենք դեմ ենք ուժի կիրառմանը. Հունաստանը սատարում է «Խաղաղության խաչմերուկ»-ին. Միցոտակիս

«Բնակչության զգալի մասի համար միևնույն է՝ նախագահը կասի խիյար, վարունգ, պոմիդոր, թե լոլիկ»

Ինչպես ամբողջ աշխարհում, հայաստանյան նախագահական ընտրություններին ընդառաջ ևս նախագահի թեկնածուները կիքսերից ապահովագրված չեն: Վերջերս մեծ համացանցային քննարկումների և քննադատությունների արժանացան ՀՀ նախագահի թեկնածու, գործող նախագահ Սերժ Սարգսյանի երկու արտահայտությունները: Նախ՝ Հայոց բանակի կազմավորման 21-րդ տարեդարձի օրը Սերժ Սարգսյանն իրեն խնդրանքով մոտեցած կնոջը հորդորել էր չխանգարել տոնը: Այնուհետև Տավուշի մարզի Մովսես գյուղում նախընտրական քարոզարշավի ժամանակ իրեն մոտեցած ծերունուն, ով մի շարք բողոքներ էր ներկայացրել, պատասխանել էր. «Այ տենց եք մտածում, որ խիյարը թարս ա բուսնում»: ԱՄՆ-ում, Ֆրանսիայում և մի շարք այլ երկրներում նման արտահայտությունները բավարար են, որպեսզի ակնհայտ առաջատարի դիրք ունեցող թեկնածուն մեծապես զիջի իր դիրքերը: «Ինչպե՞ս նման կիքսերը կարող են անդրադառնալ թեկնածուի վարկանշի վրա Հայաստանում» հարցն «Առաջին լրատվական»-ը քննարկեց սոցիոլոգ Կարեն Սարգսյանի հետ:

Վերջինս նշեց, որ նմանատիպ հայտարարություններն ազդեցություն չեն ունենում, քննարկումները գնում են Facebook սոցիալական ցանցում, որտեղ ինտերնետ օգտագործողների ակտիվ զանգվածն է: Ըստ նրա՝ ֆեյսբուքյան ակտիվ օգտատերերը կազմում են ընդհանուր ընտրողների շուրջ 5 %-ը, իսկ ընտրություններին մասնակցողների՝ 3 %-ը: Ուստի, սոցիոլոգի կանխատեսմամբ, սա կարող է նախագահական ընտրությունների արդյունքների վրա անդրադառնալ 0,1-0,2 %-ով:

«Նման միջադեպերը նշանակալի ազդեցություն են ունենում այն երկրներում, ինչպիսին ԱՄՆ-ը և Ֆրանսիան են: Այդ երկրներում նախագահական ընտրություններին լինում է երկու ակնհայտ առաջատար թեկնածու: Նախնական հետազոտության տվյալներով՝ նրանց վարկանիշների միջև տարբերությունը կազմում է 6-7 %, ինչը, սխալը հաշվի առնելու դեպքում, կազմում է 3 %: Իսկ ներկայումս մենք ունենք ակնհայտորեն առաջին փուլով հաղթող Սերժ Սարգսյանին և ընդամեն իրենց հավակնություններն ինչ-որ կերպ սահմանագծող մնացած թեկնածուներին, որոնց ձայները գումարելու դեպքում ստանում ենք 25 %: Ուստի նման արտահայտությունները որևէ նշանակություն չեն կարող ունենալ ընդհանուր պատկերի համար»,- մեկնաբանեց Կարեն Սարգսյանը:

Նրա համոզմամբ՝ բնակչության զգալի հատվածի համար միևնույն է՝ գործող նախագահը կասի խիար, վարունգ , պոմիդոր, թե լոլիկ, եթե խնդիր ունի աշխատատեղի, խնդիր ունի հացի: «Իրեն միևնույնն է, քանի որ իր համար խիարն էլ է ձմռանը թանկ, լոլիկն էլ»,- իր խոսքը եզրափակեց Կարեն Սարգսյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում