Wednesday, 28 02 2024
1 մլրդ դրամի թմրամիջոց է վաճառել. Վրաստանը հետախուզվողին հանձնել է Հայաստանին
Լայն խոսակցություն պիտի ունենանք հանրության հետ, որի աղբյուրը պիտի լինի սերը. Փաշինյան
ՀԱՊԿ միջնորդությունը չենք ընդունում. Փաշինյանը պարզաբանեց միջնորդության պայմանները
Հայաստանի ու Վրաստանի անվտանգությունը կախված է մեկը մյուսից
Բանակցությունը սումգայիթյան օրերին խորհրդանշական է. հիշեցնում է՝ ինչ է սպասվում մեզ, եթե համառենք
Այսօր ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել ռուս գործընկերներին. ԲՏԱ նախարարը՝ կրկնվող խախտումների մասին
21:40
Բելգիան 200 մլն եվրո է հատկացրել Ուկրաինային՝ արկերի հրատապ գնման համար
Բժշկական շտապ օգնության կանչերի թերթիկներն այսուհետ կլրացվեն էլեկտրոնային եղանակով. Երևանի քաղաքապետարան
Վատ չի լինի, որ սովորենք միայնակ լինելուն. Փաշինյան
Բեռլինն ի՞նչ առաջարկ ունի Երեւանին եւ Բաքվին
«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունն անդրադարձել է Իվանյանի շուրջ ադրբեջանական հիստերիային
Ադրբեջանական ֆաշիզմով համեմված «դիվանագիտության» թշվառությունը
Ասել՝ Սյունիք մի այցելեք, որևէ հիմնավորում չունի. Փաշինյանը՝ դեսպանատների զգուշացումների մասին
Փաշինյանի թիմակիցները սպառնալիքներ են ստացել
Դե ֆակտո սառեցրել ենք, եթե ՀԱՊԿ-ը նույն կերպ շարունակի, դե յուրե էլ կսառեցնենք. վարչապետ
Սուքիասյանը ծիծաղեց ու մանրամասներ խնդրեց նորակառույցների օրինագծի վերաբերյալ
«Ինչ-որ հրաշքը ո՞րն ա, ստեղ հրաշք չի կարող գործել, օրենքով կարգավորվող նորմ ա». «Հմի էդ ա»
Սումգայիթից Արցախ՝ 36 տարվա «նախիջևանացում»
Ալիևը սպառնացել է վերջնականապես դադարեցնել Ադրբեջանի անդամակցությունը ԵԽԽՎ-ին
Ներքին Հանդի հատվածում ՌԴ սահմանապահների ներկայության մանդատ և պայմանագիր գոյություն չունի․ վարչապետ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
19:00
Նավթի գներն աճել են – 27-02-24
Անկախ ձեր ջղաձգումներից՝ դատավարական խախտումները կունենան հետևանքներ. նախարար Մինասյանը՝ Խամոյանին
Ներքին Հանդում ռուս սահմանապահների ներկայության մանդատ և պայմանագիր գոյություն չունի. վարչապետ
25 հազ. հնդիկ հարկ չի վճարում, թրաֆիկինգի գրանդիոզ սխեմա կարող է լինել. Արթուր Խաչատրյան
18:50
Հնդկաստանի ռազմածովային ուժերը 3,3 տոննա թմրանյութ տեղափոխող նավ են կալանել
Վարչապետին է ներկայացվել ՊՊԾ հաշվետվությունը
Իրանը արբանյակ կարձակի ռուսական տանող հրթիռի միջոցով
ՀՅԴ-ական պատգամավորը շնորհակալություն հատնեց պապի եղբոր նկարը կառավարության շենքում փակցնելու համար
18:30
Իսպանիայում 470 կգ հաշիշ են հայտնաբերել կենդանիներ փոխադրող ավտոմեքենայի քարշակում

«Ընտրությունից հետո քաղաքական դաշտի փոփոխություն կլինի». Ստյոպա Սաֆարյան

«Այն խնդիրը, որ իր առջև դրեց Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբը՝ նախընտրական ծրագրերի և քարոզչության առումով, լիովին կատարված է։ Մենք ընտրողներին ենք հասցնում քարոզչական նյութերը. 90 տոկոս և ավելի քարոզչանյութերը հասցվում են ընտրողներին»,- «Արմնյուզ» հեռուստաընկերության «Բանաձև» հաղորդման եթերում ասել է «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը՝ իրենց թեկնածուի քարոզարշավի ընթացքը գնահատելով «լավ» և ակնկալիքների առումով՝ հուսադրող:

Անդրադառնալով տարբեր և հաճախ ոչ դրական կարծիքների տեղիք տված՝ «ձեռքով բարևելու» մեթոդին, Ս. Սաֆարյանը նշել է, որ քարոզչության հիմքում միայն բարևելը չէ. «Իշխանությունն ունի խնդիր մարդկանց հետ շփվելու ուղղությամբ: Կարող են վարչական լծակներն օգտագործելով ՝մարդաշատ հանդիպումներ ունենալ, քան ընդդիմադիր թեկնածուն: Երբ կան վախի տարրեր, զգուշավորության տարրեր, գրաքննության տարրեր, ընդդիմության համար հեշտ չէ ունենալ հանդիպումներ: Այս առումով ճիշտ է, որ թեկնածուն է մոտենում ընտրողին: Իդեալական է մտածված նրա քարոզարշավը: Հիմա դա կլինի շուկա, վարսավիրանոց, թե այլ բան, պետք է հասկանալ, որ եղանակային այս պայմաններում այնքան էլ մեծ չէ ընտրությունը՝ պուրակների և այլ հանրային միջոցառումների առումով»:

Ստյոպա Սաֆարյանի խոսքերով՝ թեկնածուներից ոմանք մասնակցում են ընտրություններին, որպեսզի մարդկանց կոչ անեն չգնալ ընտրության. «Միայն այն, որ Արամ Հարությունյանն առաջարկում է թեկնածությունը հանել, տարակուսանքի տեղիք է տալիս: Թեկնածուն ընտրողին ասելիք չունի, չեմ հասկանում, թե ինչ է ասում իշխանությանը: Եվ հիմնական ասելիքն ուղղված է մյուս թեկնածուներին՝ տոկոս տանելու ակնկալիքով»: «Ժառանգության» գլխավոր քարտուղարը նշել է, որ փողոց դուրս գալն ու մարդկանց բարևելը առանձնակի մեծ միջոցներ չի պահանջում, եթե թեկնածուն չի վախենում ցրտից. «Բայց դա էլ նրանց չի հետաքրքրում, և ակնհայտ է, որ այդ խմբում ինչ-որ առաքելություներ կան, որ մինչ այժմ տեղյակ չենք»:

Ստյոպա Սաֆարյանը անհեռանկար է համարել նաև նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի հացադուլը՝ ասելով, որ եթե մինչև հիմա հանրապետականները չեն արձագանքել նրա պահանջին, քիչ հավանական է, որ մինչև ընտրություններ կարձագանքեն: «Չէի ցանկանա, որ քաղաքացին պայքարը տաներ իր առողջության հաշվին»,- ասել է Սաֆարյանը:

Նա չի բացառել միասնական թեկնածուի հեռանկարը. իսկ երեք թեկնածուների վերջին հայտարարության իմաստն էլ համարում է ընտրական գործընթացի նկատմամբ հավատը վերականգնելուն և վերահսկողությունը մեծացնելուն ուղղված քայլ: «Իշխանությունը, ինչպես խոստանում է, չի կարող մինչև վերջ կատարելության հասցնել ընտրացուցակները: Հայաստանից բացակայողները ցուցակում են, և թեկնածուներն առաջարկում են այդ ցուցակները կազմել առանձին, և եթե թեկնածուներն իրենց հանձնաժողովների անդամների և վստահված անձանց միջոցով վերահսկեն, կշահի պետությունը»,- ասել է Ստյոպա Սաֆարյանը:

Նրա խոսքերով՝ տեղամասային հանձնաժողովներում իրենց կուսակցությունն ունի սահմանափակ բաց տեղեր, որոշ տեղերում էլ փոփոխություն են անելու, բայց դա չի նշանակում, թե իրենք չենք վստահում այդ անձանց: Միաժամանակ, ըստ Ս. Սաֆարյանի, «Ժառանգությանը» փորձել են անվանարկել՝ սկսած խորհրդարանական ընտրություններից:

Նա նաև նշել է, որ քաղաքական ուժի համար անհրաժեշտ է ընտրության մասնակցելը՝ անկախ նրանից, թե ինչ սպասելիք և կամ արդյունք ունես. «Երբ դու ճակատը լքում ես և չես ստեղծում հնարավորություն քո նպատակների և ծրագրերի համար, քո ընտրողը ուրիշի հետ է իր հույսը կապում: Քաղաքական ուժերը կորցնելու են իրենց ընտրազանգվածը»: Ստյոպա Սաֆարյանն ընտրությունից հետո քաղաքական դաշտի փոփոխություն է կանխատեսում. ըստ նրա՝ կլինի սերնդափոխություն, իրենց սպառած և արհեստական ուժերը դուրս կգան դաշտից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում