Wednesday, 28 02 2024
Փաշինյանն էլ, Ալիևն էլ հայտարարել են,որ պատրաստ են խաղաղության, Բեռլինը կաջակցի այդ ջանքերին.Բերբոք
Տևական ցավոտ կոնֆլիկտից հետո Հայաստանն ու Ադրբեջանն այժմ խաղաղության հասնելու հնարավորություն ունեն
Էրդողանը բանակցությունների հարթակ է առաջարկել Ստամբուլը
00:15
Հռոմի պապն աղոթք է հղել ԼՂ-ից տեղահանված հայ բնակչության և Հայաստանի խաղաղության համար
Զորամասի հրամանատարը հափշտակել է 4 մլն դրամի վառելիք և համազգեստ
Փաստերի խեղաթյուրումներ. Զախարովան իր հին գործին է
Բաքուն քարոզչական նոր հնարք է մտածել
ԵՄ-ն նշել է Հայաստանի հետ մերձեցման ուղղությունները
Մոսկվան իր զգուշացումը թարմացնում է բեռլինյան հանդիպմանն ընդառաջ
Կոտայքի մարզի Վերին Պտղնի գյուղում այրված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է
23:30
Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները կքննարկեն Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցը
23:15
Ուելսում ֆերմերները փակել են տեղի խորհրդարանի մոտ գտնվող ճանապարհը
Ադրբեջանցիները գոռացել են իրար վրա, կրակոցներ են եղել. սահմանը խախտելու միջադեպի մանրամասները
1 մլրդ դրամի թմրամիջոց է վաճառել. Վրաստանը հետախուզվողին հանձնել է Հայաստանին
Լայն խոսակցություն պիտի ունենանք հանրության հետ, որի աղբյուրը պիտի լինի սերը. Փաշինյան
ՀԱՊԿ միջնորդությունը չենք ընդունում. Փաշինյանը պարզաբանեց միջնորդության պայմանները
Հայաստանի ու Վրաստանի անվտանգությունը կախված է մեկը մյուսից
Բանակցությունը սումգայիթյան օրերին խորհրդանշական է. հիշեցնում է՝ ինչ է սպասվում մեզ, եթե համառենք
Այսօր ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել ռուս գործընկերներին. ԲՏԱ նախարարը՝ կրկնվող խախտումների մասին
21:40
Բելգիան 200 մլն եվրո է հատկացրել Ուկրաինային՝ արկերի հրատապ գնման համար
Բժշկական շտապ օգնության կանչերի թերթիկներն այսուհետ կլրացվեն էլեկտրոնային եղանակով. Երևանի քաղաքապետարան
Վատ չի լինի, որ սովորենք միայնակ լինելուն. Փաշինյան
Բեռլինն ի՞նչ առաջարկ ունի Երեւանին եւ Բաքվին
«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունն անդրադարձել է Իվանյանի շուրջ ադրբեջանական հիստերիային
Ադրբեջանական ֆաշիզմով համեմված «դիվանագիտության» թշվառությունը
Ասել՝ Սյունիք մի այցելեք, որևէ հիմնավորում չունի. Փաշինյանը՝ դեսպանատների զգուշացումների մասին
Փաշինյանի թիմակիցները սպառնալիքներ են ստացել
Դե ֆակտո սառեցրել ենք, եթե ՀԱՊԿ-ը նույն կերպ շարունակի, դե յուրե էլ կսառեցնենք. վարչապետ
Սուքիասյանը ծիծաղեց ու մանրամասներ խնդրեց նորակառույցների օրինագծի վերաբերյալ
«Ինչ-որ հրաշքը ո՞րն ա, ստեղ հրաշք չի կարող գործել, օրենքով կարգավորվող նորմ ա». «Հմի էդ ա»

ԱԺ մշտական հանձնաժողովները նիստեր են գումարել

ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ ԱԺ գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովը Մարտուն Գրիգորյանի նախագահությամբ հունվարի 30-ին գումարել է նիստ՝ քննարկելու ԱԺ երրորդ նստաշրջանի և քառօրյա նիստերի օրակարգերում ներառելու համար առաջադրված հարցերը:

Բնապահպանության փոխնախարար Սիմոն Պապյանը հանձնաժողովի նիստում հիմնավորել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխությունների անհրաժեշտությունը: Կառավարությունը նախատեսում է խստացնել ջրային ռեսուրսների պահպանման, նաև ջրառի և ջրամատակարարման կանոնները խախտելու համար սահմանված վարչական տույժերը՝ ավելացնելով տուգանքների չափերը: Հիմնական զեկուցողը նշեց, որ Արարատյան ջրավազանում շատ են չկանոնակարգված ջրօգտագործման դեպքերն ու խախտումները՝ պայմանավորված հիմնականում ձկնաարդյունաբերական գործունեության ակտիվացմամբ: Սա բացասական ազդեցություն է թողնում թե ջրային պաշարների արդյունվետ օգտագործման, թե հողերի որակի վրա: Ջրային պաշարների նոր գնահատում այստեղ չի կատարվել, սակայն նախկին տվյալներով՝ ստորերկրյա ջրերի ծավալը 1.5 մլրդ խորանարդ մետր է: Մասնագետների գնահատմամբ՝ Արարատյան դաշտավայրում պետք է լուծարվի 525 և կոնսերվացվի 470 խորքային հոր: Այն դեպքում, երբ դրանց ընդհանուր թիվը 3165 է: Արձագանքելով հանձնաժողովի պատգամավորների հարցադրումներին՝ տուգանքների ավելացումը խնդրի լուծման բավարար պայման լինելու մասին, Սիմոն Պապյանը տեղակացրեց, որ իրավիճակը շտկելու համար ծրագրել են համալիր միջոցառումներ, այս քայլը դրանցից մեկն է, և հավաքագրված գումարները կուղղվեն հորերի լուծարմանը: Հանձնաժողովը երաշխավորեց դրական եզրակացությամբ հարցն ընդգրկել նստաշրջանի և քառօրյա նիստերի օրակարգերում:

«Ժառանգություն» խմբկացության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն իր գործընկերներին ներկայացրել է Ռուբիկ Հակոբյանի և Թևան Պողոսյանի համահեղինակությամբ մշակած նախագիծը խորհդարանական ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին: Հեղինակների ձևակերպմամբ՝ հանձնաժողովը պետք է Ազգային ժողովին եզրակացություն ներկայացնի Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման թույլտվության օրինականության վերաբերյալ՝ ուսումնասիրություն իրականացնելու միջոցով: Զարուհի Փոստանջյանը հարցի ուսումնասիրությունը խորհրդարանական ձևաչափով անհրաժեշտ է համարել, քանի որ այս խնդրի վերաբերյալ դատական հայցը, հետևաբար նաև քննությունը մերժվել էր:

Քվեարկության արդյունքում նախաձեռնությունը չի ստացել անհրաժեշտ թվով կողմ ձայներ:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Վարդան Այվազյանի նախագահությամբ քննարկեց «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը, որը ներկայացրեց ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ Աշոտ Մարկոսյանը:

Առաջարկվում է օրենքի 2006-2007 թվականներին մասնավորեցման ներկայացված պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների ցանկից հանել «Լազերային տեխնիկա» ՓԲԸ-ն և «Ստեփանավան» օդանավակայան» ՓԲԸ-ն:

Հանձնաժողովը քննարկել է նաև «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, որը ներկայացրեց Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Եղիազարյանը:

Օրինագծերի փաթեթով առաջարկվում է հանել «ձայնային ծառայությունների մատուցում» և «տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության ծառայությունների մատուցում» պարզ լիցենզիաների տեսակները, իսկ հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի բարդ լիցենզիայի տրման ընթացակարգը էապես պարզեցնել՝ միաժամանակ ամրագրելով, որ այդ լիցենզիան նույնպես կհանվի 2014 թվականին:

Արմեն Եղիազարյանը ներկայացրել է նաև «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապեության ջրային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի փաթեթը:

Նախագծերի փաթեթով սահմանվում է, որ ջրի ազգային խորհրդի դրական եզրակացության դեպքում ջրավազանային կառավարման պլան չունեցող տարածքներում էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ստանալու նպատակով դիմած անձանց ջրօգտագործման թույլտվությունները տրվում են 1 տարի ժամկետով՝ հիդրոէլեկտրակայանների կառուցման ժամանակահատվածի համար, որը համարվում է երկարաձգված հիդրոէլեկտրակայաններում էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիայի գործողության ժամանակահատվածին հավասար, բայց ոչ ավել, քան 20 տարին: Առաջարկվում է նաև արտադրական հզորությունների կառուցման կամ վերականգնման գործունեության լիցենզիան ուժը կորցրած ճանաչել՝ սահմանելով, որ էլեկտրական կամ ջերմային էներգիայի արտադրության գործունեության լիցենզիայով անձին տրվում է նաև էլեկտրական կամ ջերմային կայանների կառուցման իրավասություն:

Առաջարկվում է հանել Էլեկտրական կամ ջերմային էներգիայի և բնական գազի բաշխման կամ հաղորդման ցանցերի կառուցման գործունեության լիցենզիաները, ինչպես նաև սահմանվում է, որ կարգավորման ենթակա չեն բացառապես սեփական կարիքների համար ջերմային էներգիայի արտադրության, փոխադրման և բաշխման գործունեությունները, եթե այդ համակարգերի դրվածքային հզորությունը չի գերազանցում 5.8 ՄՎտ:

Հիմնական զեկուցողի գնահատմամբ՝ արդյունքում կբարելավվեն ոլորտի կարգավորման և ձեռնարկատիրական գործունեություն սկսելու պայմանները:

Հանձնաժողովը քննարկված բոլոր նախագծերի վերաբերյալ ներկայացրել է դրական եզրակացություն՝ նստաշրջանի և առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերում ընդգրկվելու համար:

Դրական եզրակացություն է ստացել նաև երկրորդ ընթերցման ներկայացված «Պետական բնակարանային ֆոնդի բնակարանների անհատույց մասնավորեցման մասին» ՀՀ օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին» նախագիծը:

ԱԺ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովը Ստեփան Մարգարյանի նախագահությամբ հունվարի 30-ին հրավիրված նիստի օրակարգում ընդգրկված էր ՀՀ կառավարության ներկայացրած «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, որի քննարկումը, հանձնաժողովի որոշմամբ, հետաձգվել է մինչև մեկ տարով:

Աժ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովն Արտակ Դավթյանի նախագահությամբ քննարկեց «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, որը ներկայացրեց ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Մանուկ Մկրտչյանը: Ինչպես նշել է հիմնական զեկուցողը, փոփոխությունները վերաբերում են բժշկական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների լիցենզավորմանը, որը մինչ այս իրականացնում էր ՀՀ առողջապահության նախարարությունը: Նոր կարգի համաձայն՝ նախատեսվում է լիազորությունները տրամադրել ՀՀ կրթության և գիտության նախարարությանը, ինչպես որ մյուս կրթական հաստատությունների դեպքում է: Մանուկ Մկրտչյանի խոսքով՝ օրենսդրական նախաձեռնությունը պայմանավորված է կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներով, ինչն էլ ուղղված է Բոլոնիայի գործընթացի սկզբունքների իրականացմանը:

Պատգամավորները քվեարկության արդյունքում դրական եզրակացություն են տվել քննարկված օրինագծերի փաթեթին՝ ԱԺ երրորդ նստաշրջանի և առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգերի նախագծերում ընդգրկելու համար:

Հանձնաժողովը քննարկել է նաև «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը ներկայացրեց համահեղինակ Կարինե Աճեմյանը: Նա նշել է, որ կատարված փոփոխությունները կապված են եղել հիմնականում տեխնիկական թերությունների և կառավարության ներկայացրած երկու խմբագրական բնույթի շտկումների հետ:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել՝ նստաշրջանի օրակարգում ընդգրկելու համար:

Քննարկվել է նաև կառավարության հեղինակած «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը ներկայացրեց Արտակ Դավթյանը: Կատարված փոփոխությունները վերաբերում են օրենքի 16-րդ հոդվածին, որի շարադրանքը նախկին տարբերակում, ինչպես նշեց հանձնաժողովի նախագահը, խրթին էր, պարունակում էր հասկացություններ, որոնք չեն բխում ժամանակակից մոտեցումներից:

Օրինագիծը դրական եզրակացություն է ստացել նստաշրջանի և առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգերում ընդգրկվելու համար:

Հանձնաժողովը, հեղինակների առաջարկությամբ, որոշել է մինչև մեկ տարի ժամկետով հետաձգել «2013-2017թթ. գիտության ֆինանսավորման չափերի և կարգի մասին», «Գովազդի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագծերը, ինչպես նաև «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում