Wednesday, 28 02 2024
Փաշինյանն էլ, Ալիևն էլ հայտարարել են,որ պատրաստ են խաղաղության, Բեռլինը կաջակցի այդ ջանքերին.Բերբոք
Տևական ցավոտ կոնֆլիկտից հետո Հայաստանն ու Ադրբեջանն այժմ խաղաղության հասնելու հնարավորություն ունեն
Էրդողանը բանակցությունների հարթակ է առաջարկել Ստամբուլը
00:15
Հռոմի պապն աղոթք է հղել ԼՂ-ից տեղահանված հայ բնակչության և Հայաստանի խաղաղության համար
Զորամասի հրամանատարը հափշտակել է 4 մլն դրամի վառելիք և համազգեստ
Փաստերի խեղաթյուրումներ. Զախարովան իր հին գործին է
Բաքուն քարոզչական նոր հնարք է մտածել
ԵՄ-ն նշել է Հայաստանի հետ մերձեցման ուղղությունները
Մոսկվան իր զգուշացումը թարմացնում է բեռլինյան հանդիպմանն ընդառաջ
Կոտայքի մարզի Վերին Պտղնի գյուղում այրված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է
23:30
Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները կքննարկեն Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցը
23:15
Ուելսում ֆերմերները փակել են տեղի խորհրդարանի մոտ գտնվող ճանապարհը
Ադրբեջանցիները գոռացել են իրար վրա, կրակոցներ են եղել. սահմանը խախտելու միջադեպի մանրամասները
1 մլրդ դրամի թմրամիջոց է վաճառել. Վրաստանը հետախուզվողին հանձնել է Հայաստանին
Լայն խոսակցություն պիտի ունենանք հանրության հետ, որի աղբյուրը պիտի լինի սերը. Փաշինյան
ՀԱՊԿ միջնորդությունը չենք ընդունում. Փաշինյանը պարզաբանեց միջնորդության պայմանները
Հայաստանի ու Վրաստանի անվտանգությունը կախված է մեկը մյուսից
Բանակցությունը սումգայիթյան օրերին խորհրդանշական է. հիշեցնում է՝ ինչ է սպասվում մեզ, եթե համառենք
Այսօր ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել ռուս գործընկերներին. ԲՏԱ նախարարը՝ կրկնվող խախտումների մասին
21:40
Բելգիան 200 մլն եվրո է հատկացրել Ուկրաինային՝ արկերի հրատապ գնման համար
Բժշկական շտապ օգնության կանչերի թերթիկներն այսուհետ կլրացվեն էլեկտրոնային եղանակով. Երևանի քաղաքապետարան
Վատ չի լինի, որ սովորենք միայնակ լինելուն. Փաշինյան
Բեռլինն ի՞նչ առաջարկ ունի Երեւանին եւ Բաքվին
«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունն անդրադարձել է Իվանյանի շուրջ ադրբեջանական հիստերիային
Ադրբեջանական ֆաշիզմով համեմված «դիվանագիտության» թշվառությունը
Ասել՝ Սյունիք մի այցելեք, որևէ հիմնավորում չունի. Փաշինյանը՝ դեսպանատների զգուշացումների մասին
Փաշինյանի թիմակիցները սպառնալիքներ են ստացել
Դե ֆակտո սառեցրել ենք, եթե ՀԱՊԿ-ը նույն կերպ շարունակի, դե յուրե էլ կսառեցնենք. վարչապետ
Սուքիասյանը ծիծաղեց ու մանրամասներ խնդրեց նորակառույցների օրինագծի վերաբերյալ
«Ինչ-որ հրաշքը ո՞րն ա, ստեղ հրաշք չի կարող գործել, օրենքով կարգավորվող նորմ ա». «Հմի էդ ա»

«Մենք ձգտելու ենք, որ ընտրությունները լինեն ազատ, արդար և վստահության արժանի». Ջոն Հեֆերն

«Սփյուռքահայերի հետ հանդիպումների ժամանակ ընտրություններին հաճախակի էր անդրադարձ լինում: Ես անդրադարձ էի կատարում մայիսին տեղի ունեցած ընտրություններին, նշում էի կատարված դրական տեղաշարժերը: Մասնավորապես, բարելավվել էր լրատվամիջոցների հասանելիությունը, լսելի էին դարձել ընդդիմության, անկախ ձայները: Նաև ընտրական տեղամասերում ընտրությունների անցկացման կազմակերպչական աշխատանքներն էին լավ կազմակերպված»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը:

Նրա խոսքերով, սակայն, մայիսյան ընտրությունների ժամանակ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի և այլ դիտորդները որոշակի խնդիրներ էին արձանագրել: «Օրինակ՝ հաղորդումներ կային ընտրակաշառքների, նաև վարչական ռեսուրսները կուսակցական շահերին ծառայեցնելու վերաբերյալ: Միջազգային հանրությունը ակնկալում է, որ կիրականանա երկրի նախագահի ստանձնած հանձնառությունը, որ այս ընտրություններում այդ երկու խնդիրների ուղղությամբ քայլեր կձեռնարկվեն, ու այս ընտրությունները կդառնան նոր համեմատական ցուցանիշ Հայաստանի հետագա ընտրությունների համար»,- ավելացրեց Ջ. Հեֆերնը:

Դեսպանը նաև հիշեցրեց, որ դեսպանատունը ԵԱՀԿ-ի և Եվրամիության հետ համատեղ համաժողով էր կազմակերպել իրավապահ մարմինների հետ՝ ընտրական հարցերը դիտարկելու թեմայով:

Համաժողովին մասնակցող՝ Ոստիկանության, Գլխավոր դատախազության ներկայացուցիչների և բարձրաստիճան պաշտոնյաների կողմից հայտարարություններ են հնչել, թե՝ բողոքների ու դժգոհությունների հետ կապված համակողմանի քննություններ կանցկացվեն:

«Ես կուզեի, որ ընտրողներն այդ հանձնառությունները լուրջ ընդունեին, և եթե խնդիրներ են նկատում, հաղորդեն, իսկ դա իրավապահ մարմինների համար փորձություն դառնա, որ իրենց խոստումը կատարեն, որպեսզի այս ընտրությունները լինեն երբևէ լավագույն ընտրությունը, ինչպես նախագահն է պարբերաբար ասում»,- ասաց դեսպանը:

Պատասխանելով ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչի և նախընտրական շրջանի մասին ԵԽԽՎ դիտորդների հայտարարություններին վերաբերող հարցին՝ դեսպանն ասաց. «Քաղաքական մրցակցությունը դրական սկզբունք է, կարևոր է: Ընտրությունների ազատ, արդարացի և վստահության արժանի լինելը կարևոր գործոն է, ու մենք ամեն կերպ հորդորելու և հետամուտ ենք լինելու, ձգտելու ենք աջակցել, որ այդպիսին լինեն: Եվ ընտրություններն այդ արժեքներով են մեր կողմից գնահատվելու»:

Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում