Ռադիոյի համաշխարհային օրը երիտասարդ տոն է՝ այն առաջին անգամ նշվել է 2012-ի փետրվարի 13-ին, իսկ դրա անցկացման որոշումը ՅՈՒՆԵՍԿՕ-ն կայացրել է 2011-ին՝ գրում է Calend-ը:
Օրվա ընտրությունը պատահական չէ՝ 1946-ի փետրվարի 13-ին է առաջին անգամ եթեր դուրս եկել «ՄԱԿ-ի ռադիոն»:
Տոնի հիմնադիրների խոսքերով՝ այն պետք է ծառայի համագործակցության ամրապնդմանը բոլոր նրանց միջև, ովքեր կապ ունեն ռադիոյի հետ:
Այդ տոնի կապակցությամբ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կազմի մեջ մտնող երկրներում անցկացվում են բազմաթիվ միջոցառումներ՝ ռադիոհեռարձակող ընկերությունների մասնակցությամբ: