Վրացական Apsny.ge կայքի փոխանցմամբ, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի գծով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապպատուրայը ժամանելու է Թբիլիսի:
Պլանավորված է, որ Ապպատուրայը հանդիպումներ կունենա եվրոպական ու եվրատլանտյան կառույցներին ինտեգրման գծով պետնախարար Գիորգի Բարամիձեի, արտաքին գործերի նախարար Գրիգոլ Վաշաձեի, պաշտպանության նախարար Բաչո Ախչալայայի և Վրաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Գիորգի Բոկերիայի հետ:
Վրաստանի փոխարտգործնախարար Նինո Քալանդաձեի խոսքերով` վրացական կողմն Ապպատուրայի հետ կքննարկի ներկայիս դրությամբ ամենաայժմեական համարվող խնդիրները և կլսի ՆԱՏՕ-ի ներկայացուցչի՝ դրանց հետ կապված առաջարկները:
Հիշեցնենք, որ մարտի կեսերին Ապպատուրայը հայտարարեց, որ ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության հարցը գտնվում է ՆԱՏՕ-ի օրակարգում: