Friday, 29 03 2024
Գազա օգնություն ուղարկելով՝ Հայաստանն ուղերձ է հղում աշխարհին
Մահացել է «Կրոկուս»-ում ահաբեկչության տուժածներին օգնություն ցուցաբերած հայ երիտասարդը՝ 35-ամյա Կարենը
Անկախության հռչակագիրը անփոփոխ է, չունի դադարեցման իրավաբանական հնարավորություն. «Գերագույն խորհուրդ» ակումբ
Տաջիկստանը ձերբակալել է 9 հոգու՝ «Կրոկուս սիթի հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետ առնչության համար. Reuters
Ֆանտաստիկ թիվ է․ տարեկան 1մլրդ․ դոլար տրամադրելով՝ ԱՄՆ-ն Հայաստանից ակնկալիքներ պետք է ունենա
ՄԱԿ-ի դատարանն Իսրայելին կարգադրել է թույլ տալ հումանիտար օգնության մուտքը Գազայի հատված
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Ու՞մ է զգուշացնում Իրանը
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցով հատուկ զեկուցողի եզրակացություններն ու առաջարկները

Երեկ ներկայացրել էինք ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդին
ուղղված` «Մարդու իրավունքների պաշտպանների իրավիճակի մասին» հատուկ զեկուցող` Մարգարետ Սեկագյայի զեկույցը: Այսօր կանդրադառնանք զեկույցի` «Արտահայտվելու ազատության սահմանափակումներ», «Պաշտպանների դեմ խախտումների անպատժելիություն» բաժիններին, ինչպես նաև` զեկույցի եզրակացություններին ու առաջարկություններին:

«Արտահայտվելու ազատության սահմանափակումներ» բաժնում hատուկ զեկուցողը նշել է, որ հանդիպել է տարբեր լրատվամիջոցների ներկայացուցիչների: «Ազատ արտահայտվելու իրավունքը ձևականորեն հարգված է Հայաստանում: Սակայն հատուկ զեկուցողն անհանգստացած է լրագրողների դեմ բռնությունների և հարձակումների վերաբերյալ զեկույցներով, մասնավորապես նուրբ խնդիրների շուրջ ինքնագրաքննության ընդհանուր միջավայրի տպավորությամբ: Բացի այդ, հատուկ զեկուցողն առավել անհանգստացած է երկրում ՀՀ դատական հետապնդումների, կառավարության կողմից սահմանափակումների, այլ ձևերի «ոչ ֆորմալ ճնշումների» և անկախ զանգվածային լրատվության միջոցների բացակայության վերաբերյալ զեկույցներով»:

Մ.Սեկագյան հավելում է, որ լրագրողները, ըստ երևույթին, պետք է առավել վտանգված լինեն, երբ աշխատում են քաղաքացիական և քաղաքական հարցերի շուրջ, հանդես են գալիս իշխանությունների դեմ քննադատական դիրքորոշմամբ կամ խոսում են այնպիսի հարցերի վերաբերյալ, որոնք կարող են առնչվել ոմանց շահերին, օրինակ` կոռուպցիայի դրսևորումներին: Լրագրողների դեմ բռնությունների դեպքերի շարքում նշվում է Հայաստանի հետաքննող լրագրողների ասոցիացիայի նախագահ և «Հետք» համացանցային ամսագրի խմբագիր Էդիկ Բաղդասարյանի վրա հարձակումը: «Առավոտ» թերթի մի ֆոտոլրագրողի հետ` դատախազության բակում տեղի ունեցած միջադեպը: Մ.Սեկագյան նաև իր մտահոգությունն է հայտնում 2010թ. հունիսի 17-ին Հեռուստատեսության և ռադիոյի մասին ՀՀ օրենքի փոփոխությունների առիթով` նկատելով, որ միջազգային հանրությունը, այդ թվում` ԵԱՀԿ-ի Լրատվամիջոցների ազատության հարցերով ներկայացուցիչը և Հայաստանում ԵՄ պատվիրակությունը, ի թիվս այլոց, հայտնել են իրենց համոզմունքը, որ այդ փոփոխությունները կառավարությանը թույլ կտան նվազեցնելու լրատվամիջոցների բազմակարծությունը և կանխելու անկախ հեռարձակման առաջացումը: «Ա1+» հեռուստաալիքի դեպքը դիտվում է որպես օրինակ մամուլի ազատության սահմանափակումների, և ամրագրվում է, որ մինչ օրս «Ա1+»-ը շարունակում է դուրս մնալ եթերից:

«Պաշտպանների դեմ խախտումների անպատժելիություն» բաժնում նշվում է իրավապաշտպանների կողմից հատուկ զեկուցողին փոխանցված հիմնական մտահոգությունը իրավապաշտպանների և լրագրողների դեմ բռնությունների անպատժելիության վերաբերյալ. «Անպատժելիության մշակույթը խորապես արմատավորված է հայ հասարակության մեջ և իրավապահ մարմինների ու իրավական համակարգերում», ասվում է զեկույցում: «Հատուկ զեկուցողի հիմնական և հաճախ բարձրացված մտահոգություններից մեկը 2008թ. մարտի իրադարձությունների անպատժելիությունն է: Ըստ ստացված տեղեկատվության` մինչ օրս միայն երկու ոստիկանների է մեղադրանք ներկայացվել, ոչ ոք չի դատապարտվել»:

Զեկույցում նշվել է, որ անպատժելիության մշակույթը խորը արմատներ ունի և սերտորեն կապված է ոստիկանական համակարգի խնդիրների ու արդարադատության համակարգի թերությունների հետ: «2008թ. մայիսի 21-ին տեղական Հելսինկյան ասոցիացիայի ղեկավար Միքայել Դանիելյանի վրա հարձակվել և կրակել է մի անձ, որը հայտնի է իշխանություններին, և որի ինքնությունը հաստատել էին ականատեսները: Ենթադրյալ հանցավորի դեմ մեղադրանքները հանվել էին, և պարոն Դանիելյանը չէր ճանաչվել որպես այդ հարձակման զոհ», ասվում է զեկույցում:

Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի` ՀՌԱՀ-ի գործառույթներին անդրադառնալով` զեկույցում ֆիքսվում է, որ քննադատության է արժանացել ՀՌԱՀ-ի կազմը: «ՀՌԱՀ-ի վերաբերյալ այլ մեկնաբանություններ ներառում է ԵԱՀԿ-ի քննադատությունը առ այն, որ 2010թ. Հեռարձակման մասին օրենքում փոփոխությունները չկարողացան ապահովել ՀՌԱՀ-ի քաղաքական ու գաղափարախոսական բազմակարծությունը: Ի լրումն` ՀՌԱՀ-ի ֆինանսավորման համակարգը չի ապահովում պետությունից իր ֆինանսական անկախության երաշխիք: Բացի այդ, քննադատություն է եղել հեռարձակման մրցույթի գործընթացների թափանցիկության վերաբերյալ: Թեև օրենսդրությունը նախատեսում է, որ ՀՌԱՀ-ը մրցութային գործընթացներում կարող է ընդգրկել անկախ փորձագետների, մինչ օրս երբեք այդպես չի արել: Լուրջ մտահոգություններ են հայտնել, որ այս բազմազան հարցերը խարխլում են ՀՌԱՀ-ի` որպես անկախ հեռարձակումը կարգավորող մարմնի անկողմնակալությունը և ամբողջականությունը»:

Սեկագյայի զեկույցում նշվում է, որ մարդու իրավունքների որոշ պաշտպաններ ենթարկվել են ուղղակի բռնության և հարձակումների, հատկապես 2008թ. նախագահական ընտրություններից հետո. «Ոտնձգություններն ու ահաբեկման դեպքերն իրականացվում են ավելի նուրբ ու բարդ մեթոդներով. ինչպես օրինակ` լրատվամիջոցների և որոշ քաղաքական գործիչների կողմից փնովում են, վարկաբեկիչ քարոզարշավներ են իրականացվել, անընդհատ հարկային տեսչական այցեր են գրանցվել, սպառնալիքներով` հեռախոսազանգեր և ճնշումներ դոնորների ուղղությամբ»:

Ներկայացնելով հայաստանյան իրականության բոլոր բացթողումները` «Եզրակացություններ և առաջարկություններ» բաժնում` Մ.Սեկագյան փաստում է, որ 2008թ. մարտի իրադարձությունները նպաստել են բավական քաղաքականացված միջավայրի ձևավորմանը, նա հույս է հայտնում, որ իր զեկույցը կստեղծի որոշակի իրավիճակային պահ` իշխանությունների և քաղաքացիական հասարակության միջև ավելի լավ համագործակցության համար, և հիշեցնում է 2008թ. իրադարձությունների ընթացքում չարաշահումների պատասխանատուներին պատասխանատվության ենթարկելու հրատապ անհրաժեշտության մասին:

Զեկույցի վերջում հատուկ զեկուցողը խորհուրդ է տալիս, որպեսզի կառավարությունը հրապարակավ ճանաչի իրավապաշտպանների դերն ու նշանակությունը, ամրապնդի քաղաքացիական հասարակությունը և լրատվամիջոցներն այնպես, որ նրանք կարողանան ժողովրդավարական գործընթացներում իմաստալից դերակատարություն ունենալ, ապահովի, որպեսզի խաղաղ, բաց ու հրապարակային ցույցեր անցկացնելու իրավունքը ազատորեն մատչելի լինի բոլոր անհատներին` առանց անհարկի սահմանափակումների, նախաձեռնի մարդու իրավունքների բոլոր խախտումների, մասնավորապես լրագրողների դեմ հարձակումների արագ, հիմնավոր և թափանցիկ հետաքննություն, իրականացնի բարեփոխումների համապարփակ ծրագիր ոստիկանական ծառայության շրջանակներում, անհապաղ քայլեր ձեռնարկի` ապահովելու ամբողջական դատական համակարգի անկախությունը:

Զեկույցում առաջարկվում է վերանայել 2010թ. ՀՀ քրեական և քաղաքացիական օրենսգրքերում վիրավորանքի և զրպարտանքի վերաբերյալ կատարված փոփոխությունները` նպատակ հետապնդելով ապահովելու պատշաճ հավասարակշռություն բարի համբավի իրավունքի պաշտպանության և խոսքի ու մամուլի ազատության միջև, Հայաստանի օրենսդրական դրույթները համապատասխանեցնելու միջազգային փորձին, վերանայելու Հեռուստատեսության և ռադիոյի մասին օրենքի 2010թ. փոփոխությունները, երաշխավորելու, որպեսզի ՀՌԱՀ-ի գործունեությունը լիարժեքորեն և լիովին անկախ լինի կառավարության ազդեցությունից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում