Հռոմեական «Լացիո»-ի հարձակվող Մաուրո Սարատեն համաձայնել է տեղափոխվել Կիևի «Դինամո»: Այդ մասին տեղեկացնում է իտալական մամուլը: Տրանսֆերային գործարքի արժեքը կկազմի 10 մլն եվրո: Ըստ տեղեկատվության՝ Սարատեն 4 տարվա ընթացքում Կիևում կստանա 20 մլն եվրո:
Վաճառելով 25-ամյա Սարատեի իրավունքները՝ «Լացիո»-ն կփորձի ձեռք բերել Լիսաբոնի «Սպորտինգ»-ի 24-ամյա կիսապաշտպան Բրունո Պերեյրինյուի կամ «Սանթոս»-ի 19-ամյա ֆուտբոլիստ Ֆելիպե Անդերսոնի տրանսֆերը: Չի բացառվում նաև երկու խաղացողների միաժամանակյա տեղափոխությունը:







































