Իսպանական AS պարբերականը հարցում է անցկացրել ընթերցողների շրջանում` «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռունալդուի և «Բարսելոնա»-ի ռմբարկու Լիոնել Մեսսիի վերաբերյալ նրանց կարծիքը պարզելու նպատակով:
Հարցման արդյունքում նախատեսվում էր պարզել, թե ում են նախապատվություն տալիս երկրպագուներն առաջիկա «կլասիկո»-ում` Ռոնալդուին թե` Մեսսիին:
Ընդհանուր առմամբ, հարցմանը մասնակցել է 70 000 մարդ: Պարզվել է, որ երկրպագուների 57%-ի կարծիքով` արգենտինացին որոշիչ դեր կունենա հանդիպմանը: Հիշեցնենք, որ Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի «Ռեալ»-«Բարսելոնա» առաջին խաղը կկայանա այսօր` հունվարի 30-ին:









































