Շվեդիայի կենտրոնական բանկը` Riksbank-ը, որոշել է թարմացնել երկրի հայտնի գործիչների ցուցակը, որոնք պատկերվում են Շվեդիայի թղթադրամների` կռոնների վրա: Ինչպես հայտնում է The Local թերթը, ազգային դրամի վրա հայտնվելու հավակնորդների ցուցակում առաջիններից են ռեժիսոր Ինգմար Բերգմանը, որը նկարահանել է համաշխարհային կինոմատոգրաֆիայի հայտնի մի շարք ֆիլմեր:
Ինչպես պարզաբանում է թերթը, Բերգմանի պատկերը, որի ֆիլմերն արժանացել են բազմաթիտ միջազգային պարգևների, տպվելու է 200 կռոն թղթադրամի վրա:
Ռեժիսորից բացի, կռոնի վրա կհայտնվեն Աստրիդ Լինդգրենը, օպերային երգչուհի Բրիգիտ Նիլսոնը և դերասանուհի Գրետա Գարբոն:
«Մենք ընտրել ենք նրանց, ովքեր դրական և լուրջ ներդրում են ունեցել 1900-ականներին ազգի մշակույթային կայացման գործում», – հայտնել են շվեդական իշխանությունները: Միևնույն ժամանակ RiksBank-ում հայտարարել են, որ թագավորի պատկերը կլինի շվեդական բոլոր մետաղադրամների «գլխավոր թեման»: