Թուրքական Cumhuriyet թերթի փոխանցմամբ, Թուրքիայի Բուրսա նահանգի Օրհանգազի շրջանում ընկել է TC-HET տիպի քաղաքացիական ուղղաթիռը:
Նշվում է, որ վթարի արդյունքում ուղղաթիռի օդաչուներից մեկը զոհվել է, իսկ մյուսը` վիրավորվել: Առայժմ ուղղաթիռի կործանման պատճառների մասին ոչինչ չի նշվում: