Thursday, 25 04 2024
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Ցեղասպանությունը մեզ ուժ պետք է տա
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
Ոստիկանները բերման ենթարկեցին քաղաքացուն
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին

«Պետք է ստեղծվեն տարեկան ոչ թե 30, այլ 300 նոր ՏՏ ոլորտի ընկերություններ»

«Մենք հիմնականում երկու խնդիր ունենք»,- «Առաջին լրատվականի» հետ զրույցում այսօր ասաց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը` պատասխանելով այն հարցին, թե ի՞նչ է պետք ՀՀ-ին տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը զարգացնելու համար:

«Եթե մենք ուզում ենք, որ այս ոլորտն աճի, երիտասարդությունը պետք է գնա այս ոլորտի բիզնես, այսինքն`զբաղվի ձեռներեցությամբ հենց այս ոլորտում: Իհարկե, հիմա էլ են երիտասարդները գնում, բայց տեմպերը մեզ չեն գոհացնում. տարեկան ստեղծվում է մոտ 30 ընկերություն, բայց պետք է տարեկան նոր 300 ընկերություն, որ լուծվեն երկրի առջև ծառացած խնդիրները, այն է` այլ ոլորտներում (տնտեսության մեջ, կառավարությունում, բանակում) տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը»,- ասաց Կ. Վարդանյանը` հավելելով, որ սրա համար համապատասխան ենթակառուցվածքներ են պետք, և որ այս հարցը շոշափվել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ վերջին հանդիպման ժամանակ:

«Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ մենք որոշակի հայեցակարգ ներկայացնենք այս հարցի վերաբերյալ, այսպես կոչված` «ճանապարհային քարտեզ»: Մյուս խնդիրը, որը կապված է առաջինի հետ, կրթության խնդիրն է: Այսօր մենք, ըստ էության, ունենք 15% որակյալ կրթություն, այսինքն` ավարտածների միայն այդքան տոկոսն է ի վիճակի անմիջապես անցնել աշխատանքի:

Եթե մենք ուզում ենք տարեկան գոնե 300 նոր ընկերություն, ուրեմն պետք է տարեկան առնվազն 1000 որակյալ կադրեր ստանանք բուհերից: Մենք այսօր կարող էինք տարեկան մոտ 2000 հոգով աճել ոլորտում, բայց չենք աճում, որովհետև կրթական ոլորտը բացարձակապես ուրիշ նպատակներ է հետապնդում: Կամ միջազգային կազմակերպությունների թելադրանքով ինչ-որ ռեֆորմներ են անում, որը կրթական համակարգը քանդում է, կամ էլ կաշառակերությունն ու կոռուպցիան խեղդում են ամեն ինչ»,- ասաց Կ. Վարդանյանը:

Նրա խոսքով, այս հարցի լուծման համար անհրաժեշտ է նաև, որ Հայաստանը կողմնորոշվի` ինքը ցանկանո՞ւմ է արդյոք գնալ տեխնոլոգիական զարգացման ճանապարհով, թե՞ այլ ճանապարհներով: Այն դիտարկմանը, թե այս ոլորտը համարվում է գերակա ճյուղ կառավարության համար` սկսած 2001թ.-ից, Կ. Վարդանյանը պատասխանեց, թե որևէ պետական ծրագրում հստակ նշում չկա այն մասին, որ ՀՀ-ն պետք է դառնա տեխնոլոգիական երկիր: «Կան տարբեր ուղղություններ` մեկն ասում է տուրիզմ, մյուսը` հանքարդյունաբերություն, երրորդը` գյուղատնտեսություն և այլն: Այսինքն` հստակ կողմնորոշվածություն, թե մեր երկիրը 10 տարի հետո ինչպիսին է լինելու, չկա` այդ թվում` նաև որևէ փաստաթղթում: Հենց հասարակական համաձայնություն եղավ այդ առումով, կրթությունը կգնա մեր ցանկալի ճանապարհով»,- նշեց Կ. Վարդանյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում