Նոր Նորքի 4-րդ զանգվածից բաց գանգուղեղային վնասվածքով և մարմնի տարբեր մասերի հատվածների այրվածքներով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն տեղափոխված 9-ամյա տղայի վիճակը շարունակում է մնալ ծանր կայուն է:
Այդ մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքի հերթապահ բժիշկը հավելելով, որ փոքրիկը վիրահատվել է, վիրահատությունը բարեհաջող է անցել:
Հերթապահ բժիշկը նաև նշեց, որ փոքրիկի մոտ առաջնային է բաց գանգուղեղային վնասվածքը, իսկ այրվածքները՝ երկրորդական բնույթ են կրում:
Կինը 4-րդ աստիճանի այրվածքներով տեղափոխվել է Այրվածքաբանության կենտրոն:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում








































