Քրիս Ֆրումը «Տուր դե Ֆրանս-2013»-ում հաղթելու մեծ հնարավորություններ ունի՝ հայտարարել է իսպանացի հեծանվորդ Ալբերտո Կոնտադորը:
2012 թվականի դեկտեմբերին ինքը՝ Ֆրումը, հանդես է եկել մի հայտարարությամբ, ըստ որի՝ «Տուր դե Ֆրանս-2013»-ի Sky թիմի առաջատարը ոչ թե ներկայիս չեմպիոն Բրեդլի Ուիգինսն է, այլ ինքը:
«Անկասկած, Ֆրումը հաղթելու մեծ հնարավորություններ ունի: Նա այնպիսի հեծանվորդ է, որ թույլ կողմեր չունի: Չմոռանանք, որ կա նաև Կեդել Էվանսը, ով լավ գիտի, թե ինչ է նշանակում հաղթող դառնալ «Տուր դե Ֆրանս»-ում: Ուժեղ են նաև Խոակիմ Ռոդրիգեսն ու Ալեխանդրո Վալվերդեն: Եթե դուք ասեք, որ ընտրեմ միայն մեկին, կպատասխանեմ, որ իմ գլխավոր հակառակորդը Քրիս Ֆրումն է»,- ասել է Կոնտադորը: