Thursday, 28 03 2024
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան
Ալի Նաղիեւը ԵՄ դիտորդական առաքելությունը համարում է «ահաբեկչական»
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
17:50
Քլինթոնը լոբբինգ է արել Կրասիկովի հետ Նավալնիի փոխանակման համար
Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուսի պատճառով կա անհետ կորած
17:30
Սեուլում ավտոբուսների վարորդները գործադուլ են հայտարարել
17:20
Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ
Եվրանեսթում մենք կողմ ենք քվեարկել մեր ընդդիմադիրների առաջարկին, իրենք մերին`ոչ.շատ բան չփոխվեց
Բաքվի վարքագիծն անընդունելի է. Բաքոյանը՝ ԼՂ-ի նախկին ղեկավարներից հարցազրույցներ վերցնելու մասին
Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակման մասին

Օդանավի միջադեպից հետո փորձագետները կանխատեսում են թուրք-իրանական հարաբերությունների ապագան

Ադրբեջանական Trend.az կայքի փոխանցմամբ, թուրք փորձագետները հայտարարել են, որ իրանական զենքի առգրավումից և այդ մասին ՄԱԿ ԱԽ-ին զեկույց ներկայացնելուց հետո Թուրքիան չի փոխի Իրանի միջուկային ծրագրի հանդեպ իր դիրքորոշումը:

Թուրք-ասիական ռազմավարական հետազոտությունների կենտրոնի (TASAM) փորձագետ Հիլմի Օզևը հայտարարել է. «Մենք վստահ ենք, որ այդ ինքնաթիռի հարկադիր վայրէջքն իրականացվել է ՆԱՏՕ-ի վրա ԱՄՆ-ի անմիջական ազդեցության արդյունքում: Մարտի 21-ին Դիարբեքիրում իջեցված իրանական օդանավի հետ կապված միջադեպը բացասաբար չի ազդի Թուրքիայի դիրքորոշման վրա:

Մինչդեռ եթե հաստատվի այն, որ Իրանի միջուկային ծրագիրն ունի ոչ թե խաղաղ, այլ` ռազմական ուղղվածություն, ապա Թուրքիան կարող է վերանայել իր դիրքորոշումն այս հարցում: Թուրքիան հանդիսանում է այն երկու երկրներից մեկը, ով 2010 թվականի հունիսին դեմ քվեարկեց ՄԱԿ ԱԽ-ի ընդունած բանաձևին, որով նախատեսվում էին նոր պատժամիջոցներ սահմանել Իրանի նկատմամբ, քանի որ վերջինս չէր ցանկանում հրաժարվել ուրանի հարստացումից (դեմ քվեարկած մյուս երկիրը Բրազիլիան էր):

Թուրքիան Իրանի հարևանն է ու տարածաշրջանի առաջատար երկրներից մեկը և մեկ անգամ չէ, որ դեմ է հանդես եկել Իրանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելուն: 2010 թվականի գարնանը արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն ու վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հնչեցրել են մեր երկրի դիրքորոշումը, որը կայանում է Իրանի հանդեպ լրացուցիչ պատժամիջոցներ չկիրառելու Թուրքիայի ցանկությամբ»:

Թուրք փորձագետի հետ համակարծիք է ամերիկացի փորձագետ, Կատոյի ինստիտուտի պաշտպանության ու արտաքին քաղաքականության հետազոտությունների բաժնի պետի տեղակալ Թեդ Գալեն Կարպենտերը.

«Հազիվ թե Թուրքիան փոխի Իրանի հանդեպ իր դիրքորոշումն ու ուժեղ պատժամիջոցներ կիրառի նրա նկատմամբ: Իրանի հանդեպ Անկարայի քաղաքականությունը հանդիսանում է վերջին 2-3 տարում Թուրքիայի արտաքին քաղաքականության առաջնահերթ խնդիրներից մեկը:

Թուրքիայի նոր քաղաքականությունը հիմնականում միտված է մուսուլմանական աշխարհի հետ մերձեցմանը և ՆԱՏՕ-ի գծով ավանդական դաշնակիցների, այդ թվում` նաև ԱՄՆ-ի հետ որոշակի հեռավորություն պահելուն:

Կարևոր է այն հանգամանքը, որ Թուրքիան, ընդհանուր առմամբ, մեծ ինքնուրույնություն է ցուցաբերում արտաքին քաղաքականության ոլորտում: Դրա վառ ապացույցը Բրազիլիայի հետ Իրանի նկատմամբ «երրորդ ճանապարհ» ստեղծելու փորձն էր, ինչն ի ցույց դրեց Թուրքիայի` տարածաշրջանային և գլոբալ պետության դերը»:

Միջազգային հարցերի գծով իրանական փորձագետ, քաղաքական գիտությունների դոկտոր Դավուդ Խերմիդես Բավանդն իր հերթին նշել է. «Թեև Թուրքիան դեմ է քվեարկել ՄԱԿ-ի ԱԽ-ում Իրանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանող բանաձևին, այնուամենայնիվ, պարտավորվել է կիրառել այդ բանաձևի դրույթները:

Դրա հետ մեկտեղ, Թուրքիան պարտավորություններ չի ստանձնել միանալու Իրանի դեմ ԱՄՆ-ի ու եվրոպական երկրների կողմից միակողմանիորեն կիրառվող պատժամիջոցներին: Իրանական ինքնաթիռի հետ կապված վերջին միջադեպը վկայում է այն մասին, որ Թուրքիան` որպես ՆԱՏՕ-ի անդամ, ցանկանում է հավասարակշռություն պահպանել Արևմուտքի ու Իրանի միջև իր հարաբերություններում»:

Հիշեցնենք, որ Թուրքիային ամենևին էլ անհրաժեշտ չէ «միջուկային» Իրանը: Թուրքիան մոտ կես հազարամյակ է, ինչ տարածաշրջանում և իսլամական աշխարհում գերիշխող դիրք զբաղեցնելու շուրջ կատաղի մրցակցություն է մղում իր խոշորագույն և առավել ուժեղ հարևան Իրանի հետ:

Սակայն գլխավորապես տնտեսական գործոնը (միլիարդավոր դոլարների կորուստը), ինչպես նաև իսլամական աշխարհի հետ իր ջերմ հարաբերությունները չփչացնելը Թուրքիային զսպում է Իրանին ուժային հարված հասցնելու շուրջ ԱՄՆ-ի ու Իսրայելի պլանները ողջունելուց:

Ուժային հարվածի արդյունքում Իրանը տարածաշրջանում կկորցնի ազդեցիկ դերը, կվերածվի երկրորդական երկրի և տևական ժամանակ չի կարողանա տարածաշրջանում ու իսլամական աշխարհում առաջատար դիրքեր զբաղեցնելու շուրջ մրցակցել Թուրքիայի հետ:

Մեկ տարի առաջ թուրք փորձագետ, TÜRKSAM միջազգային հարաբերությունների ու ռազմավարական վերլուծությունների կենտրոնի փոխնախագահ Ջելալեթին Յավուզը նշել էր, թե ինչու են ոչ միջուկային երկրները ձգտում հայտնվել միջուկային երկրների շարքում: Ըստ Յավուզի`երկու պատճառով. ա) թշնամուն վախ ներշնչելու, բ) այլ երկրների կողմից հարգանք վայելելու:

Հենց այդ նկատառումներից ելնելով` Յավուզը կարծում է, որ եթե Իրանը տիրապետի միջուկային զենքի, ապա դա ամենևին էլ չի նշանակի, որ նա դա անպայմանորեն պետք է ուղղի մեկ այլ պետության դեմ: Ավելին` եթե նույնիսկ Իրանը գնա այդ քայլին, ապա Թուրքիան ընդգրկված չի լինի իրանական առաջին միջուկային հարվածին ենթարկվող երկրների գոտում հետևյալ 4 պատճառներով.

ա) Իրանի բնակչության գրեթե կեսն ունի թյուրքական ծագում, ինչը հանդիսանում է Իրանի կողմից Թուրքիային միջուկային հարված հասցնելու կանխիչ գործոն, բ) Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է և գտնվում է ՆԱՏՕ-ի «միջուկային անձրևանոցի» հովանու ներքո, այսինքն` դեպի Թուրքիա միջուկային հրթիռ արձակելը հակառակ ազդեցությունը կունենա նման կերպ վարվող երկրի համար և աննախադեպ վնասներ կպատճառի նրան, գ) Թուրքիայի տարածքում անգամ միջուկային մեկ ռումբի պայթյունն էական ազդեցություն կթողնի մթնոլորտի վրա, ինչն անխուսափելիորեն կազդի նաև հարևան Իրանի (և ոչ միայն) վրա, դ) Իրանի այդ քայլը կհանգեցնի մահմեդական աշխարհում նրա մեկուսացմանը, քանի որ դա կառաջացնի տվյալ հարցում մահմեդական հանրության անըմբռնողությունը և զայրույթը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում