Գյուղնախարության անասնաբուծության եւ տոհմային գործերի վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանն այսօր մեզ հետ զրույցում շտապեց սպառողներին ուրախացնել, որ պանիրը Հայաստանի սպառողական շուկայում այսօր ատավոտյան 400 դրամով էժանացել է: Մեր այն հարցին, թե ինչով է պայմանավորված արտադրողների բարի կամքը, նա ավելացրեց, թե դա արվել է արտադրողների եկամուտների հաշվին: Նա նաեւ հույս հայտնեց, թե լավ կլիներ` մյուս արտադրողներն էլ այս օրինակին հետեւեին ու նման մարդասիրական դրսեւորում ցուցաբերեին: «Ըստ էության` պանրի թանկացումը շատ ավելին էր, քան ինքնարժեքի թանկացումը, այդ տարբերությունը իրենք նվազեցրին»,- ավելացրեց Աշոտ Հովհաննիսյանը: