Վերջերս Վրաստանում վնասված մալուխի պատճառով Հայաստանում մի ամբողջ օր ինտերնետային կապի հետ կապված խնդիրներ էին առաջացել: Կարո՞ղ է արդյոք նման ինտերնետի պարագայում ՀՀ-ում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը զարգանալ: Այս հարցը այսօր «Առաջին լրատվականն» ուղղեց ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Կարեն Վարդանյանին:
«Հարցը կոռեկտ չէ, որովհետև եթե երկիրը ունի սահմանափակ թվով կապուղիներ և դրանցից մեկը վնասվում է, պարզ է, որ դա խնդիրներ է ստեղծում: Բայց դա տեղեկատվական տեխնոլոգիաների հետ կապ չունի, երկրի հետ կապ ունի, երկրի տեղեկատվական անվտանգության հետ կապ ունի»,- պատասխանեց Կ. Վարդանյանը: Նրա խոսքով, այս հարցը, այսինքն` դիվերսիֆիկացված կապուղիներ ունենալու խնդիրը, պետք է լուծվի:
«Թե ոնց կլուծվի այդ հարցը` երկրորդ ու երրորդ կապուղի Վրաստանով, կապուղի` Իրանով, ես չգիտեմ»,- ասաց Կ. Վարդանյանը: