Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ֆիլիպ Հեմոնդը խստորեն քննադատել է Ռուսաստանի քաղաքականությունը Ուկրաինայի հանդեպ` հայտարարելով, որ նախագահ Պուտինն իրեն պահում է ինչպես «բռնապետ»:
«Այդ մարդը 21-րդ դարում ուղարկել է իր զորքերին միջազգային սահմանի վրայով և շրջափակել է այլ երկրի տարածքը` գործելով ինչպես որևէ բռնապետ 20-րդ դարում»,-հայտարարել է Հեմոնդը Sky News հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ:
Հեմոնդը նաև նշել է, որ Մեծ Բրիտանիան դեռևս չի քննարկում Ուկրաինային զենք մատակարարելու հնարավորությունը, սակայն եթե իրավիճակը փոխվի, ապա երկրի իշխանությունները հավելյալ կքննարկեն այս հարցը: