Նորվեգական «Ռոսենբորգ»-ի նկատմամբ հաղթանակից հետո Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է հանդիպման մասին:
«Թերանում ենք գրոհները եզրափակելիս, բայց առաջիկա խաղերում դա նույնպես կկարգավորենք: Մարզիչը որոշ ֆուտբոլիստների 90 րոպե խաղալու, մյուսներին՝ հանգստանալու հնարավորություն է տալիս:
Շուտով մեկնարկելու են պաշտոնական հանդիպումները, և մենք յուրաքանչյուր 3-րդ օրը մրցավեճ ենք ունենալու: Կարծում եմ՝ մարզիչը մեզ դրան է նախապատրաստում:
Միայն ջանասիրաբար աշխատանքի արդյունքում կարելի է լավագույն մարզավիճակ ձեռք բերել: Այնպես որ, մենք պետք է հարմարվենք այս ռեժիմին»:









































