Հունվարի 28-ին, ժամը 21.59-ին հաղորդագրություն է ստացվել, որ ժամը 20.28-ին Ղազախստանի Հանրապետությունում Ալմա Աթա քաղաքից 235 կմ դեպի հարավ-արևելք, տեղի է ունեցել 6.2 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 8 բալ։
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա։
ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնից կապ է հաստատվել Ղազախստանի Հանրապետության ԱԻՆ հանրապետական ճգնաժամային կենտրոնի հետ, որտեղից ստացված տեղեկության համաձայն, երկրաշարժի հետևանքով հանրապետության տարածքում զոհեր, տուժածներ և ավերվածություններ չկան։










































