Ամստերդամի իշխանությունները ներդրողներ են փնտրում 5 շենքերի գնման համար, որտեղ սեքս-արդյունաբերության աշխատակցուհիները կմատուցեն իրենց ծառայությունները: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով քաղաքապետի մամլո քարտուղարին:
Քաղաքային իշխանությունները հայտարարել են, որ այդպիսով փորձում են պաշտպանել մարմնավաճառների իրավունքները: Հինգ կենտրոններում կապահովվի մոտ 50 աշխատատեղ: Նրանք նաև նշել են, որ HVO-Querido ընկերությունը համաձայնել է սեքս-արդյունաբերության ներկայացուցիչներին սովորեցնել՝ ինչպես ճիշտ վարել սեփական բիզնեսը:









































