Այսօր Բրյուսելում տեղի կունենա Վրաստանի Էներգահատվածի զարգացմանը նվիրված խորհրդաժողով, որին կմասնակցի Վրաստանի վարչապետ Նիկոլոզ Գիլաուրին, ով նախօրյակին Բրյուսել Է մեկնել Էներգետիկայի նախարար Ալեքսանդր Խետագուրիի հետ միասին:
Խորհրդաժողովում Գիլաուրին տեղեկատվություն կներկայացնի երկրի Էներգետիկական հատվածում իրականացվող բարեփոխումների ընթացքի մասին: Կքննարկվեն սեւծովյան տարածաշրջանում Էներգետիկական համագործակցության հարցերը, Վրաստանի ներդրումային հնարավորությունները, Էներգառեսուրսների տարանցումը: