«Բանակն իրականում» քաղաքացիական նախաձեռնությունը Բանակի օրվա կապակցությամբ մոտ 270 խորհրդանշական բացիկներ է ուղարկել ՀՀ պաշտոնյաների, այդ թվում՝ նախագահին, վարչապետին, պաշտպանության նախարարին, բոլոր նախարարներին և պատգամավորներին, բանակի բարձրաստիճան զինվորականներին, կաթողիկոսին, դատավորներին, ՄԻՊ-ին, մարզպետերին, դատախազներին և այլն:
Այդ բացիկները խորհրդանշական կերպով ուղարկվել են վերջին տարիներում Հայկական բանակում զոհված մոտ 2000 զինծառայողների անունից:
Բանակի բարձրագույն հրամանատարական կազմին և մի շարք այլ պաշտոնյաների ուղղված նամակները ստորագրված են 2012-ի հունվարի 27-ին զոհված զինծառայող Փայլակ Շահնազարյանի անունից:











































