Պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեք հիմնական վարկածներով (IBF, WBC և WBA) թեթևագույն քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Վախթանգ Դարչինյանը Fightnews-ին տված հարցազրույցում վստահեցրել է, որ ապրիլի 23-ին Լոս Անջելեսում կայանալիք մրցամարտում նոկաուտի կենթարկի IBF վարկածով աշխարհի չեմպիոն Յոնի Պերեսին:
«Մարզումներս գերազանց են անցել, և ես վստահ եմ, որ նոկաուտով կհաղթեմ Պերեսին: Ես չեմ ցանկանում ամեն ինչ թողնել մրցավարների հույսին: Օրական երկու հազար ձգում եմ կատարում և երբեք ինձ այսքան ուժեղ չեմ զգացել»: